Դատախազը դատարան է հանձնել Շողակաթի ղեկավարի և կառուցապատողի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ղեկավար Ս.Շ.-ի և «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, կառուցապատող Ա.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Հ.-ն, նպատակ ունենալով Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 88/3-4, 88/2 և 88 հասցեներում կառուցել անհատական հանգստի գոտի, առանց սահմանված փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ։ Բացի այդ, Ա.Հ.-ն օժանդակել է Շողակաթ համայնքի ղեկավար Ս.Շ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և պաշտոնեական կեղծիք կատարելուն, ինչպես նաև 2021 թվականի հունիսի 4-ին օգտագործել է կեղծ փաստաթուղթ։

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ղեկավար Ս.Շ.-ն, Ա.Հ.-ի օժանդակությամբ, 2021 թվականի մարտի 5-ին չարաշահել է պաշտոնեական լիազորությունները։

Ս.Շ.-ի արաքը դրսևորվել է հետևյալում՝

Առանց շինարարության թույլտվության, բնության հատուկ պահպանվող տարածքում անհատական հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքում, լիազորված լինելով կանխարգելելու և կասեցնելու ինքնակամ շինարարությունը, ինչպես նաև ապահովելու դրանց հետևանքների վերացումը, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները։

Միջոցներ չի ձեռնարկել հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կանխարգելելու և կասեցնելու, ինչպես նաև ինքնակամ շինարարություն իրականացնող Ա.Հ.-ի նկատմամբ օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։

Ս.Շ.-ին մեղադրանք է առաջադրվել նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Հիշեցնենք, որ Սևանի ափամերձ տարածքներում կառուցված առանձնատների վերաբերյալ Դատախազության կողմից դատարան ներկայացված պետշահերի հայցերի թվում է նաև «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ա.Հ.-ի կողմից ապօրինի կառուցված Սևանի այս առանձնատան հայցը։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Թուրքական նավը հարձակման է ենթարկվել Սև ծովում Ռուսաստանը Փաշինյանին նույն ձև պատասխան է տալու․ դրա տակից այլևս դուրս չի գա․ Ռոբերտ Քոչարյան (video) Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը դուրս գա մեր Եվրասիական միությունից․ Լուկաշենկո Երևանը չի պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն, բայց ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ․ Օվերչուկ Ավստրիայի ԱԳ նախարարը Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հղել Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը․ թալանը հետ բերելուն քաղաքացին էլ պետք է մասնակցի․ Թևանյան Հայաստանում պետք է անցկացվի համազգային հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ Ում էր պետք էդ զորահանդեսը․ չե՞ք հիշում՝ Նիկոլը երկու օր առաջ ինչ ասաց բանակի մասին․ Սաղաթելյան (video) Թուրքիայի Հաթայ ու Օսմանիե նահանգներում հեղեղներ են Ի՞նչ 8 մլրդ-ի զենք, ես երեկ գիտե՞ք՝ ինչ տեսա. Ռոբերտ Քոչարյան (video) Ռոբերտ Քոչարյանը արձագանքը՝ Փաշինյանի՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին դիտարկմանը (video) Պահանջում եմ` Փաշինյանը ներողություն խնդրի ինձնից և այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է նախընտրական PR-ի Ինչ տարբերակ են առաջարկում վարորդներին Նիկոլը շատ մեծ ճակատագրական սխալ է թույլ տվել․ դեռ քաշվելու է դրա համար․ Սուրեն Սուրենյանց (video) Երկու անձ կալանավորվել է Ջերմուկի դիրքը հանձնելու վերաբերյալ սուտ մատնության համար հարուցվել է քրեական հետապնդում․ ՔԿ Քո աչքերի կարիքը Ռուսաստանում ոչ ոք չունի. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Յուրաքանչյուր ընտրող տեղամասում պետք է ստանա 18 քվեաթերթիկ. ԿԸՀ Զադնի չենք դնելու․ գնալու ենք մինչև վերջ, մեր երկիրը չենք կարող մենակ թողնել․ Ռոբերտ Քոչարյան (video) Նաիրի Հունանյանն իր խցում մի մարդու է սպասում՝ Նիկոլին․ Սուրեն Սուրենյանց (video) Ինտերը կրկին անակնկալ է մատուցել հայ երկրպագուներին «Նիկո՛լ, մարդիկ հեղափոխություն չեն անելու, գալու են ու գիտե՞ս քեզ ինչ անեն». Ռուզան Ստեփանյան (video) Մինչև հիմա տուն չունենք, չեն ուզում լուծել մեր հարցը, խնդրում ենք՝ դուք անեք․ սպիտակցին՝ Քոչարյանին (video) Դատախազը դատարան է հանձնել Շողակաթի ղեկավարի և կառուցապատողի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am