«Հիբրիդային պատերազմը Հայաստանում. ովքեր և ինչու են սկսել սպառնալ»․ «ՀայաՔվե»

Հայաստանում նախընտրական պաշտոնական քարոզարշավների առաջին իսկ օրերից հայկական ընդդիմադիր և անկախ տեղեկատվական դաշտում ակտիվորեն քննարկվում են մի շարք մեդիա հարթակների նկատմամբ իրականացված կիբեր և սոցիալական մեդիա հարձակումների բազմաթիվ դեպքեր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանը։

«Մայիսի կեսերին ընդդիմադիր լրատվամիջոցների YouTube, Facebook և Telegram հարթակների նկատմամբ, ըստ հրապարակումների, կիրառվել են համակարգված և ուղղորդված արշավներ, կիբերհարձակումներ, էջերի ժամանակավոր արգելափակումներ և ադմինիստրատիվ վերահսկողության կորուստ ու այլ միջամտություններ։

Այսպիսի դեպքերի հաճախակի կրկնությունն ըստ էության «թիրախավորված հիբրիդային հարձակում» կամ «թվային գրաքննություն» է ընդդիմադիր մեդիայի դեմ, որը նաև նկարագրվում է «մոլդովական սցենար», «ԵՄ ֆինանսավորմամբ հակաքարոզչություն» ձևակերպումներով։

Թիրախավորված լրատվամիջոցներ և սոցիալական հարթակներ

Հանրային դաշտում առավել լայն արձագանք ստացած վերջին ամենաթարմ դեպքերը վերաբերում են թե լրատվամիջոցներին և թե ազգային նախագծերին: Օրինակ` Zinq կրթամշակութային և մեդիա նախագծի YouTube-յան ալիքն իր` մոտ 20.000 բաժանորդով արգելափակվեց, այնուհետև ջնջվեց: Zinq նախագծի նպատակն է հանրությանը ներկայացնել հայկական պատմությունը, ազգային ինքնությունը և հասարակական կարևոր թեմաները փաստերի, վավերագրական պատմությունների և ժամանակակից մեդիա գործիքների միջոցով։ Մյուսը` մասսայական և համակարգման ենթարկվեց 24News.am տեղեկատվական հարթակը, որի YouTube-յան ալիքի կառավարումը ժամանակավորապես կորսվեց, և միայն հետևողական տեխնիկական ջանքերից հետո կրկին հասանելի դարձավ: Սոցիալական ցանցերում լայն տարածված հրապարակումների համաձայն՝ ավելի քան 300.000 հետևորդ ունեցող ալիքը ենթարկվել էր համակարգված բողոքարկումների և տեխնիկական միջամտությունների, ինչի հետևանքով ալիքի հասանելիությունը սահմանափակվել էր, այնուհետև կառավարման և մուտքի խնդիրներ էին առաջացել։

Սոցիալական հարթակներում բազմաթիվ հիշատակումներ կան այլ ընդդիմադիր կամ իշխանություններին քննադատող էջերի վերաբերյալ, որոնց դեպքում արձանագրվել է.

