Խորին երախտագիտություն ամենքիդ, որ աղոթքով ու զոհողությամբ ընդունեցիք եկեղեցու իրականությունը, որտեղ ազատությունն ու պարտականությունը համընկնում են ճշմարտության մեջ. Իսահակ Սրբազան

Եկեղեցու կյանքում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող ընկալվել զուտ պատմական կամ վարչական փաստերի պարզ հաջորդականության սահմաններում։ Դրանք պատկանում են այն կարգին, որտեղ պատմությունը ինքնին դադարում է լինել ինքնաբավ իրականություն և ծավալվում է դեպի այն իմաստը, որը չի հառաջանում սոսկ մարդկային կամքով, այլ ընդունվում է որպես «նախագոյություն», այս մասին գրել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ․ Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։

Այս իմաստով, ըստ Սրբազան Հոր, Եկեղեցին մշտապես նախորդում և գերազանցում է տեսանելի իրականությունը՝ մեկնվելով հաղորդության խորքը։

«Ուստի Եկեղեցին չի կարող ընկալվել սոսկ որպես կազմակերպական միավոր կամ ինքնակառավարվող ինստիտուտ։ Նրա էությունը ոչ թե կառավարման տրամաբանության, այլ՝ հաղորդության մեջ է։ Հետևաբար, Եկեղեցու յուրաքանչյուր «իրադարձություն» իրականում դատողության առարկա չէ միայն արտաքին դիտարկման համար, այլ պահանջում է ներքին հայեցում՝ հավատքի տրամաբանությամբ, որտեղ տեսանելին միշտ մատնանշում է անտեսանելին, իսկ ժամանակավորը՝ հավիտենականը։ Այդ պատճառով էլ ցանկացած մասնակցություն, նույնիսկ այն, որն արտաքինից կարող է թվալ աննշան, իր մեջ ունի հայտնութենական և փրկագործական արժեք։

Այսու՝ խորին երախտագիտություն ենք բերում ամենքիդ ու բոլորիդ, որ նախընթաց ժամանակահատվածում ու այս օրերին Ձեր աղոթքով ու լռությամբ, համբերությամբ ու զոհողությամբ, մասնակցությամբ ու պատասխանատու գիտակցությամբ ընդունեցիք Եկեղեցու իրականությունը, որտեղ ազատությունն ու պարտականությունը ոչ թե հակադրվում, այլ համընկնում են ճշմարտության մեջ։ Այդ համընկնումը կամ համաձուլումը հնարավոր է միայն այնտեղ, որտեղ կամքն այլևս չի ընկալվում որպես ինքնահաստատում, այլ պատասխան, հաղորդություն և վկայություն։

Թող Բարի Աստված ամուր և զորավոր պահի ամենքիդ Ձեր բարի և ազնիվ փափագների իրականացման ճանապարհին՝ ի սեր հայրենյաց, ի պայծառություն Սուրբ Եկեղեցվոյ և ի փառս Ամենասուրբ Երրորդության։ Ամեն»,- նշել է Իսահակ Սրբազանը։

դիտվել է 219 անգամ
Լրահոս
Երբ ծաղրածուն գալիս է պալատ, ինքը թագավոր չի դառնում. պալատն է դառնում կրկես․ Քոչարյան «ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան ռազմաբազային հասցված պատասխան հարվածի մասին. Press TV Վարդանանց հրապարակում կհնչի Վարդան Ղուկասյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից Լրբությունից բացի ի՞նչ է տվել այս ազգին. Հարցում (video) Ինչո՞վ է Նիկոլը հպարտանում. երեք պատերազմ բերելուց, զենքերը Ալիևին հանձնելուց․ Սամվել Կարապետյան (video) Հունիսի 7-ը սրբազան պայքարի օր է, որտեղ երկրի քաղաքացին գիտակցված ընտրություն է կատարելու պաշտպանել հայրենիքն ու ազգային ինքնությունը․ հայտարարություն Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է բազալտե եզրաքարին և բռնկվել․ վարորդը եղել է ոչ սթափ Ես ձեզ ասում եմ՝ բոլոր դավաճանները պատժվելու են․ Սամվել Կարապետյանը՝ զոհվածի մորը (video) Իլհամ Ալիևի տուզիկը չպետք է դառնա ՀՀ վարչապետ. Ռոբերտ Քոչարյան (video) ԵԱՏՄ-ում ապրանքների 85%-ը տեղաշարժվում է արհեստական ​​բանականության շնորհիվ ԵԱՏՄ-ում և այլ միավորումներում ՌԴ-ի և Ղազախստանի հարաբերությունները միջազգային համագործակցության մեջ կառուցողական փոխգործակցության օրինակ են ծառայում. Պուտին Որձ առյուծը տեղում է, չբզբզա՛ք․ Գագիկ Ծառուկյան (video) Խորին երախտագիտություն ամենքիդ, որ աղոթքով ու զոհողությամբ ընդունեցիք եկեղեցու իրականությունը, որտեղ ազատությունն ու պարտականությունը համընկնում են ճշմարտության մեջ. Իսահակ Սրբազան 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողներն այցելել են Սարդարապատի հուշահամալիր Վեհափառն աղոթք է հնչեցրել Սարդարապատում Ամենայն Հայոց Վեհափառի կարևոր խոսքը Սարդարապատից (video) Ինչո՞ւ է Թրամփը հրապարակային կերպով աջակցություն հայտնել Փաշինյանին. միջազգայնագետ Հայ ժողովուրդը վերականգնեց պետականությունը ծանր ժամանակներում․ Արմեն Չարչյան Հույս ունենք, որ Ռոբերտ Քոչարյանը նորից կկզացնի Ալիևին․ քաղաքացի (video) Մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր և հրաշալի հարաբերությունների ձևավորումը․ Ռուբիո Այսօր առավել քան երբևէ կարիքն ունենք զգոնության և համախմբման․ Տեր Զաքարիա #ՈՒՂԻՂ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սարդարապատում է․ ինչ է կատարվում (video) Հարգելի՛ քաղաքացի, դու պետք է իմանաս, որ զորահանդեսով անվտանգություն չեն կառուցում․ խոսնակ Ի՞նչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին․ Շարմազանով Արդյո՞ք ՀՀ-ն կկարողանա ապահովել սեփական էներգետիկ անվտանգությունն ու սոցիալ-տնտեսական կայունությունը. Վահե Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am