Հարգելի՛ քաղաքացի, դու պետք է իմանաս, որ զորահանդեսով անվտանգություն չեն կառուցում․ խոսնակ

Վեց տարի առաջ՝ դեկտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար նստեց Սու-30-ի ղեկին, կազմակերպեց հերթական շոուն, հավաքեց լայքեր ու փորձեց համոզել ժողովրդին, թե Հայաստանը պաշտպանված է, գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։


«Բայց պատերազմը ցույց տվեց դաժան իրականությունը․ այդ Սու-30-ները առանց անհրաժեշտ մարտագլխիկների էին և գործնականում չկիրառվեցին երկրի պաշտպանության համար։

Այսօր նույն մարդը զորահանդես է անցկացնում՝ արդեն նախընտրական քարոզչության շրջանակում։ Նպատակը նույնն է՝ ստեղծել անվտանգության պատրանք և կրկին խաբել հասարակությանը։

Հարգելի՛ քաղաքացի, դու արդեն տեսել ես իրականությունը։ Տեսել ես երեք պատերազմ, հազարավոր զոհեր, կորցրած հայրենիք, նվաստացում ու անվերջ զիջումներ։

Այս իշխանությունը չի կարող ապահովել անվտանգություն, որովհետև Փաշինյանը նույնն է՝ նույն վախկոտը, որը մշտապես կատարում է Ալիևի պահանջներն ու չդադարող զիջումներով Հայաստանը տանում է նոր վտանգների։ Հիմա նրա առաջ նոր տնային աշխատանք են դրել` ապահովել 300 000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում։

Հարգելի՛ քաղաքացի, դու պետք է իմանաս, որ զորահանդեսով անվտանգություն չեն կառուցում։ Անվտանգությունը կառուցվում է ուժեղ ու արժանապատիվ առաջնորդով և ուժեղ պետությամբ, որն ունի ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն, պրոֆեսիոնալ բանակ ու քաղաքական կամք։

Դու այլևս չպետք է խաբվես շոուներին»,-գրել է Ղահրամանյանը։

դիտվել է 316 անգամ
Լրահոս
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ (video) Ադրբեջանը ԱՄԷ-ի հետ թռիչքային զորավարժություն է անցկացնում Իրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին Աբսուրդ է․ Ավետիք Իշխանյանը մահացել է, բայց իր գրառման տակ լայք դնողներին դեռ կանչում են ԱԱԾ (video) #ՈՒՂԻՂ․ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Կառավարության դիմաց․ Բողոքի ակցիա COP-17-ի շրջանակում (video) «Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Ըմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին Երևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունում COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության Սնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ» Ադրբեջանը հայ պատանդների թեման մեծ շահարկումների է ենթարկում, որն ուղեկցվում է իրավունքի խախտումով Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ» Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ» Կշարունակե՞ն Քոչարյանին պահել կալանքի տակ (video) Մահվան ելքով վրաերթ․30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ» Կոնջորյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարվել են․ ի՞նչ է կատարվում ԱԺ փոխնախագահի եղբոր գործով ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել. «Հրապարակ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» 6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am