Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի «տրանզիտային» կարճատև վայրէջքը «Զվարթնոց» օդնավակայանում և «արագի մեջ» շրջանակային համաձայնագրի ստորագրումը տարաբնույթ քննարկումների տեղիք տվեցին: Ի վերջո, ինչի՞ մասին էր «ոտքի վրա» կատարված այս այցը:

Այն, որ սա նախընտրական տրամաբանության մեջ է, փաստվում է նաև ԱՄՆ նախագահի սոցցանցային գրառմամբ, որով վերջինս «ամբողջական ու լիակատար աջակցություն» է հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում։ Դեռ մի կողմ թողնենք, թե ինչ կլիներ, եթե որևէ այլ երկրի նախագահ հայտարարություն տարածեր որևէ ընդդիմադիր ուժի աջակցելու մասին. անմիջապես աղմուկ կբարձրանար Հայաստանի ներքին գործերին միջամտելու առումով: Շատ ավելի էական է, թե ինչու է այսպես իրար խառնվել ԱՄՆ-ը: Ակնհայտ է, որ այնտեղ էլ հիանալի հասկանում են՝ Հայաստանի գործող իշխանությունը պարտվում է խայտառակ ձևով: Ըստ այդմ, ԱՄՆ-ն շտապում է՝ իր ստանալիքն արագորեն արձանագրելու իր համար ձեռնտու նոր փաստաթղթով, որ հաջորդ իշխանությունները չկարողանան հետ կանգնել ստանձնած պարտավորություններից:

Ինչ վերաբերում է բուն փաստաթղթին, ապա շատ մասնագետներ շեշտում են առնվազն երկու հիմնական վտանգավոր հանգամանք՝ ի վնաս Հայաստանի: Նախ՝ փաստացի շրջանառվող գումարները շրջանցելու են Հայաստանը, քանզի նույնիսկ շահույթը չի հարկվելու մեր երկրում: Երկրորդ խնդիրը վերաբերում է սահմանային վերահսկողությանը, որի առումով հստակ նշված է, որ «Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից»: Հայաստանի համար պարզապես նշված է, որ ունի «իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք»: Փաստացի, ինչպես նշում են փորձագետները, Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին տալիս են միջանցք՝ թեկուզ ԱՄՆ-ի միջոցով, որքան էլ փորձեն խուսափել այդ ձևակերպումից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Առուշ Առուշանյանի գործն անհետացել է Դատալեքսից․ «Հրապարակ» ՀՀ-ի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խորը ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար Հացը, որը էսօր գնվում է 110 դրամով, կդառնա 500․ դե գնացեք ապրեք, էդ 500 դրամ հաց առեք, կերեք․հարցում (video) Ամենաուժեղ թալանչիները այսօր իրենք են․ քաղաքացին՝ Նիկոլենց մասին (video) Ինչի՞ վրա են մսխել միլիարդավոր դոլարներ (video) Իսկ կառավարիչը տեղյա՞կ է, թե այդ միավորների արտադրությունը ո՞ր թվականներից է սկսվել․ Աբրահամյան «Ի՞նչ ես խոսում՝ Ծառուկյանը քար գողացո՞ղ ա, գիտե՞ս՝ ով եմ ես»․ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Ով չի տեսնում Նիկոլի այս քայլը՝ կա՛մ կույր է, կա՛մ խելքի հետ խնդիրներ ունի․ Հովհաննես Ավետիսյան (video) Քամին տապալել է ծառեր, էլեկտրական սյուներ, պոկել կառուցատարրեր և թիթեղներ Ներքին թու՛րք, քեզ կանգնեցնելու ենք հենց այսպես․ Արմենուհի Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Եկվորներին պարգևատրելը լավ չեն ընդունել․ «Հրապարակ» ՀՀ 3 քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Փաշինյա՛ն, թոկը դու ես, քեզանից ազատվելու ենք․ վանաձորցի (video) Տե՜ր արթնացրու մեր սերը, եթե այն կորցրել ենք․ Տեր Մուշե Հերոսները դարձել են «խաղաղության նվիրյալներ»․ «Հրապարակ» Սահմանադրության «փոփոխության նախագիծը» ՔՊ-ն որոշել է մինչև ընտրությունների անցկացումը գաղտնի պահել Այ վախկոտ, չես կարողանալու փախչել, ժողովուրդը քեզ ռադ է անելու․ Աղվան Վարդանյան (video) 300 հազար ադրբեջանցիների «բնակեցում»․ կեղծ քարոզչությո՞ւն, թե՞ պետականորեն առաջ մղվող իրական օրակարգ Պաշտպանության նախարար, թե կուսակցական գործիչ․ «Հրապարակ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Փաշինյանը տեռոր է սկսել․ «Հրապարակ» Ինչ տարբերություն կար նախկին զինվորական շքերթների և այս տարվա շքերթի միջև. «Ժողովուրդ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» Զինված ուժերում խաղաղությունը ժամանակավոր են համարում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am