Դատարանն արգելել է Քենեդիի կենտրոնին ավելացնել Թրամփի անունը

ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Քրիստոֆեր Քուփերն անօրինական է համարել Քենեդիի կենտրոնը Թրամփ-Քենեդիի կենտրոն վերանվանելը՝ գտնելով, որ այն պետք է նվիրված լինի միմիայն ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 29-ին հայտնել է Politico-ն։

Դատավորը նաև չեղյալ է հայտարարել կենտրոնը վերանորոգման նպատակով երկու տարով փակելու որոշումը՝ նշելով, որ նման աշխատանքներ կարող են իրականացվել կենտրոնի ղեկավարության հետ խորհրդակցելուց հետո։

Դատավորն այս որոշումը կայացրել է՝ քննարկելով ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոյս Բիթիի հայցը։ Վերջինս նախկինում ընդգրկված է եղել Քենեդիի կենտրոնի տնօրենների խորհրդի կազմում։ Բիթին նշել է, որ կենտրոնի փակման և վերանորոգման որոշումն ընդունելու քվեարկության ընթացքում իրեն զրկել են ձայնի իրավունքից։ Իսկ Քենեդիի կենտրոնի ներկայացուցիչ Ռոմա Դարավին հույս էր հայտնել, որ դատարանը վերաքննիչ բողոքը քննարկելիս հաշվի կառնի Թրամփի «պատմական ներդրումը» մշակութային կենտրոնում։

Սպիտակ տան և Արդարադատության նախարարության ներկայացուցիչները չեն արձագանքել լրագրողների հարցումներին։ Դատարանում Արդարադատության նախարարությունն ապացուցում էր, որ կենտրոնի վերանվանման որոշումը օրինական է, քանի որ դա ոչ պաշտոնական անվանում է։ Հատկանշական է, որ Թրամփի անունը կենտրոնի շենքի ճակատին ավելացվել էր դեռ 2025-ի դեկտեմբերին։

Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնը, որը նաև հայտնի է Քենեդիի կենտրոն անվամբ, գործում է 1971 թվականից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականին լուծարել էր կենտրոնի հոգաբարձուների խորհուրդը և նշանակել նոր անդամների, որոնք նրան ընտրել են նախագահ և քվեարկել են նրա անունը կենտրոնի անվանը ավելացնելու օգտին։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ անձամբ հետաքրքրված է Քենեդիի կենտրոնի վերանվանմամբ։ Կենտրոնի աշխատակիցների հավաստմամբ՝ Թրամփն անմիջականորեն մասնակցել է համալիրի և պարահանդեսային դահլիճների վերաձևավորման նույնիսկ ամենափոքր մանրամասների քննարկմանը՝ աթոռների դիզայնից մինչև դեկորատիվ սյուների տեսքի ընտրությունը։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին,«քաղաքականությամբ չզբաղվողներին» կյանքն առաջինն է հարվածում Պետրոսը խիստ նկատողություն կստանա վերադասից․ Գագիկ Ասատրյան «Հանգիստ, վստահ և կոռեկտ»․ Արեն Ափիկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային. կան տուժածներ Վիճաբանության ընթացքում կրակել ու սպանել է ազգականին ՇՀԿ երկրները հանդես են եկել տիեզերքը զենքից զերծ պահելու կոչով 6 մլն դրամ փոխհատուցում և հերքում. Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ԱԺ նախագահի դեմ․ «Հետք» Կատարը հրաժարվել է ապասառեցնել Իրանի 12 միլիարդ դոլարի ակտիվները 956 հազար եվրոյի մաքսանենգության, փողերի լվացման դեպքով քրվարույթ է նախաձեռնվել. ձերբակալվել է 2 անձ Մայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ․ «Հրապարակ» Պուտինն առաջին պատերազմը հայտարարեց Նիկոլի դեմ․ Լևոն Զուրաբյան (video) Հիմա էլ Նիկոլը հարամ արեց Արամուսի գազարը. Նիկոլի հերթական խայտառակությունը. Վահե Մովսիսյան (video) Դատարանն արգելել է Քենեդիի կենտրոնին ավելացնել Թրամփի անունը Բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Ընդամենը 5 րոպե՝ հաջորդ 5 տարվա համար. ԿԸՀ-ն տեսահոլովակ է հրապարակել #ՀԻՄԱ․«Նիկոլը լեղապատառ վազում է օդանավակայան՝ Պուտինի մոտ»․ Արա Վարդանյան (video) «Ռեխդ բացել ես, դու սպասի՛ր․ ո՞վ է հրապարակելու Նիկոլի ձայնագրությունները»․ Աշոտ Անդրեասյան (video) Ռուսն ա մեզ պաշտպանողը, ռուսը չլինի մուսուլմանը մեզ կտապալի․ հարցում (video) «300 հազար թուրք ա գալու»․ Փաշինյանը Բերդավանում հունից դուրս եկավ (video) Ու՞մ հոգեզավակն է Նիկոլը․ ի՞նչ ծրագիր էր նա մշակել Տեր-Պետրոսյանի դեմ․Լևոն Զուրաբյանը փակագծեր բացեց (video) Ես մեկ հեռախոսազանգով այդ հարցը կլուծեի․ Ռոբերտ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմում ՀԱՊԿ-ի չմիջամտելու մասին Վարդան Ղուկասյանը «քսիֆ» է ուղարկել. «Պտի ապացուցենք, որ Գյումրին թքածը լիզող չի» Տենում եք, որ Նիկոլն ինչ է, ես ապշում եմ, ոնց կարելիա սրան ընտրել․ հարցում (video) Առատ տեղումներ են սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am