Facebook-ի էջերի ժամանակավոր արգելափակումներ,

YouTube monetization-ի սահմանափակումներ,

TikTok և Instagram լսարանների reach-երի կտրուկ անկումներ,

էջերի նկատմամբ զանգվածային բողոքարկումներ,

և հեղինակային իրավունքի կեղծ բողոքների կիրառման դեպքեր։

Թեև բոլոր այս դեպքերը պաշտոնական տեխնիկական հետաքննության չեն ենթարկվել, տեղեկատվական դաշտում շրջանառվում են պնդումներ, թե որոշ էջերի նկատմամբ այնուամենայնիվ ժամանակավորապես կորցրել են ադմինիստրատիվ վերահսկողությունը՝ գաղնաբառերի վերաթողարկումների, phishing հղումների և համակարգված հաքերային փորձերի պատճառով։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր և համակարգող Դանիել Իոաննիսյանն առանձնահատուկ աչքի է ընկնում այս բոլոր դեպքերի վերաբերյալ ակտիվ գրառումներով։ Նրա կազմակերպությունը զբաղվում է ընտրությունների մոնիթորինգով, փաստերի ստուգման, ապատեղեկատվության տարածման դեմ իրականացվող ծրագրերով և ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող խնդիրներով, որոնք, սակայն, արդեն պետք է ենթարկել կրկնակի ստուգման: Հատկանշական է, որ կազմակերպությունն ակտիվ համագործակցում է եվրոպական և արևմտյան տարբեր կառույցների հետ, այդ թվում՝ ԵՄ ծրագրերի, European Endowment for Democracy-ի, Open Society Foundations-ի և այլ միջազգային գործընկերների հետ։ Դանիել Իոաննիսյանի անունը վերջին տարիներին հաճախ կապվում է Facebook/Meta հարթակներում իրականացվող fact-checking, report-ային արշավների և «ապատեղեկատվության դեմ պայքարի» անվան տակ տարվող նախաձեռնությունների հետ։ Լայն քննարկումների առիթ է դարձել այն պնդումը, թե իշխանություններին մոտ կանգնած այս և այլ ՀԿ-ներ և ակտիվիստական ցանցեր, այդ թվում՝ Իոաննիսյանի ղեկավարած կառույցի անդամները, համագործակցում կամ հաղորդակցվում են Meta-ի կառավարման համակարգերի, միջազգային հակաապատեղեկատվական ցանցերի կամ արևմտյան դրամաշնորհային ծրագրերի հետ։ Սոցիալական հարթակներում լայնորեն քննարկվում է նաև, որ իշխանություններին քննադատող էջերի, տեսանյութերի կամ լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող զանգվածային բողոքարկումները, copyright strike-ները կամ տեսանելիության սահմանափակումները համակարգվում և ուղղորդվում են «ֆեյք նյուզի դեմ պայքարի» անվան տակ գործող ակտիվիստական վերոնշյալ խմբերի միջոցով։ Այդ համատեքստում շրջանառվում է նաև Դանիել Իոաննիսյանի անունը։

Կարևոր է ընդգծել, որ այս պահին ցավոք որևէ հրապարակային կամ իրավականորեն հաստատված ապացույցներ դեռևս չկան, սակայն կա հիմնավոր համոզմունք, որ Դանիել Իոաննիսյանը և/կամ նրա կազմակերպությունը անմիջականորեն ղեկավարում կամ համակարգում են Meta/Facebook-ի կողմից իրականացվող գրաքննությունը և էջերի արգելափակումները։

Ընդդիմադիր տեղեկատվական դաշտում ձևավորվել է այն ընկալումը, որ Հայաստանում գործող որոշ արևմտամետ ՀԿ-ներ, հակաապատեղեկատվական ծրագրեր և փաստերի ստուգման նախաձեռնություններ գործնականում ներգրավված են քաղաքական տեղեկատվական դաշտի վերահսկման, հանրային կարծիքի ուղղորդման և իշխանություններին քննադատող բովանդակության սահմանափակման գործընթացներում։ Ըստ այդմ, կարևոր է, որպեսզի իրականացվի միջազգային մոնիտորինգային հետաքննություն` վեր հանելու նմանօրինակ արատավոր և խոսքի ազատության դեմ տարվող հակաժողովրդավարական արշավները, որոնք ինքնին ներկայացնում են հիբրիդային սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար և ստեղծում խորը անվստահության մթնլորոտ հանրության շրջանում:

Որտեղի՞ց են իրականացվում հարձակումները

Հանրային, քաղաքական գործիչների և մի շարք լրագրողների հրապարակումների համաձայն՝ հարձակումների մի մասը տեխնիկապես իրականացվել է արտասահմանյան IP-ներից և գովազդային ցանցերից: Մասնավորապես հիշատակվում են՝

Ավստրիա,

Գերմանիա,

Լեհաստան,

Բալթյան երկրներ,

որոշ դեպքերում՝ Ուկրաինայի ու Մոլդովայի հետ կապ ունեցող թվային գովազդային հարթակներ։

