Մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր և հրաշալի հարաբերությունների ձևավորումը․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ի Հայաստանի այցից հետո Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև Հայաստանի հետ նոր համագործակցության ուղղությունները։


«Եվ այն վայրերից մեկը, որտեղ ես կանգ էի առել անցած գիշեր, հենց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի մեկնարկի համար էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ այդ նախաձեռնության հիմնական անկյունաքարերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն է։

«Դա խաղաղության համաձայնագիրն է, որին դուք կարողացել եք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- հայտարարել է Ռուբիոն՝ դիմելով Թրամփին։

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի հետ ստորագրվել են կարևոր հուշագրեր։

«Մենք ստորագրեցինք նաև օգտակար հանածոների վերաբերյալ կարևոր փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև ռազմավարական փոխգործակցության հուշագիր»,- նշել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը նաև ընդգծել է, որ այժմ ձևավորվում են նոր հարաբերություններ Հայաստանի հետ։

«Հիմա մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր և հրաշալի հարաբերությունների ձևավորումը, որոնք, ըստ էության, շատ երկար ժամանակ գտնվում էին լճացման մեջ»,- ասել է նա։

դիտվել է 231 անգամ
Լրահոս
Ադրբեջանը ԱՄԷ-ի հետ թռիչքային զորավարժություն է անցկացնում Իրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին Աբսուրդ է․ Ավետիք Իշխանյանը մահացել է, բայց իր գրառման տակ լայք դնողներին դեռ կանչում են ԱԱԾ (video) #ՈՒՂԻՂ․ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Կառավարության դիմաց․ Բողոքի ակցիա COP-17-ի շրջանակում (video) «Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Ըմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին Երևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունում COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության Սնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ» Ադրբեջանը հայ պատանդների թեման մեծ շահարկումների է ենթարկում, որն ուղեկցվում է իրավունքի խախտումով Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ» Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ» Կշարունակե՞ն Քոչարյանին պահել կալանքի տակ (video) Մահվան ելքով վրաերթ․30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ» Կոնջորյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարվել են․ ի՞նչ է կատարվում ԱԺ փոխնախագահի եղբոր գործով ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել. «Հրապարակ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» 6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am