Բացառվում է Աստանայում կայանալիք գագաթնաժողովում ՀՀ-ի դեմ սահմանափակող միջոցառումների ընդունումը
Բացառվում է Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի դեմ սահմանափակող միջոցառումների ընդունումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, հաղորդում է ТАСС-ը։
«Պայմանագրում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է կոնսենսուս, և Հայաստանը, ինչպես գիտենք, չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն»,- ասել է նա։
