6 մլն դրամ փոխհատուցում և հերքում. Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ԱԺ նախագահի դեմ․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Գործարար, տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջով։

Սամվել Կարապետյանի հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է երեկ՝ 2026թ. մայիսի 29-ին։ Նա զրպարտություն է համարում այն, որ Ալեն Սիմոնյան «Ֆեյսբուք» և «Տիկտոկ» հարթակներում 2026թ. մայիսի 19-ին հրապարակել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը. «իրավապահները պետք է իրենց գնահատականը տան, թե ո՞նց է ստացվում, որքա՞ն իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»:

Ըստ պահանջի՝ ԱԺ նախագահը պետք է հայտնի, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ կեղծ է, չի համապատասխանում իրականությանը և դրանով զրպարտել է Սամվել Կարապետյանին:

Հերքումը պետք է հրապարակվի Ալեն Սիմոնյանին պատկանող «Ֆեյսբուքի» և «Տիկտոկի» էջերում՝ «Հերքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ իմ կողմից 19.05.2026թ. հրապարակված տեսանյութում հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրի ներքո տեղադրված տեսանյութում, վճռում նշված հերքման բովանդակությունը ընթերցելու միջոցով:

Սամվել Կարապետյանը պահանջում է նաև Ալեն Սիմոնյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։

Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Վահագն Թորոսյանին և վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում կայացված չէ»։

դիտվել է 243 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին,«քաղաքականությամբ չզբաղվողներին» կյանքն առաջինն է հարվածում Պետրոսը խիստ նկատողություն կստանա վերադասից․ Գագիկ Ասատրյան «Հանգիստ, վստահ և կոռեկտ»․ Արեն Ափիկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային. կան տուժածներ Վիճաբանության ընթացքում կրակել ու սպանել է ազգականին ՇՀԿ երկրները հանդես են եկել տիեզերքը զենքից զերծ պահելու կոչով 6 մլն դրամ փոխհատուցում և հերքում. Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ԱԺ նախագահի դեմ․ «Հետք» Կատարը հրաժարվել է ապասառեցնել Իրանի 12 միլիարդ դոլարի ակտիվները 956 հազար եվրոյի մաքսանենգության, փողերի լվացման դեպքով քրվարույթ է նախաձեռնվել. ձերբակալվել է 2 անձ Մայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ․ «Հրապարակ» Պուտինն առաջին պատերազմը հայտարարեց Նիկոլի դեմ․ Լևոն Զուրաբյան (video) Հիմա էլ Նիկոլը հարամ արեց Արամուսի գազարը. Նիկոլի հերթական խայտառակությունը. Վահե Մովսիսյան (video) Դատարանն արգելել է Քենեդիի կենտրոնին ավելացնել Թրամփի անունը Բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Ընդամենը 5 րոպե՝ հաջորդ 5 տարվա համար. ԿԸՀ-ն տեսահոլովակ է հրապարակել #ՀԻՄԱ․«Նիկոլը լեղապատառ վազում է օդանավակայան՝ Պուտինի մոտ»․ Արա Վարդանյան (video) «Ռեխդ բացել ես, դու սպասի՛ր․ ո՞վ է հրապարակելու Նիկոլի ձայնագրությունները»․ Աշոտ Անդրեասյան (video) Ռուսն ա մեզ պաշտպանողը, ռուսը չլինի մուսուլմանը մեզ կտապալի․ հարցում (video) «300 հազար թուրք ա գալու»․ Փաշինյանը Բերդավանում հունից դուրս եկավ (video) Ու՞մ հոգեզավակն է Նիկոլը․ ի՞նչ ծրագիր էր նա մշակել Տեր-Պետրոսյանի դեմ․Լևոն Զուրաբյանը փակագծեր բացեց (video) Ես մեկ հեռախոսազանգով այդ հարցը կլուծեի․ Ռոբերտ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմում ՀԱՊԿ-ի չմիջամտելու մասին Վարդան Ղուկասյանը «քսիֆ» է ուղարկել. «Պտի ապացուցենք, որ Գյումրին թքածը լիզող չի»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am