Գերիների փոխանակո՞ւմ «մեծ գործարքով»․ 907 բանաձևի շուրջ քննարկումները. «Ժողովուրդ»

Արդյո՞ք ԱՄՆ–Ադրբեջան–Հայաստան ձևաչափով քննարկվող «մեծ գործարքը» կարող է դառնալ այն ուղին, որով հայ գերիների վերադարձը կապվելու է Վաշինգտոնի և Բաքվի քաղաքական պայմանավորվածությունների հետ։


ԱՄՆ–Ադրբեջան–Հայաստան հնարավոր «մեծ գործարքի» ուրվագծերը

ArmLur.am-ը ուսումնասիրել է ԱՄՆ–Ադրբեջան հարաբերությունների վերջին զարգացումները, որոնք կապված են Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ազատության աջակցման մասին օրենքի» 907 բանաձևի երկարաձգման, ինչպես նաև տարածաշրջանում հնարավոր նոր քաղաքական համաձայնությունների շուրջ ակտիվացած քննարկումների հետ։

Հունիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր սոցիալական հարթակներում հրապարակել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրեն ուղարկված նամակը, որը վերաբերում էր նշված օրենքի 907 բանաձևի կիրառման չեղարկման երկարաձգման մասին հուշագրին։ Ալիևը նշել էր, որ շնորհակալ է Դոնալդ Թրամփին այդ փաստաթղթի համար, որը ներկայացվել է որպես նվեր և ուղեկցվել է անձնական ստորագրությամբ և բարեմաղթական խոսքերով։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ նա բարձր է գնահատում այդ քայլը և այն դիտարկում է որպես կարևոր քաղաքական և դիվանագիտական ժեստ։

Այս հրապարակումը փաստացի ցույց է տալիս, որ շարունակվում է ԱՄՆ կողմից այդ սահմանափակման ժամանակավոր չեղարկման քաղաքականությունը, որը տարիներ շարունակ կիրառվում է որպես գործիք ԱՄՆ–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համար։

 

907-րդ բանաձևը սահմանում է, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող պետական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ այն չի ձեռնարկում որոշակի քայլեր՝ կապված Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունների և շրջափակման դադարեցման հետ։

Օրենքի հիմնական իմաստը հետևյալն է․

ԱՄՆ Կոնգրեսը հայտարարում է, որ Ադրբեջանի կառավարությանը ուղղակի պետական օգնություն չի տրամադրվի, բացառությամբ որոշ հումանիտար և ոչ կառավարական ծրագրերի, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հաստատում և Կոնգրեսին չի զեկուցում, որ Ադրբեջանը․

դադարեցրել է բոլոր գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանի շրջափակմանը կամ սահմանափակմանը
ձեռնարկել է հստակ քայլեր՝ վերացնելու ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը Հայաստանի և Արցախի նկատմամբ
ցուցաբերում է առաջընթաց խաղաղ կարգավորման գործընթացում
Միևնույն ժամանակ օրենքը նախատեսում է, որ նախագահը կարող է ժամանակավորապես հրաժարվել (waiver) այս սահմանափակումներից, եթե դա անհրաժեշտ է ԱՄՆ ազգային անվտանգության շահերի համար և եթե նա տեղեկացնում է Կոնգրեսին համապատասխան հիմնավորումներով։Հենց այս մեխանիզմն էլ օգտագործել է Թրամփը։

«Մեծ գործարքի» վարկածը և հնարավոր քաղաքական առևտուրըՄիաժամանակ միջազգային վերլուծական շրջանակներում ակտիվացել են քննարկումները ԱՄՆ–Ադրբեջան հարաբերությունների հնարավոր նոր փուլի վերաբերյալ։ Շրջանառվում է այսպես կոչված «մեծ գործարքի» վարկածը, որի շրջանակում Վաշինգտոնը կարող է մեղմել Բաքվի նկատմամբ որոշ սահմանափակումներ՝ փոխարենը ակնկալելով քաղաքական բանտարկյալների և մի շարք կալանավորված հայերի ազատ արձակում։ Որոշ գնահատականների համաձայն՝ այդ գործընթացը կարող է կապվել նաև Հայաստանի առաջիկա ընտրությունների հետ։
Ամերիկյան հեղինակավոր հետազոտական կենտրոն՝ Atlantic Council-ը, հոդված է հրապարակել, որտեղ քննարկվում են նման սցենարների հնարավորությունները։ Հետազոտական կենտրոնը տվել է հետևյալ բնորոշումը․ «Ի՞նչ ավելի լավ միջոց կա Փաշինյանի ռուսամետ հակառակորդներին զսպելու և խաղաղության ուղիները պահպանելու համար, քան ընտրություններից առաջ բարձրաստիճան հայ բանտարկյալներին ազատ արձակելը»։