Հանրային քննարկումների առիթ դարձած մի գրառման մեջ նշվում է, որ ընդդիմության դեմ իրականացվող հակաքարոզչական YouTube արշավներից մեկի գովազդային սպասարկումը կատարվում էր Ավստրիայից, իսկ դիտումների մեծ մասը ձեռք էր բերվել վճարովի գովազդի միջոցով։ Հիմնավոր պնդման առիթ է դարձել նաև այն հանգամանքը, որ գործում են միջազգային տեղեկատվական ազդեցության ավելի մեծ ցանցեր, որոնք էլ կառավարում են նմանօրինակ հարձակումներն ու սահմանափակումները։ Անհրաժեշտ է հիշատակել` վերոնշյալ պնդումները հիմնված են բաց աղբյուրների դիտարկումների, գովազդային տվյալների և սոցիալական մեդիայում շրջանառվող գրառումների վրա։ Հանրային տիրույթում այս պահին ցավոք դեռևս չկան միջազգային անկախ փորձագիտական հաստատված եզրակացություններ, որոնք իրավական կամ տեխնիկական մակարդակով ապացուցում են այդ հարձակումների կազմակերպող պատվիրատուների ինքնությունը:

Ի՞նչ կապ կա այս արշավների և ՀՀ իշխանության ու ԵՄ պաշտոնական շրջանակների միջև

Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի դեմ պարբերաբար տարվող` ատելության խոսքով համեմված արշավներն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հիմնավոր կասկածներ են առաջաացրել, որ տեղեկատվական հիբրիդային այս ճնշումները համընկնում են իշխանությունների քաղաքական հետաքրքրությունների և շահերի հետ՝ հատկապես նախընտրական փուլում։ Լայնորեն տարածվում են հրապարակումներ, որտեղ իշխանությունների կողմից հաճախ օգտագործվող «հիբրիդային սպառնալիք» ձևակերպումը շրջվում է հենց իշխանությունների դեմ։ Ընդդիմադիր օգտատերերն ու քաղաքական գործիչները պարբերաբար բարձրաձայնում են, որ իրական հիբրիդային մեխանիզմները կիրառվում են հենց երկրի ներսում՝ ընդդիմադիր դաշտի դեմ՝ տեղեկատվական ճնշումների և սոցիալական մեդիա արշավների միջոցով։ Նրանց գնահատմամբ՝

թիրախավորվում են առավել ազդեցիկ ընդդիմադիր լրատվամիջոցները,

սահմանափակումները տեղի են ունենում քաղաքական զգայուն նախընտրական այս ժամանակահատվածում,

իսկ իշխանական խոսույթում հաճախ օգտագործվող «հիբրիդային սպառնալիքների» թեզը գործնականում կիրառվում է հենց ներքաղաքական ընդդիմախոսների դեմ։

Այստեղից հետևություն կարելի է անել, որ եվրոպական ֆինանսավորմամբ մեդիա ծրագրերը կամ հակաապատեղեկատվական նախաձեռնությունները Հայաստանում օգտագործվում են ոչ միայն արտաքին ազդեցությունների դեմ պայքարի, այլև ներքին քաղաքական օրակարգերի կառավարման համար։ Այդ համատեքստում արժե հիշատակել եվրոպական կառույցների, մասնավորապես` ԵՄ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասի` ամիսներ առաջ արված հայտարարությունները հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի համար ԵՄ-ից ՀՀ-ին ֆինանսական հատկացումներ անելու վերաբերյալ։

