Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում և աշխատանքային մակարդակով կմասնակցի Աստանայում կայանալիք Միության գագաթնաժողովին.
«ԵԱՏՄ հանդիպումների օրակարգը բարդ է՝ կապված Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Հայկական օրենսդրությունը պարտավորեցնում է Երևանին կողմնորոշվել դեպի ԵՄ։ Սակայն ԵՄ անդամակցությունը թեկնածուների համար շատ հեռու նպատակ է: ԵԱՏՄ-ից Հայաստանը ստանում է երաշխավորված շահաբաժիններ, մինչդեռ ԵՄ դեպքում նման երաշխիքներ չկան»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
