Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է. Ռոբերտ Քոչարյան
Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Նա էլ նման քայլերով հրահրում էր պրոբլեմներ Ռուսաստանի հետ, ապա փորձում էր Արևմուտքում աջակցություն փնտրել»
Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ հարաբերություններում առկա խնդիրները, այդ թվում՝ տնտեսական, Հայաստանի ղեկավարության անհեռատես քաղաքականության արդյունք:
«Ոչ ոք չի ստիպել Փաշինյանին Երևան հրավիրել Զելենսկուն կամ Լիտվայի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրել, որի ԱԳ նախարարը բացահայտ սպառնում է հարվածել Կալինինգրադին։ Մի մխրճվիր խոշոր երկրների բախման մեջ, փորձի համագործակցություն փնտրել այդ երկրների հետ այն դաշտում, որտեղ իրենք կարող են համագործակցել, մի խաղա մեծ երկրների տարաձայնությունների վրա, փորձելով ինչ-որ բան փնտրես կամ այստեղ, կամ այնտեղ»։
