Հանրապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ պարզաբանում

Երեկվանից սոցիալական մեդիայի տիրույթում տարածվել է տեղահանված անձանց ընտրական իրավունքին վերաբերող մոլորեցնող տեղեկատվություն առ այն, որ առանց ՀՀ քաղաքացիության համար դիմելու և ստանալու հնարավոր է ձեռք բերել ընտրական իրավունք և ընդգրկվել ընտրողների ցուցակներում, ինչը չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՆԳՆ-ից։

ՀՀ Սահմանադրության և Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները վերցվել են ՀՀ պաշտպանության ներքո, ձեռք բերել ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ։ Հետևաբար, ս.թ. հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է՝ ընտրական իրավունքի ձևավորման շրջանակում ՀՀ քաղաքացի լինելու առանցքային չափանիշը բավարարելու համար։
Հիշեցնում ենք, որ ներկա պահին մեր տասնյակ հազարավոր հայրենակիցները ստացել են ՀՀ քաղաքացիություն և կարող են մասնակցել համապետական ընտրություններին։

Տարածվող գրառումներում, տեսանյութերում իրականության չհամապատասխանող էական փաստերից է նաև Վարչական դատարանի կողմից կայացված և ուժի մեջ մտած երեք դատական ակտերի վկայակոչումը։ Վարչական դատարանի կողմից, որն իրավասու է նման հարցեր քննել, այդպիսի վճիռներ չկան։

Տեղեկացնում ենք, որ վճիռները կայացվել են Քաղաքացիական դատարանի կողմից:

Ներքին գործերի նախարարության կողմից դրանք բողոքարկվել են Վերաքննիչ դատարան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործերի շրջանակում դատարանը չի անդրադարձել քաղաքացիության ինստիտուտի բովանդակությանը, ինչն առանցքային է ընտրական իրավունքի տեսանկյունից, չի երաշխավորել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծանուցումը կամ չի պահպանվել գործին վերաբերելի նյութեր ներկայացնելու պատասխանողի իրավունքը։ Արդյունքում, դրանք ՆԳՆ-ի կողմից բողոքարկվել են ընդդատության կանոնների և դատավարական այլ նորմերի խախտման հիմքով։ Հատուկ անդրադարձ է կատարվել նաև քաղաքացիության ինստիտուտին։

Հորդորում ենք հանրության շրջանում մոլորեցնող տեղեկություններ չներկայացնել, մեր հայրենակիցներին չներգրավել ոչ իրավաչափ և անօգտակար գործընթացներում։

դիտվել է 307 անգամ
Լրահոս
ԵԱՏՄ-ի արտոնությունները Հայաստանին տրվել են փաթեթային համաձայնագրով․ Օվերչուկ Պարզվում է, որ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմի, ըստ էության, իշխանությունների պարտությունը պայմանավորված է արծիվի փակ կտուցով Ֆինլանդիան հայտարարել է ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից իր օդային տարածքը խախտելու մասին Նիկոլն իրականացնելու է թուրք-ադրբեջանական օրակարգը. դա կհանգեցնի ՀՀ լուծարմանը. Անդրանիկ Թևանյան Զելենսկին Թրամփին շտապ նամակ է ուղարկել Հանրապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ պարզաբանում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Audi»-ն․ կան վիրավորներ Հերթական ստոր քայլը․ արցախցի զինվորականին ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում է ուղարկվել «Ի՞նչ իրավունքով են ինձ քաշքշում»․ Վարդան Ղուկասյանի փաստաբանը՝ դատարանում քաշքշուքի մասին (video) Շատ կարեւոր փաստեր երեկ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթերի մասին․ Արմեն Աշոտյան (video) Կարևոր բացահայտում, որը «կպայթեցնի» Նիկոլի իշխանությունը․ Սուրեն Սուրենյանց (video) 250 մլն դոլարի ծախսը կարող եմ հատ-հատ ցույց տալ, դուք ասե՛ք՝ ի՞նչ եք արել 8 միլիարդը․ Լևոն Քոչարյան (video) «Խոզի պես, անասունի նման կերակրվում է, որ․․․»․ Անդրանիկ Միհրանյան (video) Ինչպես է սպառնացել Նիկոլը փողոցի տղերքին․ Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) մանրամասնում է (video) Ձեզ՝ կոշիկ, իրենց՝ դղյակ․ Նիկոլը անկեղծացավ (video) ՀՐԱՏԱՊ․ Ի՞նչ է երեկ Նիկոլը հանձնել Ռուբիոյին․ մենք կորցրինք ամեն ինչ․ ՊՆ նախկին նախարար (video) Նիկո՛լ, էս է քո սրտիկը՝ «հազարավոր շիրիմներ, մահեր, դավաճանություն»․ Հենրիխ Դանիելյան (video) ՇՏԱՊ․ Քաշքշուք Վարդան Ղուկասյանի և ոստիկանների միջև (video) ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ծանուցում գազի, նավթի և ադամանդի համաձայնագրի չեղարկման հնարավորության վերաբերյալ Նիկո՛լ, հերիք է, դե տղամարդ ես, արի դիմացս կանգնիր ու կտեսնես… Էլեանորա Մանանդյան (video) «Պապիկյա՛ն, դու՞ ես զորահանդես անողը․ մոռացե՞լ ես՝ ոնց էին թքում հետևիցդ»․ պահեստազորի սպա (video) Ռոբերտ Քոչարյանին Գորիսում Արցախից բերված հող նվիրեցին (video) Ռուսաստանում ուժեղացվել է սահմանային հսկողությունը Աֆրիկայում էբոլայի բռնկման պատճառով «Նիկո՛լ, վերևն Աստված կա, բայց քեզ համար չի. Նիկոլին ծեծել են ու…». քաղաքացի (video) Բացառվում է Աստանայում կայանալիք գագաթնաժողովում ՀՀ-ի դեմ սահմանափակող միջոցառումների ընդունումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am