Վեհափառն աղոթք է հնչեցրել Սարդարապատում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու այլ հոգևորականներ այցելել են Սարդարապատի հուշահամալիր, աղոթք բարձրացրել առ Աստված։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև օրհնել է հավաքվածներին, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին։ Վեհափառը, սակայն, չի պատասխանել որևէ հարցի։
Հիշեցնենք, որ 2024 թվականի այս օրը Նիկոլ Փաշինյանի՝ Սարդարապատի հուշահամալիր այցով պայմանավորված՝ ոստիկանները շղթա էին կազմել և թույլ չէին տվել, որպեսզի Կաթողիկոսը և այլ հոգեւորականներ մտնեն Սարդարապատի հուշահամալիր։
