Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի մարմինը․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարութունը հաստատեց զինծառայողի մահվան մասին տեղեկությունը։
«Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,–ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
