ԱԱԾ շենքի վրա դյուրավառ շշեր նետած 31-ամյա երիտասարդի գործով նախաքննությունն ավարտվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 6-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը դյուրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի ուղղությամբ։ Դեպքից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության հոդվածով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահներին տված ցուցմունքում Րաֆֆի Մանդալյանը բացատրել է, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով և հիասթափությամբ։ Նրա խոսքով՝ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը, իսկ հասարակության մեջ առկա անտարբերությունն ու լռությունն այդ հարցի շուրջ ավելի են խորացրել իր անհանգստությունը։

Մանդալյանը նշել է, որ իր գործողությամբ փորձել է ցույց տալ, որ «բոլորը անտարբեր չեն»։ Նրա նպատակը եղել է, իր ձևակերպմամբ, կոտրել հասարակական լռությունը և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ քաղաքացիների մի հատվածը լրջորեն մտահոգված է երկրի ապագայով։

Ըստ նույն աղբյուրների՝ նա կանխամտածված կերպով ԱԱԾ վարչական շենք է գնացել ոչ աշխատանքային ժամին՝ փորձելով բացառել մարդկային վնասները և միաժամանակ ապահովել իր ուղերձի հրապարակայնությունը։

Իր իսկ բացատրությամբ՝ այդ քայլին գնացել է «ինքնազոհության պատրաստ լինելով», միայն թե իր ասելիքը հասնի հանրությանը․ «Բոլորը չէ, որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ»։

Հատկանշական է, որ շշերը նետելուց հետո Րաֆֆի Մանդալյանը չի փորձել հեռանալ դեպքի վայրից։ Նա մնացել է փողոցում և սպասել իրավապահների ժամանմանը։

Դատարանում ևս նա բարձրաձայնել է իր մտահոգությունները՝ ներկաներին ուղղելով հետևյալ հարցը․ «Հայրենիքը վտանգի տակ է, միթե դուք չեք անհանգստանում»։

Նշենք, որ պաշտպանական կողմը բազմաթիվ բողոքներ է ներկայացրել վերադաս դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին և այլ կառույցների։ Սակայն, ըստ տեղեկությունների, նախաքննական մարմինը, դեռևս չունենալով անգամ վերադաս դատախազի պատասխանը, հապճեպ կերպով հայտարարել է նախաքննության ավարտի մասին։

Ավելին, Րաֆֆի Մանդալյանի հայրը ևս դիմել էր իրավապահներին՝ խնդրելով որդու նկատմամբ խիստ մոտեցում չցուցաբերել՝ ընդգծելով, որ ահաբեկչության որակումը չափազանց ծանր հետևանքներ կարող է ունենալ նրա համար։ Սակայն բողոքներն ու միայնակ մնացած հոր խնդրանքները, ըստ էության, անարձագանք են մնացել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ կալանավորված Րաֆֆի Մանդալյանը ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նա մասնագիտությամբ անասնաբույժ է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Ներքին թու՛րք, քեզ կանգնեցնելու ենք հենց այսպես․ Արմենուհի Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Եկվորներին պարգևատրելը լավ չեն ընդունել․ «Հրապարակ» ՀՀ 3 քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Փաշինյա՛ն, թոկը դու ես, քեզանից ազատվելու ենք․ վանաձորցի (video) Տե՜ր արթնացրու մեր սերը, եթե այն կորցրել ենք․ Տեր Մուշե Հերոսները դարձել են «խաղաղության նվիրյալներ»․ «Հրապարակ» Սահմանադրության «փոփոխության նախագիծը» ՔՊ-ն որոշել է մինչև ընտրությունների անցկացումը գաղտնի պահել Այ վախկոտ, չես կարողանալու փախչել, ժողովուրդը քեզ ռադ է անելու․ Աղվան Վարդանյան (video) 300 հազար ադրբեջանցիների «բնակեցում»․ կեղծ քարոզչությո՞ւն, թե՞ պետականորեն առաջ մղվող իրական օրակարգ Պաշտպանության նախարար, թե կուսակցական գործիչ․ «Հրապարակ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Փաշինյանը տեռոր է սկսել․ «Հրապարակ» Ինչ տարբերություն կար նախկին զինվորական շքերթների և այս տարվա շքերթի միջև. «Ժողովուրդ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» Զինված ուժերում խաղաղությունը ժամանակավոր են համարում․ «Հրապարակ» Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները ԱԱԾ շենքի վրա դյուրավառ շշեր նետած 31-ամյա երիտասարդի գործով նախաքննությունն ավարտվել է. «Ժողովուրդ» Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է. Ռոբերտ Քոչարյան Հոգևորականներն ու հավատացյալները միասնաբար աղոթեցին անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմում հերթական գիծն է հատել. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Արաբկիրի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ մարմին․ մահվան հանգամանքները պարզվում են Թրամփը մեկնել է Սպիտակ տան իրավիճակային սենյակ՝ Իրանի հարցով վերջնական որոշում կայացնելու Իշխանական քարոզչամեքենան Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածում «Toyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am