Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար, այլ նաև կանխելու անկլավների հանձնումը. ԱԺՄ

ԱԺՄ կուսակցությունը կարծիք է հայտնել առաջիկա ընտրությունների մասին․

«Տեղի է ունեցել «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության վարչության ընդլայնված նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը։

Ներկաները, որոնք ակտիվ մասնակից են քաղաքական ընդդիմադիր տարբեր ուժերի նախընտրական միջոցառումներին, իրենց կարծիքն են հայտնել նախընտրական գործընթացների վերաբերյալ։

Կարծիքները միարժեք չեն եղել, սակայն ներկաներն ընդհանուր տպավորությամբ նշել են, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը դեմ է ներկա իշխանությանը, բայց միևնույն ժամանակ շատերն ընդդիմադիր ուժերի մեջ չեն գտնում իրենց ցանկալի վարչապետի թեկնածուին, ինչը կարող է հանգեցնել ընտրություններին չմասնակցելուն, որից էլ կօգտվի իշխանությունը։

Մինչդեռ այս ընտրությունները միայն երկրի ղեկավարի ընտրություններ չեն, և ընդդիմության հաղթանակի դեպքում առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ ձևավորվելու է կոալիցիոն կառավարություն, ինչը նշանակում է, որ մի քանի քաղաքական ուժ պետք է միասին պատասխանատվություն կրի մեր երկրի ապագայի համար։

Ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանում օգտագործված կոալիցիա բառի՝ այս անգամ այն լինելու է իրական, ինչը նշանակում է, որ եթե որևէ ուժ դուրս գա կոալիցիայից, ապա վարչապետը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանում, և կառաջանա իրավիճակ, որ կա՛մ պետք է ընտրվի նոր վարչապետ, կա՛մ պետք է տեղի ունենան նոր ընտրություններ։

Բերվել է Գերմանիայի օրինակը, որտեղ ձևավորված կոալիցիոն կառավարության մաս կազմող ուժերը ստորագրել են 100 էջից ավելի համաձայնագիր, որտեղ համաձայնեցված է միասնական ծրագիր, նշված է, թե որ քաղաքական ուժը որ ոլորտների համար է պատասխանատու, ապահովված է միմյանց նկատմամբ վերահսկողություն և այլն։

Ներկա իրավիճակում է՛լ ավելի է կարևորվել Հայաստանում կոալիցիոն կառավարություն ունենալը, որպեսզի ձևավորվի իրար վերահսկող տարբեր քաղաքական ուժերից բաղկացած միասնական իշխանություն, որը կունենա ժողովրդի վստահությունը մեծամասություն վերցնելու շնորհիվ, և ամենակարևորը՝ մեր երկրի ու ժողովրդի ապագային վերաբերող որոշումների կայացումը կախված չի լինի մեկ անձից ու մեկ ուժից։

Ներկաների կարծիքով՝ այս փաստի գիտակցումը կարևոր է նախևառաջ ընդդիմության համար, որը պետք է նաև ակտիվորեն բացատրի ու տարածի այդ միտքը՝ օգնելով չկողմնորոշված ընտրողներին մասնակցելու ընտրություններին և իրենց ձայնը տալու անցողիկ շեմը հաղթահարելու պոտենցիալ ունեցող ընդդիմադիր ուժերին։

Անդրադառնալով ակտիվ քննարկումներին՝ կապված ՀՀ արտաքին կողմնորոշման հետ (ՌԴ, թե Արևմուտք), ԱԺՄ կուսակցության անդամներն ընդգծել են, որ արտաքին քաղաքականության մեջ վտանգավոր է ցանկացած կտրուկ քայլ, և որ Հայաստանը պետք է կարողանա պահպանել բարեկամական հարաբերություններն ինչպես Ռուսաստանի ու Եվրամիության, այնպես էլ ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի և մյուս պետությունների հետ, և որ ցանկացած կտրուկ քայլ մահացու է մեր պետության համար՝ թե՛ անվտանգության և թե՛ տնտեսության տեսանկյունից։

Քննարկվել է նաև անկլավների հարցը։ Նիստի մասնակիցներն իրենց կտրուկ անհամաձայնությունն են հայտնել անկլավների՝ Ադրբեջանին հանձնելու իշխանության մտադրության վերաբերյալ։