Ըստ նրանց բնորոշման բանտարկյալների այս խումբը պետք է ներառի կոռուպցիայի դեմ պայքարի պաշտպան Գուբադ Իբադօղլուին, « Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի լրագրողներին , ինչպես նաև որոշ հայ կալանավորվածների: Անարդարացիորեն կալանավորված մարդկանց ազատ արձակելու ազդեցությունը Միացյալ Նահանգների համար շատ ավելի արժեքավոր կլինի, քան գրեթե ամեն տարի անտեսվող օրենքի պահպանումը:Ինչպես պետք է կառուցել համաձայնագրի հաջորդականությունը ըստ Atlantic council-ի
Ամբողջական «մեծ գործարքը» պետք է կառուցված լինի հետևյալ կերպ։ Հունիսին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ադրբեջանը պետք է ազատ արձակի 2023 թվականին Արցախում գերեվարած որոշ հայերի՝ որպես բարի կամքի դրսևորում հնարավոր համաձայնության նկատմամբ։ Այնուհետև Վաշինգտոնը և Բաքուն պետք է աշխատեն համաձայնության հասնելու համար՝ չեղարկելու 907-րդ բանաձևը՝ փոխարենը ադրբեջանցի կալանավորված անձանց և լրացուցիչ հայ բանտարկյալների ազատ արձակման։

Իր հերթին Սպիտակ տունը կաշխատի Կոնգրեսի հետ՝ ապահովելու այդ չեղարկումը նախատեսված ազատ արձակումից առաջ, սակայն այս ամենը միայն Ադրբեջանի կողմից գործարքի լրջության նկատմամբ նորացված վստահության պայմաններում։

Այս առաջարկվող գործարքում բոլորի համար ինչ-որ շահավետ մաս կա։ Բաքուն ստանում է «երկուսը մեկում» առավելություն՝ պահպանում է իրական գործընկեր խաղաղ բանակցությունների համար՝ ի դեմս Փաշինյանի, և լուծում է իր հիմնական խնդիրը Միացյալ Նահանգների հետ։ Թրամփի թիմը հնարավորություն է ստանում ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված անձանց և բարձրացնել նախագահի խաղաղարար իմիջը գրեթե առանց որևէ ծախսի։ Կոնգրեսի հանրապետականները ստանում են նախագահի համար արտաքին քաղաքական հաղթանակ, մինչդեռ դեմոկրատները կարող են ընդգծել իրենց ժողովրդավարությունը մարդու իրավունքների հաղթանակի ապահովման մեջ, և երկուսն էլ մեղմում են ԱՄՆ-ում մեծ ակտիվություն ցուցաբերող հայկական սփյուռքի դժգոհությունը՝ ապահովելով Արցախի էլիտայի և մյուս հայ գերիների ազատ արձակումը։ Ընտրությունների նախաշեմին Փաշինյանը բարձրացնում է իր վարկանիշը ընտրողների մոտ։

