Ռուբիոյի այցը, ըստ էության, վերաբերում էր ոչ այնքան Հայաստանի ներքաղաքական օրակարգին, որքան ԱՄՆ գլոբալ ռազմավարական շահերին Հարավային Կովկասում

Մարկո Ռուբիոյի այցի մասին առաջին տեղեկատվության տարածումից հետո՝ ներքաղաքական և քարոզարշավային տրամադրությունների ազդեցության ներքո, գրեթե բոլորի առաջնային ընկալումն այն էր, թե սա իրականացվում է բացառապես Հայաստանի գործող իշխանություններին, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանին քաղաքական աջակցություն ցուցաբերելու նպատակով, գրել է «Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը։

«Սակայն հետագա իրադարձություններն ու ստորագրված փաստաթղթերի բովանդակության ուսումնասիրությունը ցույց տվեցին շատ ավելի խորքային և լայն աշխարհաքաղաքական պատկեր։

Ռուբիոյի այցը, ըստ էության, վերաբերում էր ոչ այնքան Հայաստանի ներքաղաքական օրակարգին, որքան ԱՄՆ գլոբալ ռազմավարական շահերին Հարավային Կովկասում։

Այցի հիմնական նպատակներն ակնհայտորեն հետևյալներն էին․

ԱՄՆ ռազմավարական ներկայության արագ ամրագրում տարածաշրջանում,
TRIPP նախագծի քաղաքական և իրավական ամրապնդում,
կրիտիկական միներալների մատակարարման շղթաների վերահսկման ընդլայնում,
Հարավային Կովկասի ինտեգրում արևմտյան աշխարհատնտեսական համակարգին,
Իրանի և Ռուսաստանի շրջանցմամբ նոր միջանցքային ճարտարապետության ձևավորում,
Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարության սահմանափակում։
Եվ միայն այս ամենի վերջում՝ նաև Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ որոշակի քաղաքական աջակցության ցուցադրում՝ ընտրություններից առաջ։

Սակայն այստեղ կա մի չափազանց կարևոր հանգամանք։

Եթե այցի առաջնային նպատակը հենց քաղաքական «սատարումը» լիներ, ապա դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ պետքարտուղարը սահմանափակվեր օդանավակայանային ձևաչափով հանդիպումներով և փաստացի Հայաստանում գտնվեր ընդամենը մոտ 40 րոպե՝ առանց լիարժեք պետական այցի արարողակարգի, առանց խորքային քաղաքական շփումների և նույնիսկ առանց վարչապետի հետ հանդիպման։

Սա արդեն ինքնին շատ խոսուն քաղաքական ազդակ է։

Այն ցույց է տալիս, որ Վաշինգտոնի համար այս փուլում առաջնայինը ոչ թե Հայաստանի ներքաղաքական ճակատագիրն է, այլ՝ տարածաշրջանային աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության արագ ամրագրումը։

Իսկ Հայաստանի իշխանությունները տվյալ գործընթացում դիտարկվում են առավելապես որպես այդ ռազմավարության իրականացման ներկայիս գործառնական գործընկեր։

Այլ կերպ ասած՝ Հարավային Կովկասում այսօր ընթանում է շատ ավելի մեծ խաղ, քան սովորական նախընտրական քարոզչությունն է։

Տարածաշրջանը վեր է ածվում համաշխարհային ուժային բախման, աշխարհատնտեսական նոր միջանցքների, էներգետիկ վերահսկողության և գլոբալ վերադասավորումների կարևոր հանգույցի։

Եվ հենց այս պատմական ու չափազանց վտանգավոր փուլում մեր հայրենակիցները հունիսի 7-ին պետք է պատասխան տան ամենակարևոր հարցին․ արդյո՞ք Հայաստանի ներկայիս իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը ունակ են նման բարդ աշխարհաքաղաքական պայմաններում հմտորեն, սառնասրտորեն և պետական մտածողությամբ կառավարել երկրի ղեկը։

Արդյո՞ք նրանք կարող են պաշտպանել Հայաստանի շահը մի իրականության մեջ, որտեղ մեծ պետությունները պայքարում են ոչ թե հայտարարությունների, այլ միջանցքների, ռեսուրսների, ազդեցության գոտիների և ռազմավարական վերահսկողության համար։

