«Ժողովուրդ». Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է մայիսի 26-ին Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցած նիստին, որտեղ քննվել են հայ գերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերով ներկայացված բողոքները։

Սահակյանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի գործը վերաքննիչ ատյանում չի քննվելու, քանի որ նա դեռ սկզբնական փուլում հրաժարվել էր բողոքարկումից՝ այն համարելով անարդյունավետ։

Նա նշել է, որ գործով ձևավորվել է նոր դատական կազմ, իսկ կողմերը սահմանափակվել են ինքնությունների ճշտմամբ։ Ըստ Սահակյանի՝ դատարանը որոշել է շարունակել քննությունը՝ առանց լրացուցիչ ապացույցների ուսումնասիրման, ինչի արդյունքում վերաքննիչ գործընթացը ծավալային առումով գրեթե չի տարբերվելու առաջին ատյանի դատավարությունից։ Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 2-ին։

Սիրանույշ Սահակյանի գնահատմամբ՝ դատավարություններից արդարացման կամ պատժի մեղմացման ակնկալիքներ չկան։ Նրա խոսքով՝ գործընթացը հիմնականում ծառայում է Ադրբեջանի ներքին քարոզչական և հակահայկական օրակարգին։

Անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված տեղեկություններին, թե իբր Ռուբեն Վարդանյանը կարող է ազատ արձակվել, Սահակյանը նշել է, որ նման տեղեկություններ իրենք չունեն։ Ըստ նրա՝ հակառակը՝ շրջանառվում են իրականությանը չհամապատասխանող և, հավանաբար, պետական մակարդակով ուղղորդվող տեղեկություններ, այդ թվում՝ Վարդանյանին Ուկրաինա արտահանձնելու հնարավորության վերաբերյալ։

Նա հիշեցրել է, որ վերջերս հրապարակվել է փաստաբանների միջազգային հանձնաժողովի զեկույցը՝ Ադրբեջանի դատավարությունների վերաբերյալ, որտեղ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև Ռուբեն Վարդանյանի գործին։ Զեկույցում արձանագրվել է, որ դատավարությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, իսկ դատավորների և փաստաբանների անկախությունը լուրջ կասկածների տակ է դրված։ Սահակյանի կարծիքով՝ ադրբեջանական իշխանությունները ցավագին են ընդունել այդ գնահատականները և այժմ փորձում են հակաքարոզչական արշավ իրականացնել՝ Վարդանյանի անունը կապելով Ուկրաինայի հետ։

Հիշեցնենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում մեղադրվում է ահաբեկչական գործողություններ ծրագրելու և իրականացնելու, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ։ Ռուբեն Վարդանյանին, ի թիվս վերոնշյալ մեղադրանքների, վերագրվում է նաև այդ գործողությունների ֆինանսավորումը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 445 անգամ
Լրահոս
Իրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին Աբսուրդ է․ Ավետիք Իշխանյանը մահացել է, բայց իր գրառման տակ լայք դնողներին դեռ կանչում են ԱԱԾ (video) #ՈՒՂԻՂ․ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Կառավարության դիմաց․ Բողոքի ակցիա COP-17-ի շրջանակում (video) «Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Ըմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին Երևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունում COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության Սնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ» Ադրբեջանը հայ պատանդների թեման մեծ շահարկումների է ենթարկում, որն ուղեկցվում է իրավունքի խախտումով Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ» Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ» Կշարունակե՞ն Քոչարյանին պահել կալանքի տակ (video) Մահվան ելքով վրաերթ․30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ» Կոնջորյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարվել են․ ի՞նչ է կատարվում ԱԺ փոխնախագահի եղբոր գործով ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել. «Հրապարակ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» 6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am