Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
