Պեսկովը ՀՀ-ի հետ գազային համաձայնագրերի հնարավոր դենոնսացիայի մասին հարցը փոխանցել է «Գազպրոմին»
Հայաստանի հետ գազային համաձայնագրերի ապագայի վերաբերյալ ավելի ճիշտ կլինի դիմել «Գազպրոմին»․ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանի հետ գազային պայմանագրերի հնարավոր դենոնսացիայի վերաբերյալ հարցին։
«Այն արտոնությունը, որ ստանում են հայերը, միշտ ինչ-որ մեկի հաշվին է։ Դա երկնքից չի ընկնում։ Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է, և դա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման գործում»։
