Այն ժամանակ ՀՀ-ն 100 մլն դոլար էր պարտք ՌԴ-ին՝ ԱԷԿ-ի վերականգնման համար․ Քոչարյանը «գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի մասին

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը պատմել է, թե ինչու էր անհրաժեշտ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը։


Ֆեյսբուքում հրապարակված «Լևոն Քոչարյան VS Ռոբերտ Քոչարյան» տեսանյութում հայր և որդի անդրադառնում են բազմաթիվ թեմաների՝ ընտանեկան ավանդույթներից, ընտանիքի՝ Ստեփանակերտից Երևան տեղափոխվելու ցանկություն չունենալուց և Լևոն Քոչարյանի՝ քաղաքականության մեջ ներգրավվածությունից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն (ԱԲ) ու Հայաստանի ապագա։

Մեկնաբանելով Լևոն Քոչարյանի այն դիտարկումը, թե հանրության մի մասի շրջանում տարածված թյուր պատկերացումներից մեկն այն է, թե երկրորդ նախագահը «թալանել ու միլիարդներ է յուրացրել»՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ եթե այդ լուրերի տակ որևէ հիմք լիներ, ապա պարզապես հիմարություն կլիներ վերադառնալ Հայաստան։

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ կշտամբանքների առիթ հաճախ դառնում է իր նախագահության տարիներին Ռուսաստանի Դաշնության հետ իրականացված «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը, ինչպես նաև Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) վաճառքը Ֆրանսիային։ «Բայց չէ՞ որ գործարանն այստեղ աշխատում է, խաղողագործությունը զարգանում է, կոնյակն այստեղ է արտադրվում, հարկերն այստեղ են տալիս։ Մեղադրանքներն աբսուրդային են։ Երբեմն մտածում ես՝ խոսողն ընդհանրապես հասկանո՞ւմ է, թե ինչ է ներդրումային միջավայրը։ 100 միլիոնի պարտքը կուտակվել էր դեռ մինչև իմ գալը՝ Ատոմակայանի վերականգնման համար։ Պատկերացրեք՝ Հայաստանի իշխանությունները ոչ թե գույք են տալիս, այլ պարտքը մարում են բյուջեից։ Հետո Ռուսաստանն այդ նույն փողով գնում է հենց այդ նույն գույքը»,- նշել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի (Հայկական ատոմային էլեկտրակայանի) աշխատանքը դադարեցվել էր հենց Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ, որոնք տեղի էին տվել բնապահպանների պահանջներին։

դիտվել է 81 անգամ
Լրահոս
«Այ կզա՛ծ, հիմա էլ ուզում ես գյուղացուն կզացնե՞լ»․ Քոչարյանի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա խոսքին (video) ՈւՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է Նոյեմբերյանի բնակիչներին (video) Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Տղավարի ասում եմ՝ հանկարծ զադնի չդնե՛ք․ տավուշեցին՝ Սամվել Կարապետյանին (video) Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի որդին ճանաչվել է տուժող. Դատախազություն Աննան կթողնի՞ Նիկոլը ուտի դա, թե՞ փողը կտա․ Թովմասյան-Նահապետյան (video) Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Բանավեճն ապացուցեց, որ ՀՀ իշխանությունները չեն կանգնելու Հայաստանը Ալիևի ղեկավարությամբ գործող ЖЭК-ի վերածելու ճանապարհին. Քաղաքագետ #ՈՒՂԻՂ․ Անխե՛լք գյուղացի, Նիկոլը ձեզ սովի է մատնում․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այն ժամանակ ՀՀ-ն 100 մլն դոլար էր պարտք ՌԴ-ին՝ ԱԷԿ-ի վերականգնման համար․ Քոչարյանը «գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի մասին Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի մարմինը․ ՀՀ ՊՆ «Թողե՛ք մոտենամ»․ Թիկնապահները թույլ չտվեցին սևանցիներին մոտենալ Փաշինյանին (video) Իրանը դեռ աշխատում է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի տեքստի վրա․ Mehr Իրանը ԱՄՆ-ին և Իսրայելին սպառնացել է «լուրջ հետևանքներով»՝ Լիբանանին հասցված հարվածների պատճառով Պատերազմող տղա էիր, գոնե 5 օր Ջերմուկում պատերազմեիր․ Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին (video) ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքnվ hարվածել է Ուկրաինայի ռազմաարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է համաձայնեցվել հաջորդ շաբաթ. Թրամփ Ծաղկաձորի մի շարք հասցեներում 11 ժամ ջուր չի լինի Пашинян, хватит фантазировать: посмотри на карту, это последнее предупреждение, — Затулин (video) «Մեքենայիս մեջ սալյարկով շիշ եմ գտել»․ ընդդիմադիր բլոգերը պատմում է, թե ինչու է հրկիզվել իր մեքենան (video) Եկեղեցու համար ամենամեծ վտանգներից մեկը ոչ թե քաղաքական ակտիվությունն է, այլ բարոյական լռությունը Թե բա՝ ծիրանն էլ կփակենք, ջհանդամին փակեք` մեր մոտ կէժանանա, ծիրանի արաղ կքաշենք․ «Հրապարակ» Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին Մինչև 2030 թվականը ԵՄ-ին ՀՀ անդամակցության հավանականությունը քիչ է․ ԵԽ պատգամավոր #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Իրավիճակը պայթում է․ Նիկոլը խուճապի մեջ է»․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am