Ցավոք զգայուն նախընտրական այս փուլում որևէ հրապարակային կամ պաշտոնական միջազգային հետաքննություն չի նախաձեռնվել, որը կհաստատի Հայաստանի Հանրապետության կառավարության կամ եվրոպական կառույցների անմիջական ներգրավվածությունը կոնկրետ կիբերհարձակումների կազմակերպման մեջ։ Սակայն սույն պաշտոնատար անձանց կողմից արված հրապարակային հայտարարությունները օտարերկրյա մասնագիտական խմբեր Հայաստան ուղարկելու և խորհրդատվություն տալու վերաբերյալ թույլ են տալիս մտածել, որ հիշատակվող մասնագետներն անձամբ կարող են ներգրավված լինել կամ առնվազն համակարգել հաքերային հարձակումներն ու զանգվածային արգելափակումները ընդդիմադիր` հանրային խոսքի լայն ազդեցություն ունեցող անձանց սոցիալական էջերի վրա և մեդիա հարթակներում: Վերոնշյալ բոլոր իրողությունները ենթակա են անհապաղ մասնագիտական ուսումնասիրության և հետաքննության, քանի բացասական ազդեցություն են թողնում հասարակության հոգեբանական առողջության, խոսքի իրապես ազատ արտահայտման, իսկ առաջիկայում նաև ընտրական գործընթացներում ազատ կամարտահայտման վրա։

Ընդհանուր առմամբ, հայկական տեղեկատվական դաշտում և հասարակության մեջ ձևավորվել է լուրջ անվստահության մթնոլորտ, որում սոցիալական մեդիայի ալգորիթմների, կիբերանվտանգության խոցելիությունների և քաղաքական պայքարի միահյուսման արդյունքում՝ ստեղծվել է «հիբրիդային տեղեկատվական պատերազմ» Հայաստանի ներսում` Հայաստանի և ՀՀ քաղաքացիների դեմ»։

դիտվել է 223 անգամ
Լրահոս
Արենի գյուղի տներից մեկում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ «Հիբրիդային պատերազմը Հայաստանում. ովքեր և ինչու են սկսել սպառնալ»․ «ՀայաՔվե» Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութ և ալյուր Շղթայական ավտովթար Երևանում․ Սեբաստիա փողոցում բախվել է 5 ավտոմեքենա «Արտահոսքի» քողի տակ․ ինչպես է Հայաստանի հասարակության դեմ կառուցվում տեղեկատվական հարված. AntiCor Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի «Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների նմանվող զանգվածների փոխանցման հերթական փորձը Մոսկվան կշարունակի համագործակցել պաշտոնական Երևանի հետ, բայց ոչ՝ ի վնաս սեփական շահերի․ Պեսկով Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը․ ինչ է պատասխանել ԱԳՆ-ն Պուտինը և Տոկաևը իրենք կորոշեն ԵԱՏՄ-ի արտոնությունները Հայաստանին տրվել են փաթեթային համաձայնագրով․ Օվերչուկ Պարզվում է, որ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմի, ըստ էության, իշխանությունների պարտությունը պայմանավորված է արծիվի փակ կտուցով Ֆինլանդիան հայտարարել է ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից իր օդային տարածքը խախտելու մասին Նիկոլն իրականացնելու է թուրք-ադրբեջանական օրակարգը. դա կհանգեցնի ՀՀ լուծարմանը. Անդրանիկ Թևանյան Զելենսկին Թրամփին շտապ նամակ է ուղարկել Հանրապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ պարզաբանում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Audi»-ն․ կան վիրավորներ Հերթական ստոր քայլը․ արցախցի զինվորականին ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում է ուղարկվել «Ի՞նչ իրավունքով են ինձ քաշքշում»․ Վարդան Ղուկասյանի փաստաբանը՝ դատարանում քաշքշուքի մասին (video) Շատ կարեւոր փաստեր երեկ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթերի մասին․ Արմեն Աշոտյան (video) Կարևոր բացահայտում, որը «կպայթեցնի» Նիկոլի իշխանությունը․ Սուրեն Սուրենյանց (video) 250 մլն դոլարի ծախսը կարող եմ հատ-հատ ցույց տալ, դուք ասե՛ք՝ ի՞նչ եք արել 8 միլիարդը․ Լևոն Քոչարյան (video) «Խոզի պես, անասունի նման կերակրվում է, որ․․․»․ Անդրանիկ Միհրանյան (video) Ինչպես է սպառնացել Նիկոլը փողոցի տղերքին․ Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am