Ժամն է սթափվելու, համախմբվելու և համազգային դիմադրությամբ տեր կանգնելու մեր արժեքներին․ ՀՅԴ

Սիրելի՛ հայրենակիցներ,
1918 թվականի Մայիսի 28-ը հայոց պատմության բեկումնային կետն է։ Հենց Մայիսի 28-ին ցեղասպանությունից մազապուրծ եղած ժողովուրդը մահվան դատավճիռը փոխարինեց պետականության ստեղծմամբ։
Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում մենք ապացուցեցինք՝ աշխարհում չկա այնպիսի զենք, որն ի զորու լինի հաղթել սեփական հողում ապրելու կամքին։
Հավատարիմ իր առաքելությանը՝ ծանրագույն պայմաններում պետականաշինության գերմարդկային առաքելությունը ստանձնեց Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Որբերով ու գաղթականներով լեցուն, սովի ու պատերազմների մեջ գտնվող երկրում Հանրապետության հիմնադիր սերունդը՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Քաջազնունին, Գարեգին Նժդեհը, Դրոն, Ռուբեն Տեր-Մինասյանը և մյուս նվիրյալները, արեցին անհնարին թվացողն ու բեկեցին մեր ժողովրդի ճակատագիրը։
Այսօր կրկին ճակատագրական հանգրվանում ենք։ Կասկածի տակ է մեր պետականության ընթացքը, հարվածի թիրախում է մեր ինքնությունը, հալածվում է մեր եկեղեցին, գաղթական է մեր ժողովուրդը, կորսված է հայկական Արցախը։
Բայց մենք գիտենք, որ հայ ժողովրդի մեջ դեռ կենդանի է Մայիսյան հերոսամարտերի ոգին, որ մեր սերունդներն իրենց ճանաչում են հենց Սարդարապատից:
Ուստի՛, ժամն է սթափվելու, համախմբվելու և համազգային դիմադրությամբ տեր կանգնելու մեր արժեքներին: Սա պայքար է հանուն ինքնության և պետականության, սա մի նոր Սարդարապատ է:
Մենք տեր ենք կանգնելու հայոց անկախ պետականությանը, վերականգնելու ենք մեր ազգային արժանապատվությունը և թույլ չենք տալու, որ հայության ճակատագիրը գրվի օտարի թելադրանքով:
Մենք կա՛նք, մենք կպայքարե՛նք և մենք կհաղթե՛նք:
Շնորհավոր Մայիսի 28։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
28 մայիսի, 2026 թ

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ (video) Ադրբեջանը ԱՄԷ-ի հետ թռիչքային զորավարժություն է անցկացնում Իրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին Աբսուրդ է․ Ավետիք Իշխանյանը մահացել է, բայց իր գրառման տակ լայք դնողներին դեռ կանչում են ԱԱԾ (video) #ՈՒՂԻՂ․ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Կառավարության դիմաց․ Բողոքի ակցիա COP-17-ի շրջանակում (video) «Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Ըմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին Երևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունում COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության Սնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ» Ադրբեջանը հայ պատանդների թեման մեծ շահարկումների է ենթարկում, որն ուղեկցվում է իրավունքի խախտումով Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ» Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ» Կշարունակե՞ն Քոչարյանին պահել կալանքի տակ (video) Մահվան ելքով վրաերթ․30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ» Կոնջորյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարվել են․ ի՞նչ է կատարվում ԱԺ փոխնախագահի եղբոր գործով ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել. «Հրապարակ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» 6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am