Իշխանությունը մտածում է ընդդիմադիր երեք առանցքային ուժերից մեկին դուրս թողնելու մասին․ Սուրենյանց

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար:

Փաշինյանն առանցքային երեք ուժերին միավորեց մեկ զամբյուղի մեջ՝ նրանց անվանելով «պատերազմի եռագլուխ կուսակցություն»: Եվ սա արեց՝ չնայած այն հանգամանքին, որ այդ երեք քաղաքական ուժերը խիստ տարբեր են՝ իրենց քաղաքական հետագծով, թիմերի ու ծրագրերի կառուցվածքով, խոսույթով, ծրագրերով:

Փաշինյանը չէր հաշվարկել, որ սեփական գահավիժող վարկանիշի համատեքստում՝ նպաստում է ընդդիմադիր էլեկտորատների սրընթաց բյուեղացմանը, կոնսոլիդացիային: Երբ սա կայացավ, սոցիոլոգիայի դասական կանոնների համաձայն, չկողմնորոշված, ապաքաղաքական ընտրողները թեքվեցին դեպի ուժի նոր կենտրոնը՝ ընդդիմությունը:

Փաշինյանն՝ իր սխալով, Հայաստանում ստեղծեց է միանգամայն նոր իրավիճակ, որը հունիսի 7-ին անխուսափելի է դարձնում իշխանափոխությունը:

Փաշինյանը դեռ չէր «մարսել» առաջին սխալը, երբ նրան հորդորում են անել երկրորդը՝ ճակատագրական սխալների շարքը դարձնելով անշրջելի:

Հիմա իշխանությունը մտածում է ընդդիմադիր երեք առանցքային ուժերից մեկին ընտրական կամպանիայից դուրս թողնելու սցենարի մասին

Այս սցենարը գուցե «աշխատեր» քարոզարշավի մեկնարկին, երբ ընդդիմադիր էլեկտորատը դեռ կոնսոլիդացված ու մոտիվացված չէր:

Հիմա ուշ է:

Եթե «խաղից դուրս» թողնվի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, չեն կարող «փոշինալ» ընդդիմադիր առաջատար ուժի ձայները, ընդամենն այդ ձայները փոխանցվելու են մյուս երեք ընդդիմադիր ազդեցիկ ուժերին և երկրում ստեղծվելու է հեղափոխական վիճակ:

Եթե որոշում կայացվի «Հայաստան» դաշինքին ընտրապայքաիրից դուրս թողնելու որոշում, Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածը, որը ամենաքաղաքականն ու մոտիվացվածն է, տանը չի նստելու և անմիջապես կողմնորոշվելու է դեպի ընդդիմադիր հիմնական ուժերը:

ԲՀԿ-ն արդեն ունի ընտրողների մոտիվացված և էներգետիկայով հարուստ բանակ՝ ընդգծված խարիզմատիկ լիդերով, ու հաստատապես նրան ընտրապայքարից «դուրս թողնելու» պարագայում՝ Փաշինյանը չեզոքացնելու է այս կամպանիայի կայունացնող գործոնը ու իր անխուսափելի հեռացումն ուղեկցելու է ցնցումներով:

ԲՀԿ ընտրազանգվածը մեկ կոչով իր ձայները տալու է ընդդիմադիր երկու-երեք ուժի, ինչի արդյունքում Փաշինյանը նոր խորհրդարանում ստանալու է ընդդիմադիր երեք ուժերից կազմված մեծամասնություն(«Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք և այս պարագայում, վստահաբար՝ Թաթոյանի ֆրակցիա), հեռացվելու է իշխանությունից, սակայն ավելի վատ սցենարով, քանի որ չի լինելու ԲՀԿ կայունացնող գործոնը:

Մի խոսքով, Փաշինյանին հրամցված սցենարը և հնարավոր երկրորդ ճակատագրական սխալը պարտված խաղ է նրա համար: Պարտությանը գումարվելու է նաև ընտրությունները «հարամելու» պատասխանատվությունը, ինչն ավելի է բարդացնելու պարտվող իշխանության վիճակը:

