Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել․ «Այստեղ ենք այնքան, ինչքան ՀՀ իշխանությունը կցանկանա»
Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել, որում նշում է՝ այստեղ ենք այնքան, ինչքան ՀՀ իշխանությունը կցանկանա։
«Երբ մենք այստեղ էինք դեռևս 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին, այն անհատները, պաշտոնատար անձինք, որոնք մեր հետ շփվում էին, անուղղակիորեն մեզ հուշում էին, հասկացում էին՝ դուք այստեղ եք այնքան, ինչքան ցանկանան Հայաստանի իշխանությունները։ Մենք նախ ուշադրություն չէինք դարձնում, զարմանում էինք, թե ինչպես կարող է այդպես լինել, ինչպես կարող է մեր հայրենի իշխանությունները չուզենան, որ մենք վերադառնանք։ Բայց այսօրվա տեսանկյունից արդեն ամեն ինչ պարզ է և հասկանալի, որ ցավոք այդպես է։ Ցավոք զարգացումները և այս դատավարության գործընթացը, այդ թվում՝ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին համապատասխանեցնելու առումով մեզ ուրիշ կարծիք չի թողնում»,- ասել է նա։
