Հանրապետության օրը միայն ՔՊ-ականներով կնշեն. ընդդիմությունը չկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր մայիսի 28-ն է՝ Հանրապետության օրը, 1918 թվականի Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակումը խորհրդանշող ազգային տոնը։ Սա համազգային, համապետական նշանակության օր է, որը սովորաբար նշվում է զորահանդեսներով, հրավառություններով, համերգներով ու շքերթներով, քանի որ այն պատկանում է ողջ հայ ժողովրդին, այլ ոչ թե որևէ քաղաքական ուժի։

Սակայն, ինչպես պարզվում է, այս տարվա տոնական զորահանդեսը գործող իշխանությունների համար ոչ թե ազգային զարթոնքի ու միասնության խորհուրդ ունի, այլ վերածվել է նեղ կուսակցական՝ ՔՊ-ական «խրախճանքի»։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ընդդիմադիր պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե արդյոք նրանք պաշտոնական հրավեր կամ ծանուցում ստացել են՝ մասնակցելու տոնական միջոցառմանը, թե՞ ոչ։ Պատկերը, մեղմ ասած, զավեշտալի է․ խմբակցության և ոչ մի պատգամավոր տեղյակ չէր որևէ հրավերից։ Ու խնդիրն այն չէ, թե չեն նկատել․ պարզապես չկա՛ որևէ նամակ, որ նկատեն։

Ի՞նչ են պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավորները․

Արմենուհի Կյուրեղյան․ ասաց, որ տեղյակ չէ։

Աննա Գրիգորյան․ չգիտի։

Գառնիկ Դանիելյան․ տեղյակ չէ և դեռ չի էլ ստուգել էլեկտրոնային փոստը։

Ագնեսա Խամոյան․ տեղյակ չէ։

Գեղամ Մանուկյան․ «Չգիտեմ, չի էլ գա։ ԱԺ-ից մեզ ոչինչ չեն հայտնել, աչքս ջուր չէր կտրել»։

Քրիստինե Վարդանյան․ տեղյակ չէ։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ ինքը անհատական հրավեր չի ստացել որևէ գերատեսչությունից, սակայն տեղյակ է, որ խմբակցությանը մի տեղեկատվական շրջաբերական է ուղարկվել միջոցառման մասին։ «Սա հրավեր չէ, պատշաճ վերաբերմունք չէ։ Հանրապետության օրը բոլորինն է, ուստի պետք է հրավեր լինի Կառավարության կողմից բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից։ Հանրապետությունը ՔՊ-ն չէ»։

Համեմատության համար նշենք, որ նախկին «կոռումպացված, բռնարար, ոչ ժողովրդավար» իշխանությունների օրոք ցանկացած պետական ու ազգային միջոցառման համար հրավերներ ուղարկվում էին պատշաճ ու բարձր մակարդակով՝ չնայելով՝ մարդը ընդդիմադիր հայացքներ ունի, թե իշխանական։ Անգամ շատ դեպքերում արտախորհրդարանական ընդդիմությունն էր ազգային, պետական տոներին հրավիրվում։

Նկատենք, որ 2021-ից հետո ՔՊ-ն փաստացի ուզուրպացրել է խորհրդարանը, որտեղ ընդդիմությունը չունի կառավարման լծակներ, ինչը աննախադեպ բան է հայրենի խորհրդարանի պատմության մեջ։ Ընդդիմադիր փոխխոսնակ, հանձնաժողովների նախագահներ և փոխնախագահներ չկան ժողովրդավարական, խորհրդարանական Հայաստանում։ ԱԺ-ն ՔՊ-ի կցորդ մարմնի է վերածվել»։

 

դիտվել է 229 անգամ
Լրահոս
ԵԱՏՄ-ի արտոնությունները Հայաստանին տրվել են փաթեթային համաձայնագրով․ Օվերչուկ Նույնիսկ զինծառայողներ են բերվել` քաղաքացիական հագուստներով. «Հրապարակ» ԵՄ-ն ցանկանում է Ուկրաինայի հարցով բանակցությունների սկզբում պահանջել ՌԴ ԶՈւ-ի սահմանափակnւմներ. Կալաս Իսակովի պողոտայում 33-ամյա վարորդը «Chevrolet»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել Պիտի միաբանվենք, հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը. Մայր Աթոռ Մեր անկախ Հայաստանը ծնվեց այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը ինքնագիտակցության բարձրակետին էր հասել ԻՀՊԿ-ն պատասխան հարված է հասցրել ԱՄՆ ռազմաբազային Էրդողանը պլանավորում է հունիսի վերջին հանդիպել Թրամփի հետ Փլատակներ փնտրեք ձեր նախընտրական ծրագրերում, անվտանգության հայեցակարգում, փուչիկ գաղափարներում ԱՄՆ-ն դեռևս գոհ չէ Իրանի հետ բանակցությունների առաջընթացից. Թրամփ Փաշինյանը ժողովրդին վախեցնում է պատերազմով և ռազմական շքերթ կազմակերպում․ Կարապետյան Իսակովի պողոտայում 33-ամյա վարորդը «Chevrolet»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել «Ժողովուրդ». Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա «Հրապարակ»․ Ձիարշավին մասնակցելու է Մարիամ Փաշինյանը ԱԺ-ն «ինքնալուծարման» է գնացել. «Հրապարակ» ՔՊ-ական տեռորը համակարգում է Արմեն Խաչատրյանը. «Հրապարակ» Լֆիկի ընկերություններում ցուցակներ են կազմվում. «Հրապարակ» Հանրապետության օրը միայն ՔՊ-ականներով կնշեն. ընդդիմությունը չկա. «Ժողովուրդ» Ո՞վ է Արցախի ներկայացուցչության շենքը «խլելու» որոշում կայացրած դատավորը․ «Ժողովուրդ» Ինչու Աննա Հակոբյանը չի ուղեկցում Փաշինյանին քարոզարշավի օրերին. «Ժողովուրդ» Էրդողանը պլանավորում է հունիսի վերջին հանդիպել Թրամփի հետ Արենի գյուղի տներից մեկում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am