Իրականում, հունիսի 7-ը շանս է հենց Փաշինյանի համար: Նորմալ ընտրություններ կազմակերպելու և անցնցում հեռանալու շանս: Այդպիսի շանս նա այլևս չի ունենալու:

Իսկ եթե Փաշինյանը կոպտագույն «հարամություններով» մնա իշխանության, դա լինելու է խիստ կարճատև և իշխանության համար վտանգավոր ու անկանխատեսելի սցենարներով»,-գրել է նա:

դիտվել է 164 անգամ
Լրահոս
«Պապիկյա՛ն, դու՞ ես զորահանդես անողը․ մոռացե՞լ ես՝ ոնց էին թքում հետևիցդ»․ պահեստազորի սպա (video) Ռոբերտ Քոչարյանին Գորիսում Արցախից բերված հող նվիրեցին (video) Ռուսաստանում ուժեղացվել է սահմանային հսկողությունը Աֆրիկայում էբոլայի բռնկման պատճառով «Նիկո՛լ, վերևն Աստված կա, բայց քեզ համար չի. Նիկոլին ծեծել են ու…». քաղաքացի (video) Բացառվում է Աստանայում կայանալիք գագաթնաժողովում ՀՀ-ի դեմ սահմանափակող միջոցառումների ընդունումը Վաղը գլոբուսն էլ գլխիդ դրա՞ծ ես դուրս գալու․ Ռոբերտ Քոչարյանը հեգնեց Նիկոլին (video) Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում․ Պեսկով Նիկո՛լ, քո պատճառով սպեցնազի էդ 4 տղերքն էլ զոհվեցին․ Գեղամ Մանուկյանի խիստ խոսքը Գորիսում (video) Պեսկովը ՀՀ-ի հետ գազային համաձայնագրերի հնարավոր դենոնսացիայի մասին հարցը փոխանցել է «Գազպրոմին» Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան Նիկոլը կգոռա՝ գնացեք մեռե՛ք, որ ադրբեջանցիներին բերեմ ու․․․ Ադիբեկյան (video) Հենց այստեղից լսի՛ր պատասխանդ, Նիկո՛լ․ Սեյրան Օհանյանը՝ Գորիսից (video) Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել․ «Այստեղ ենք այնքան, ինչքան ՀՀ իշխանությունը կցանկանա» ԵՄ անդամակցությունը շատերի համար անկատար երազանք է․ Պեսկովի ակնարկը Ուշադրություն․ գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում Ես փախչե՞մ․ Փախչող լինեի, վաղուց կփախչեի, փախչողը Փաշինյանն է․ Ռոբերտ Քոչարյան (video) «Նիկո՛լ, մենք ողջ ենք մնացել, որ ձեր քաղաքական գերեզմանը տեսնենք»․ Գերասիմ Վարդանյան (video) Իշխանությունը մտածում է ընդդիմադիր երեք առանցքային ուժերից մեկին դուրս թողնելու մասին․ Սուրենյանց Էս Նիկոլի ամենամեծ սխալն էր․․․ դու իմ պես տղերքին ես կպել․ Դոն Պիպո (video) Մարզերից եկող ճանապարհների մասին Որ դեպքում ՌԴ-ն կդադարեցնի Երևանի հետ գազի համաձայնագիրը Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց 300 հազար ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ Փաշինյանի խոսքին (video) Նիկոլ, բա որ նախկինները Մեղրին տալիս էին, ինչո՞ւ 30 տարվա մեջ չտվեցին, ո՞ւմ էին սպասում․ Շարմազանով Համ էշ են, համ էլ ծախված են․ ու՞մ կոպտեց Անդրանիկ Միհրանյանը (video) Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ պողոտա – Քրիստափոր խաչմերուկ ճանապարհահատվածը փակ կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am