Կարծում եմ՝ պատասխանը ակնհայտ է։

Պետությունը չի կարող անվտանգ անցնել պատմական այսպիսի փոթորկի միջով՝ պատահական որոշումներով, իրավիճակային քաղաքականությամբ և արտաքին ուժերի օրակարգերին հարմարվելու տրամաբանությամբ։

Այս փուլում Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե հերթական քարոզչական կառավարումը, այլ պետական մտածողություն, փորձ, հաշվարկ և ազգային պատասխանատվություն»,-գրել է Անանյանը։

 

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Բա խրամատում պառկած տղուդ ասա՛՝ «խի՞ չես զոհվել»․ Արթուր Ասատրյանը՝ (Դոն Պիպո) Փաշինյանին (video) Իմացե՛ք՝ TRIPP-ը չի լինելու․ Իրանը խփելու է ու ոչնչացնի․ Անդրանիկ Միհրանյան (video) Դու ի՞նչ ունես Եվրոպա արտահանելու․ Ռուսաստանի պատժամիջոցներից ո՞նց ես խուսափելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար, այլ նաև կանխելու անկլավների հանձնումը. ԱԺՄ Ռուբիոյի այցը, ըստ էության, վերաբերում էր ոչ այնքան Հայաստանի ներքաղաքական օրակարգին, որքան ԱՄՆ գլոբալ ռազմավարական շահերին Հարավային Կովկասում #ՀԻՄԱ․ Դե ես ձեզ ասում եմ՝ հրապարակելու եմ այդ փաստաթղթերը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մեղրիից (video) Ռուբիոյի Հայաստան 40 րոպեանոց այցին Իրանից շատ վտանգավոր սիգնալներ են գալիս․ Ռոբերտ Քոչարյան (video) Վեհափառ Հայրապետը հասել է բոլոր նպատակներին, մեկ-երկու հոգու է հաջողվել վերանորոգել Մայր Տաճարը․ նա արեց. Տեր Փառեն Փաշինյանը, երևի թե, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելnւ վերաբերյալ Բրյուսելի դրույթները. Զախարովա Իրանի հետ խնդիրներ ենք ունենալու. երկու լուծում կա. Ռոբերտ Քոչարյան (video) Ատելnւթյան պիկապները խեղդում են բոլոր ծրագրային քննարկումները, հետաքրքիր գաղափարները. Վահե Հովհաննիսյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոմ վառեց Տաթեւի եկեղեցում (video) Լսի՛ր, բառը, որ տղամարդու բերանից դուրս է գալիս, պիտի տեր կանգնի դրան․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ՀՀ իշխանությունները կատարել են հերթական ամոթալի, հակաիրավական ու անբարոյական քայլը Արցախի Հանրապետության ու ժողովրդի նկատմամբ. Աշոտ Դանիելյան Փաշինյանն Անդրանիկ Թևանյանի գործով խայտառակվել է․ մանրամասներ․ Դերենիկ Մալխասյան (video) Իսրայելական նոր hարվածների հետևանքով Լիբանանում զnhվել է 31 մարդ ՈւՂԻՂ. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ «Հայաստան» դաշինքի հանդիպումը Տաթևում (video) Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան #ՈՒՂԻՂ․ ««Հայասպան» Փաշինյանի վերջին ճիգերը․ ու՞մ է սպառնում ջնջխել»․ հոգեբանը մանրամասնում է (video) Բայրամովը Գուտերեշին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին Կիմ Չեն Ընը վերահսկել է նոր hրթիռային համակարգերի փորձարկումները Թրամփի վարչակազմը արդյունավետ առաջ է մղում ամերիկյան շահերը Հարավային Կովկասում, իսկ ՀՀ իշխանությունները որևէ խոչընդոտ չեն ստեղծում ԱՄՆ համար այս գլոբալ մրցակցության պայմաններում․ Սարգսյան Բոլոր արցախցիները կարող են մասնակցել ընտրություններին՝ անկախ ՀՀ քաղաքացիությունն ընդունելու հանգամանքից. Ռոման Երիցյան ՌԴ-ն կարող է միակողմանիորեն կասեցնել Հայաստան գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը․ Ցիվիլև «Արարատ Միրզոյա՛ն, խուժանաբարո բառ ես ասում․․․ հրեշավոր եք»․ Լիլիթ Գալստյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am