Հարբած ծաղրածուի նախընտրական շոուն

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից

Հարբած ծաղրածուի նախընտրական շոուն
--------------------

Ալիևի կողմից «հարբած ծաղրածու» պիտակին արժանացած և դրան լռությամբ համաձայնություն տված Նիկոլ Փաշինյանը Հանրապետության օրվա կապակցությամբ նախընտրական շոու-զորահանդես էր կազմակերպել:

2018-ից մեր բանակի դեմ պայքարող, մեր երկիրը պարտության տարած, միլիարդավոր դոլարների զենքերը թշնամուն հանձնած Նիկոլը կրկին որոշել է «Տիգրան Մեծ» խաղալ: Իհարկե, Ալիևի թույլտվությամբ՝ նախընտրական նպատակներով: Այդ շոուն նաև Սարդարապատի հուշահամալիր չայցելելու քաղաքականութունն էր՝ Թուրքիային հաճոյանալու համար:

Նիկոլն ուղնուծուծով դեմ է 1-ին Հանրապետությանը և 1-ին Հանրապետության տրամաբանական արդյունք 3-րդ Հանրապետությանը: Սակայն փարիսեցիաբար շոու-զորահանդես է կազմակերպում Հանրապետության օրը:

Նիկոլը խաբում է, երբ հայտարարում է, թե պետական պարտքն 8 միլիարդ դոլարով ավելացրել է, որպեսզի զենք գնի:
Բա եթե մարտունակ բանակ է կառուցել, ապա ինչո՞ւ է ՀՀ քաղաքացիներին վախեցնում պատերազմով: Չէ՞ որ մարտունակ բանակը թշնամուն զսպող և պատերազմը կանխող գործոն է:
Բա եթե մարտունակ բանակ է կառուցել, ապա ինչո՞ւ է համոզված, որ եթե պատերազմ լինի, ապա մենք անպայման պարտվելու ենք:
Ըստ նիկոլոկան քարոզչության՝ մեր բանակը հիմա մարտունակ է, քանի որ... փոխվել է զինանշանը: Էս գեբելսական տնայնաբուծներին թվում է, թե իրենց արտադրած դեմագոգիան լայն սպառում ունի:
Հանրապետության օրվա խորհուրդն այն է, որ հունիսի 7-ը պետք է դառնա քաղաքական Սարդարապատի օր: Այդ օրը քաղաքացին պետք է «ոչ» ասի Ալիևի մոտ «հարբած ծաղրածու» աշխատողին, «ոչ» ասի Հայաստանի վիլայեթացմանը և ձևավորի հայկական իշխանություն:

Նիկոլը գլխավորում է պատերազմի ու պարտության կուսակցությունը: Մենք երաշխավորված խաղաղություն և զարգացում ենք ապահովելու: Մենք ունենալու ենք մարտունակ բանակ և անվտանգ պետություն: Դրանք ապահովելու կարևորագույն նախապայմանն իշխանափոխությունն է:

Միացի՛ր, որ փոխենք։

Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար
------
Հ.Գ. Մայիսի 28-ը «Մայր Հայաստան» շարժման հիմնադրման օրն է: Շնորհավորում եմ թիմակիցներիս և գաղափարակիցներիս մեր տարեդարձի կապակցությամբ:

Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։

դիտվել է 336 անգամ
Լրահոս
Հարբած ծաղրածուի նախընտրական շոուն Փաշինյանը ի վիճակի չէ Հայաստանի շահերից բխող ոչ մի փաստաթուղթ ստորագրել. Սամվել Կարապետյան Մենք հասնելու ենք դրան, որ ունենանք ճիշտ երաշխավորություն, որ մեր ժողովրդին ոչ մեկ չկարողանա սպառնալ․ Կարապետյան Չեմ կարծում, թե հենց Թրամփի գրառումը լուրջ աջակցություն կլինի իշխանության վերընտրման համար. Սարգսյան Քարոզչամեքենան չի էլ թաքցնում, որ սա իրենց համար ոչ թե զորահանդես է, այլ նախընտրական քարոզչություն․ Դանիելյան Հայ ժողովրդին պատերազմով սպառնում են Ալիևը, Փաշինյանը և Գորշ գայլեր․ Սամվել Կարապետյան Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է պատգամավորի թեկնածուների ինքնաբացարկի երեք դիմում 665 միլիոն դրամ՝ շուրջ 1,8 միլիոն դոլար դրամաշնորհ․ ԿԳՄՍՆ-ն Հանրային Հեռուստաընկերությանն է պատվիրակել մրցույթը․ 168.am «Նիկոլ, Ռուբինյան, Զոլյան եւ ալիեւյան այլ թերմացքներ, բա պատերազմին պայծառ երիտասարդների փոխարեն դուք խի՞ չեք զոհվել, այ մարդակերպ քաղաքական թափոններ». Արմեն Աշոտյան Ինչ է կատարվել Էջմիածնում. կրակողները 22-23 տարեկան են․ «Հրապարակ» Հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող 6-ամյա 2 տղաներին Տղա ջան, կենտրոնացիր. հիմա Ալիևը քո ազնիվ ընկերն է, թե՞ ստախոսի մեկն է ԱՄՆ-ն պլանավորում է աստիճանաբար վերացնել Իրանի ծովային շրջափակումը. Axios Մեքենայում հրդեհի հետևանքով ուղևորը ձեռքի կոտրվածքով հոսպիտալացվել է Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ խաղացողը մեկ մրցաշրջանում նվաճել է երկու եվրագավաթ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել Թրամփը հստակեցնում է Ամերիկայի քաղաքականության իրական նպատակը․ Խոսրով Հարությունյան Վերջին ամիսներին միասին անցանք իշխանական ճնշnւմների վտանգավոր ալիքների միջով. Ռուբեն Սրբազան Շոյգուն ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի մասինն Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ևս մեկ տարածքի նկատմամբ. ՌԴ ՊՆ Ավտովթար՝ Սևանի թերակղզու խաչմերուկում․ «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կան վիրավորներ Մենք խոսում ենք խնդիրներից և լուծումներից, ինքը՝ խլելուց, սատկացնելուց, վիրավորելուց․ Իվետա Տոնոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am