ԱԺՄ անդամները նշել են, որ գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար, այլ նաև կանխելու անկլավների հանձնումը, քանի որ դա ոչ միայն հակասում է Հայաստանի շահերին, այլև ուշ թե շուտ հանգեցնելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմի։

ԱԺՄ կուսակցության անդամները համոզմունք են հայտնել, որ ընդդիմության արդյունավետ աշխատելու դեպքում մենք կունենանք միասնական կոալիցիոն իշխանություն, որը կկարողանա ապահովել մեր երկրի անվտանգությունն ու տնտեսական զարգացումը և մեր տեղն աշխարհում»։

դիտվել է 109 անգամ
Լրահոս
ՈւՂԻՂ. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գորիսում (video) Սամվել Կարապետյան, խայծը կուլ չտա՛ք, ասեմ՝ ինչու․ հոգեբան (video) Բա խրամատում պառկած տղուդ ասա՛՝ «խի՞ չես զոհվել»․ Արթուր Ասատրյանը՝ (Դոն Պիպո) Փաշինյանին (video) Իմացե՛ք՝ TRIPP-ը չի լինելու․ Իրանը խփելու է ու ոչնչացնի․ Անդրանիկ Միհրանյան (video) Դու ի՞նչ ունես Եվրոպա արտահանելու․ Ռուսաստանի պատժամիջոցներից ո՞նց ես խուսափելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար, այլ նաև կանխելու անկլավների հանձնումը. ԱԺՄ Ռուբիոյի այցը, ըստ էության, վերաբերում էր ոչ այնքան Հայաստանի ներքաղաքական օրակարգին, որքան ԱՄՆ գլոբալ ռազմավարական շահերին Հարավային Կովկասում #ՀԻՄԱ․ Դե ես ձեզ ասում եմ՝ հրապարակելու եմ այդ փաստաթղթերը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մեղրիից (video) Ռուբիոյի Հայաստան 40 րոպեանոց այցին Իրանից շատ վտանգավոր սիգնալներ են գալիս․ Ռոբերտ Քոչարյան (video) Վեհափառ Հայրապետը հասել է բոլոր նպատակներին, մեկ-երկու հոգու է հաջողվել վերանորոգել Մայր Տաճարը․ նա արեց. Տեր Փառեն Փաշինյանը, երևի թե, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելnւ վերաբերյալ Բրյուսելի դրույթները. Զախարովա Իրանի հետ խնդիրներ ենք ունենալու. երկու լուծում կա. Ռոբերտ Քոչարյան (video) Ատելnւթյան պիկապները խեղդում են բոլոր ծրագրային քննարկումները, հետաքրքիր գաղափարները. Վահե Հովհաննիսյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոմ վառեց Տաթեւի եկեղեցում (video) Լսի՛ր, բառը, որ տղամարդու բերանից դուրս է գալիս, պիտի տեր կանգնի դրան․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ՀՀ իշխանությունները կատարել են հերթական ամոթալի, հակաիրավական ու անբարոյական քայլը Արցախի Հանրապետության ու ժողովրդի նկատմամբ. Աշոտ Դանիելյան Փաշինյանն Անդրանիկ Թևանյանի գործով խայտառակվել է․ մանրամասներ․ Դերենիկ Մալխասյան (video) Իսրայելական նոր hարվածների հետևանքով Լիբանանում զnhվել է 31 մարդ ՈւՂԻՂ. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ «Հայաստան» դաշինքի հանդիպումը Տաթևում (video) Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան #ՈՒՂԻՂ․ ««Հայասպան» Փաշինյանի վերջին ճիգերը․ ու՞մ է սպառնում ջնջխել»․ հոգեբանը մանրամասնում է (video) Բայրամովը Գուտերեշին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին Կիմ Չեն Ընը վերահսկել է նոր hրթիռային համակարգերի փորձարկումները Թրամփի վարչակազմը արդյունավետ առաջ է մղում ամերիկյան շահերը Հարավային Կովկասում, իսկ ՀՀ իշխանությունները որևէ խոչընդոտ չեն ստեղծում ԱՄՆ համար այս գլոբալ մրցակցության պայմաններում․ Սարգսյան Բոլոր արցախցիները կարող են մասնակցել ընտրություններին՝ անկախ ՀՀ քաղաքացիությունն ընդունելու հանգամանքից. Ռոման Երիցյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am