«Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում վնասազերծվել է ինքնավնասում կատարած տղամարդը․ նա հիվանդանոցում է

Մայիսի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում մի քաղաքացի դանակը ձեռքին վազում է, երակները վնասված են՝ թևերին կան արյան հետքեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով համայնքային ոստիկանները ու պարեկները պարզել են, որ Գավառ համայնքի «Զիարաթ» կոչվող սրբատեղի հարակից տարածքում Երևանի բնակիչ 53-ամյա Արմեն Ա․-ն դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ և իր ձեռքին առկա դանակով ինքնավնասել է երկու ձեռքերի դաստակները, սրունքները և պարանոցի շրջանը ու նրան ներկայացվում է օրինական պահանջ, իր գործողությունները դադարեցնելու համար, սակայն Արմեն Ա․-ն չի ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում վնասազերծվում է, որի ընթացքում ձեռքին առկա դանակը անկանոն թափահարելու հետևանքով վնասում է ձիուն։

Արմեն Ա․-ին առաջին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով շտապօգնության բժիշկների խումբը տեղափոխել է «Գավառի» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «Պարանոցի շրջանի, զույգ ճաճանչ դաստակային շրջանների, զույգ սրունքի ստորին երրորդի բազմաթիվ կտրած արնահոսող վերքեր, աջ ակնակապճի շրջանի ենթամաշկային հեմատոմա, ծնկան հոդի քերծված սալջարդ վերքեր» մարմնական վնասվածքներ ու համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո վերջինս տեղափոխվել է ՀՀ Առողջապահության նախարարության «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»։

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

դիտվել է 85 անգամ
Լրահոս
«Ռեխդ բացել ես, դու սպասի՛ր․ ո՞վ է հրապարակելու Նիկոլի ձայնագրությունները»․ Աշոտ Անդրեասյան (video) Ռուսն ա մեզ պաշտպանողը, ռուսը չլինի մուսուլմանը մեզ կտապալի․ հարցում (video) «300 հազար թուրք ա գալու»․ Փաշինյանը Բերդավանում հունից դուրս եկավ (video) Ու՞մ հոգեզավակն է Նիկոլը․ ի՞նչ ծրագիր էր նա մշակել Տեր-Պետրոսյանի դեմ․Լևոն Զուրաբյանը փակագծեր բացեց (video) Ես մեկ հեռախոսազանգով այդ հարցը կլուծեի․ Ռոբերտ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմում ՀԱՊԿ-ի չմիջամտելու մասին Վարդան Ղուկասյանը «քսիֆ» է ուղարկել. «Պտի ապացուցենք, որ Գյումրին թքածը լիզող չի» Տենում եք, որ Նիկոլն ինչ է, ես ապշում եմ, ոնց կարելիա սրան ընտրել․ հարցում (video) Առատ տեղումներ են սպասվում #ՈՒՂԻՂ․ Պուտինն երեկ ասաց՝ կանգ չեմ առնելու․ Նիկոլը ընտրություն չունի․ Լևոն Զուրաբյան (video) Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա «Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում վնասազերծվել է ինքնավնասում կատարած տղամարդը․ նա հիվանդանոցում է #ՈՒՂԻՂ․ Պուտինն երեկ ասաց՝ կանգ չեմ առնելու․ Նիկոլը ընտրություն չունի․ Լևոն Զուրաբյան (video) 1 տարի առաջ Ադրբեջանի թելադրանքով ՀՀ իշխանությունը սկսեց հանցավոր արշավ Հայոց եկեղեցու դեմ․ փաստաբան Առուշ Առուշանյանի գործն անհետացել է Դատալեքսից․ «Հրապարակ» ՀՀ-ի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խորը ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար Հացը, որը էսօր գնվում է 110 դրամով, կդառնա 500․ դե գնացեք ապրեք, էդ 500 դրամ հաց առեք, կերեք․հարցում (video) Ամենաուժեղ թալանչիները այսօր իրենք են․ քաղաքացին՝ Նիկոլենց մասին (video) Ինչի՞ վրա են մսխել միլիարդավոր դոլարներ (video) Իսկ կառավարիչը տեղյա՞կ է, թե այդ միավորների արտադրությունը ո՞ր թվականներից է սկսվել․ Աբրահամյան «Ի՞նչ ես խոսում՝ Ծառուկյանը քար գողացո՞ղ ա, գիտե՞ս՝ ով եմ ես»․ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Ով չի տեսնում Նիկոլի այս քայլը՝ կա՛մ կույր է, կա՛մ խելքի հետ խնդիրներ ունի․ Հովհաննես Ավետիսյան (video) Քամին տապալել է ծառեր, էլեկտրական սյուներ, պոկել կառուցատարրեր և թիթեղներ Ներքին թու՛րք, քեզ կանգնեցնելու ենք հենց այսպես․ Արմենուհի Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Եկվորներին պարգևատրելը լավ չեն ընդունել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am