Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․


«Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները
Անկախ ընտրությունների ելքից՝ Հայաստանը մտնում է միջնաժամկետ լուրջ ճգնաժամի փուլ։ Մեզ հրավիրում են ճգնաժամ, և մենք հրավերը, կարծես թե, ընդունում ենք։

1. Ընտրությունները, որ պիտի լինեին բացառապես ներհայաստանյան (ինչի տոտալ ընկալումը չմտավ մեր հասարակություն), իշխանության թեթև ձեռքով վերածվեցին միջազգային ընտրությունների։

2. Չորս կողմը լարվածության՝ Իրանում նոր պատերազմի աճող հավանականության ու այլ ահռելի ռիսկերի պայմաններում մեզ անհրաժեշտ էին ներքին համերաշխության և զսպվածության , նույնիսկ իրար հետ աշխատելու ուղղակի կամ անուղղակի խողովակներ ու կանոններ։ Այդ հնարավորությունը տապալեց իշխանությունը իր ագրեսիվ պահվածքով։ Ստացանք՝ պառակտված, գերտոքսիկ հասարակություն։

Աշխարհը մտնում է տնտեսական լուրջ ճգնաժամի փուլ՝ էներգակիրների գնի աճի և պարարտանյութերի համաշխարհային զգալի դեֆեցիտի ու թանկացման, ամենուր սպասվում են լուրջ խնդիրներ։

Այս պայմաններում մենք մեզ դրել ենք միջազգային ընտրության առաջ, որը չպետք է լիներ։ ԵԱՏՄ, թե ԵՄ ընտրություն չպետք է լիներ, չէր կարելի դրան հասցնել։ Կա աշխարհագրություն՝ որպես փաստ։ Մեր տնտեսությունը մեծապես օգտվում է ԵԱՏՄ հնարավորություններից։ Մենք որպես քրիստոնյա ազգ, մշակութային ահռելի ժառանգությամբ և արևմտյան մեծ սփյուռքով, իհարկե, պետք է ձգտենք Եվրոպական ստանդարտներին, ինստիտուցիոնալ եվրոպական մոդելին։ Դրա համար կար կարևոր ժառանգություն՝ ԵԱՏՄ անդամակցության և SEPA-ի տեսքով։ Մնում էր պետական մտածողություն ունենալ ու զարգացնել ժառանգությունը։

Իսկ հիմա սպասվում է լուրջ ճգնաժամ։

Ո՞վ ենք մենք. դեպի սեփական ճգնաժամը հաստատակամ քայլերով գնացող հասարակություն։ Ահռելի ջանքերով պետք է վերականգնել ներքին համերաշխությունը և Հայաստանը հանել միջազգային առճակատումներից։ Շատ դժվար է լինելու։ Իսկ ներքին տոքսիկ մթնոլորտը ընդհանրապես որևէ դրական զարգացման ամենամեծ խոչընդոտն է։ Էս ի՞նչ արեցինք, ո՞նց ենք սրա տակից դուրս գալու։ Բոլոր ճամբարներում պետք է լինեն լուրջ մարդիկ՝ դադարեցնելու ներազգային տոքսիկոզը, նախընտրական դատարկախոսությունը։ Մենք ունենք ռեալ տարածաշրջան, ռեալ պետություն, ռեալ ու լրջագույն ռիսկեր և դրանցից խուսափելու ռեալ հնարավորություններ։ Իսկ ինչո՞վ ենք զբաղված մենք։
Նման աղմուկի մեջ մենք արդեն կորցրինք Արցախը. հիմա նույն հրեշավոր աղմուկն է, որի բերած հեռանկարից բոլոր նորմալ մարդիկ պիտի վախենան և գործեն»։

դիտվել է 294 անգամ
Լրահոս
Աննան կթողնի՞ Նիկոլը ուտի դա, թե՞ փողը կտա․ Թովմասյան-Նահապետյան (video) Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Բանավեճն ապացուցեց, որ ՀՀ իշխանությունները չեն կանգնելու Հայաստանը Ալիևի ղեկավարությամբ գործող ЖЭК-ի վերածելու ճանապարհին. Քաղաքագետ #ՈՒՂԻՂ․ Անխե՛լք գյուղացի, Նիկոլը ձեզ սովի է մատնում․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այն ժամանակ ՀՀ-ն 100 մլն դոլար էր պարտք ՌԴ-ին՝ ԱԷԿ-ի վերականգնման համար․ Քոչարյանը «գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի մասին Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի մարմինը․ ՀՀ ՊՆ «Թողե՛ք մոտենամ»․ Թիկնապահները թույլ չտվեցին սևանցիներին մոտենալ Փաշինյանին (video) Իրանը դեռ աշխատում է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի տեքստի վրա․ Mehr Իրանը ԱՄՆ-ին և Իսրայելին սպառնացել է «լուրջ հետևանքներով»՝ Լիբանանին հասցված հարվածների պատճառով Պատերազմող տղա էիր, գոնե 5 օր Ջերմուկում պատերազմեիր․ Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին (video) ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքnվ hարվածել է Ուկրաինայի ռազմաարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է համաձայնեցվել հաջորդ շաբաթ. Թրամփ Ծաղկաձորի մի շարք հասցեներում 11 ժամ ջուր չի լինի Пашинян, хватит фантазировать: посмотри на карту, это последнее предупреждение, — Затулин (video) «Մեքենայիս մեջ սալյարկով շիշ եմ գտել»․ ընդդիմադիր բլոգերը պատմում է, թե ինչու է հրկիզվել իր մեքենան (video) Եկեղեցու համար ամենամեծ վտանգներից մեկը ոչ թե քաղաքական ակտիվությունն է, այլ բարոյական լռությունը Թե բա՝ ծիրանն էլ կփակենք, ջհանդամին փակեք` մեր մոտ կէժանանա, ծիրանի արաղ կքաշենք․ «Հրապարակ» Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին Մինչև 2030 թվականը ԵՄ-ին ՀՀ անդամակցության հավանականությունը քիչ է․ ԵԽ պատգամավոր #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Իրավիճակը պայթում է․ Նիկոլը խուճապի մեջ է»․ Հայկ Նահապետյան (video) Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները․ Վահե Հովհաննիսյան Ինչպես ենք Նիկոլին ուղարկելու Ադրբեջան, ոչ թե Կանադա․ Սամվել Կարապետյան (video) Գազի հարցը մնացել է օդում․ ԵԱՏՄ թեման հետաձգվեց, բայց թանկացումների վտանգը՝ ոչ․ «Ժողովուրդ» Հայտնի տեսաուղերձի գործով խուզարկում են արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների բնակարանները․ փաստաբան Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am