«ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան ռազմաբազային հասցված պատասխան հարվածի մասին. Press TV
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոցել է ԱՄՆ-ի այն ռազմաբազան, որտեղից իրականացվել էր հարձակումը Բենդեր Աբասի օդանավակայանի մոտ գտնվող օբյեկտի վրա։ Այս մասին հայտնում է «Press TV» հեռուստաալիքը։
«Ամերիկյան ռազմաբազան հարվածի է ենթարկվել։ Ագրեսիայի և ոչ մի գործողություն անպատասխան չի մնա, իսկ հարձակման կրկնության դեպքում Թեհրանը կգործի էլ ավելի վճռական»,- ասված է հաղորդագրության մեջ։
