Թուրքիայում գործարարներ են ձերբակալվել
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 4 գործարարի, ովքեր կասկածվում են կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին ֆինանսավորելու համար, ում իշխանությունները մեղադրում են իշխանափոխության նախապատրաստման համար, գրում է Hurriyet թերթը։ Աղբյուրը նշում է, որ առավոտյան ձերբակալվել են Boydak Holding ընկերության գործադիր տնօրեն Մեմդուհ Բոյդաքը, կառավարման նախագահ Հաջի Բոյդաքը և ընկերության տնօրենների խորհրդի 2 անդամներ Էրոլ Բոյդաքը և Մուրազ Բոզդաղը։ Ընկերությունում այժմ քննչական գործողություններ են տարվում: Թուրքական իրավապահ մարմինների գործողությունն անցկացվել է «զուգահեռ կառույցների» և «ստվերային կառավարության» դեմ պայքարի շրջանակում:
