ԵԱՏՄ-ում ապրանքների 85%-ը տեղաշարժվում է արհեստական բանականության շնորհիվ
ԵԱՏՄ-ում ապրանքների 85%-ի տեղաշարժն իրականացվում է ընդհանուր չափանիշներով` շնորհիվ արհեստական բանականության, հայտնել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդր Սուբոտինը Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում։
Նա ընդգծել է, որ արհեստական բանականությունը օգնել է նաև փաստաթղթերի փոփոխման համար անհրաժեշտ ժամանակը կրճատել 150 օրով։
Սուբոտինը նշել է, որ «Արհեստական բանականությունը և մրցակցության նոր պարադիգմը. սպառնալիք, թե՞ ԵԱՏՄ անդրսահմանային շուկաների զարգացման շարժիչ ուժ» նստաշրջանի ժամանակ խոսվել է ամենակրևորի` ջանքերը միավորելու անհրաժեշտության մասին։
«Եթե յուրաքանչյուրն ինչ-որ բան անի որևէ հաջող, բայց ազգային նախագծի շրջանակներում, կամ հաշվի առնի միայն իր փորձը, ապա, մենք, ինչպես տեղին համեմատել էին, կդառնանաք Բաբելոնի աշտարակ` կառուցեցին, իսկ հետո լեզուները խառնվեցին, իրար չհասկացան», – ընդգծել է նախարարը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
