Պուտինը թվարկել է ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական հետևանքները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի համար ներկայիս էներգակիրների գներն ու եվրոպական գները համեմատելի չեն։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից և ստիպված լինի բարձրացնել էներգակիրների գները, ապա կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը։
Պուտինը նշել է, որ ԵՄ-ին անցումը կհանգեցնի մաքսային վերահսկողության և մաքսատուրքերի ամբողջական վերականգնմանը, ինչպես նաև առևտրի և զբոսաշրջության կրճատմանը։
«Ստիպված կլինենք վերականգնել հայկական փոխադրողների համար թույլտվությունների համակարգը։ Դա անխուսափելի է։ Եվ ստիպված կլինենք բարձրացնել երկաթուղային փոխադրումների սակագները»,- հավելել է ՌԴ նախագահը։