Գերիների հարցը՝ աշխարհաքաղաքական փոխզիջումների կենտրոնում

Այս համատեքստում Ալիևի կողմից Թրամփի նամակի հրապարակումը կարող է դիտարկվել որպես քաղաքական ազդանշան Վաշինգտոնի հետ հարաբերությունների ակտիվացման և հնարավոր նոր բանակցային փուլի նախապատրաստման մասին։ Ընդ որում, այս քայլը կարող է կապ ունենալ նաև միջազգային մակարդակով քննարկվող գործարքային մոտեցումների հետ, որտեղ քաղաքական և մարդասիրական հարցերը փոխկապակցվում են ռազմավարական շահերի հետ։Ընդհանուր գնահատմամբ ստեղծվում է իրավիճակ, որտեղ ԱՄՆ–Ադրբեջան հարաբերությունները կարող են մտնել նոր փուլ, որի հիմքում կլինի իրավական սահմանափակումների վերանայման, քաղաքական բանտարկյալների ազատ արձակման և տարածաշրջանային խաղաղության գործընթացի արագացման փոխկապակցված օրակարգ։ Այսպիսի զարգացումները կարելի է դիտարկել որպես փոխշահավետ գործարքի հնարավորություն, որի արդյունքում կարող է ձևավորվել նոր քաղաքական պայմանավորվածություն՝ ներառելով նաև հայ գերիների և քաղբանտարկյալների վերադարձը մինչև ընտրական գործընթացների ավարտը կամ դրանց նախաշեմին։
Արդյո՞ք ԱՄՆ–Ադրբեջան–Հայաստան ձևաչափով քննարկվող «մեծ գործարքը» կարող է դառնալ այն մեխանիզմը, որի միջոցով հայ գերիների վերադարձը կդառնա Վաշինգտոնի և Բաքվի քաղաքական փոխզիջումների մաս։ Արդյո՞ք այս գործընթացը իրականում մարդասիրական քայլ է, թե՞ ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկների բաղադրիչ։ Այս սցենարի իրականացման հավանականությունը դժվար է միանշանակ գնահատել, սակայն երեք պետությունների վերջին քայլերն ու հրապարակային ազդակները ցույց են տալիս, որ նման քննարկումները այլևս միայն տեսական մակարդակում չեն մնում և կարող են վերածվել իրական քաղաքական գործընթացի։

դիտվել է 329 անգամ
Լրահոս
«Մեքենայիս մեջ սալյարկով շիշ եմ գտել»․ ընդդիմադիր բլոգերը պատմում է, թե ինչու է հրկիզվել իր մեքենան (video) Եկեղեցու համար ամենամեծ վտանգներից մեկը ոչ թե քաղաքական ակտիվությունն է, այլ բարոյական լռությունը Թե բա՝ ծիրանն էլ կփակենք, ջհանդամին փակեք` մեր մոտ կէժանանա, ծիրանի արաղ կքաշենք․ «Հրապարակ» Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին Մինչև 2030 թվականը ԵՄ-ին ՀՀ անդամակցության հավանականությունը քիչ է․ ԵԽ պատգամավոր #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Իրավիճակը պայթում է․ Նիկոլը խուճապի մեջ է»․ Հայկ Նահապետյան (video) Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները․ Վահե Հովհաննիսյան Ինչպես ենք Նիկոլին ուղարկելու Ադրբեջան, ոչ թե Կանադա․ Սամվել Կարապետյան (video) Գազի հարցը մնացել է օդում․ ԵԱՏՄ թեման հետաձգվեց, բայց թանկացումների վտանգը՝ ոչ․ «Ժողովուրդ» Հայտնի տեսաուղերձի գործով խուզարկում են արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների բնակարանները․ փաստաբան Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ» Իսրայելը զգուշացրել է Բեյրութի հարավային արվարձաններին հարվածելու պատրաստակամության մասին Երկու տասնյակից ավելի հասցեներում խուզարկություններ են․ «Հետք» Ինչու՞ ես ասում՝ Ռոպե․․․ բաց խոսակցություն Լևոն Քոչարյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև (video) 1 մլրդ դոլարի մեր ծրագրի կեսը ուղղելու ենք մարզեր․ Սամվել Կարապետյանը՝ տավուշեցիներին (video) ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» միայն խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար, ինչն անթույլատրելի է. պատգամավոր Գուրգեն Արսենյանի «արձակուրդը» ընդհատվել է, շտապ վերադարձել է Մոսկվա. 168.am «Չպետք է թույլ տալ 96-ի կրկնությունը». Ռուբեն Հակոբյան Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր ու Նիկոլ Փաշինյանի նամակագրությունը (video) Ասեմ՝ ինչու է Նիկոլն անցել այս սարսափելի ծրագրին․ ի՞նչ է տեղի ունենում սահամանմերձ գյուղերում (video) Այսօրվա քաղաքականությունը «որովայնային խաղաղության» մասին է. Բագրատ Սրբազան «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից Նիկոլը կրակեց իր վերջին փամփուշտները..․ Արմեն Աշոտյան (video) Զախարովան Զելենսկու իշխանության գալը համեմատել է Հիտլերի պատմության հետ Նիկոլի քաղաքական «հոգեհանգսիստը» սկսվեց. ժողովուրդը մի բան ցույց տվեց. Սամվելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am