Վեհափառ Հայրապետը հասել է բոլոր նպատակներին, մեկ-երկու հոգու է հաջողվել վերանորոգել Մայր Տաճարը․ նա արեց. Տեր Փառեն

Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ամենամյա ժողովը, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, թեմերում և եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող շուրջ 200 քահանա հայրեր:

Քահանայից ժողովը հայտարարությամբ հանդես եկավ՝ շեշտելով՝ որդիական անվերապահ զորակցություն են հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փորձության այս օրերին հայրապետական իմաստությամբ, հոգևոր արիությամբ և խաղաղ հաստատակամությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին առաջնորդելու համար։

Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Փառեն քահանա Առաքելյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ քահանաները տարին երկու անգամ հավաքվում են Մայր Աթոռում՝ Սրբոց Ղևոնդյանց քահանաների նվիրական տոնի առիթով ու մայիսին՝ պայմանավորված Ավարայրի ճակատամարտով. Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են:

Բացի քահանայից ժողովից՝ կա նաև քահանայից գործադիր մարմին, որտեղ ամեն թեմից մեկ հոգևորական է ներառված։ Հոգևորականները բարձրաձայնում են հարցեր, որոնք պետք է քննարկվեն քահանայից ժողովին։ Հարցերը բարձրաձայնվում են, տրվում են արագ լուծումներ, հարցեր էլ կան, որոնց լուծումը երկար է տևում։

Տեր Փառենի խոսքով՝ բնականաբար, հիմնական հարցերը կապված են եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։

«Կա հավատացյալների պառակտվածության հարցը, կարգալույծ եղած նախկին հոգևորականների հարցը, «բարենորոգության« հարցը, իշխանությունների կողմից արհեստական կերպով եկեղեցու նկատմամբ բռնաճնշումների հարցը և շատ այլ հարցեր»,- մանրամասնեց Տեր Հայրը։

Հոգևորականները լավատես են՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին այս փորձությունները հաղթահարելու է։

«Ինչ լուծում էլ լինի՝ եկեղեցին շարունակելու է իր առաքելությունը, դա ասում ենք վստահաբար»,- նշեց Տեր Փառեն քահանա Առաքելյանը։

ՔՊ-ականներից Վիլեն Գաբրիելյանը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ձեռնարկած արշավի մասին խոսելիս ասել է՝ «լավ ենք անում, ճիշտ ենք անում», ապա հայտարարել, թե ՔՊ-ն մի բան էլ «շատ փափուկ» է վերաբերվել Եկեղեցուն. «Պետք է գործեինք ուկրաինական սցենարով»։

Տեր Փառենը նպատակահարմար չի գտնում հակադարձելու ՔՊ-ականին. «Եթե ամեն մեկին մենք հակադարձնեք՝ մեր բարձրությունից հնարավոր է՝ իջնենք, չենք ուզում մտնենք այդ դիսկուրսի մեջ ու պատասխանենք այդ ամբարտավան պահվածքին, չնայած նրան, որ մեր հոգևորականները հակադարձել են, պատասխանել են, ինչի հետ համաձայն ենք»,- նշեց Տեր Հայրը։

Տեր Փառենը համաձայն չէ այն դիտարկումների հետ, որ այս օրերին իշխանությունները եկեղեցու դեմ պայքարում նահանջել են, սա, ըստ Տեր Հոր, առերևույթ կերպով է խաղաղ ու հանդարտ, որովհետև եկեղեցու նկատմամբ սխալ մոտեցումները չեն դադարում։

Մայր Աթոռին հավատարիմ հոգևորականները խոտորյալ հոգևորականներին եղբայրաբար եմ մոտենում, սակայն՝ ոչ բոլորին։

«Մարդիկ կան, ովքեր դեռևս չեն տրորել կարմիր գծերը, կարող են գալ, ներողություն խնդել, ասել՝ «Մեղա երկինս և առաջի Քո» ու վերադառնալ իրենց ճիշտ ընթացքին, իրենց ծառայությանը, բայց կան անձինք, որոնց համար դեպի եկեղեցի վերադարձ չի կարող լինել»,- ընդգծեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվը։

Տեր Փառենը պնդում է՝ այս պայքարը Վեհափառ Հայրապետի դեմ չէ, ինչպես հավատացնում են իշխանությունները, այս պայքարը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ է։

Վեհափառ Հայրապետը քահանաներին հորդորել է շարունակեն քարոզել Սուրբ Ավետարանը։

«Մեզ հորդորեց, որ պինդ լիենք, ամուր լինենք, սիրով լցված լինեն։ Վեհափառը մշտապե հանգիստ է, որովհետև հասել է իր կյանքի բոլոր նպատակներին, շատ քչերին, պատմության մեջ մեկ-երկու հոգու է հաջողվել վերանորոգել Միածնաէջ Մայր Տաճարը, ինչն արեց Վեհափառ Հայրապետը բոլոր հայերի համար»,- նշեց Տեր Փառենը։

Տեր Հայրը հավատավոր հայ ժողովրդին կոչ է անում այսօրվանից մտածել՝ իրենք ոչ թե եկեղեցու կողքին են, այլ՝ եկեղեցու մեջ։

«Եթե եկեղեցու մեջ են՝ եկեղեցին նավարկում է դեպի հավիտենական կյանք, իսկ այս աշխարհում ՝ դեպի բարոյական սկզբունքներով ապրելու կյանք, Քրիստոսին այս աշխարհի մեջ ապրեցնելու կյանք։ Թող հանգիստ լինեն, ապրեն եկեղեցու մեջ ու ամեն մեկն իր կարողությունների սահմանում եկեղեցանպաստ գործունեություն ծավալի»,- հավելեց Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Բա խրամատում պառկած տղուդ ասա՛՝ «խի՞ չես զոհվել»․ Արթուր Ասատրյանը՝ (Դոն Պիպո) Փաշինյանին (video) Իմացե՛ք՝ TRIPP-ը չի լինելու․ Իրանը խփելու է ու ոչնչացնի․ Անդրանիկ Միհրանյան (video) Դու ի՞նչ ունես Եվրոպա արտահանելու․ Ռուսաստանի պատժամիջոցներից ո՞նց ես խուսափելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար, այլ նաև կանխելու անկլավների հանձնումը. ԱԺՄ Ռուբիոյի այցը, ըստ էության, վերաբերում էր ոչ այնքան Հայաստանի ներքաղաքական օրակարգին, որքան ԱՄՆ գլոբալ ռազմավարական շահերին Հարավային Կովկասում #ՀԻՄԱ․ Դե ես ձեզ ասում եմ՝ հրապարակելու եմ այդ փաստաթղթերը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մեղրիից (video) Ռուբիոյի Հայաստան 40 րոպեանոց այցին Իրանից շատ վտանգավոր սիգնալներ են գալիս․ Ռոբերտ Քոչարյան (video) Վեհափառ Հայրապետը հասել է բոլոր նպատակներին, մեկ-երկու հոգու է հաջողվել վերանորոգել Մայր Տաճարը․ նա արեց. Տեր Փառեն Փաշինյանը, երևի թե, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելnւ վերաբերյալ Բրյուսելի դրույթները. Զախարովա Իրանի հետ խնդիրներ ենք ունենալու. երկու լուծում կա. Ռոբերտ Քոչարյան (video) Ատելnւթյան պիկապները խեղդում են բոլոր ծրագրային քննարկումները, հետաքրքիր գաղափարները. Վահե Հովհաննիսյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոմ վառեց Տաթեւի եկեղեցում (video) Լսի՛ր, բառը, որ տղամարդու բերանից դուրս է գալիս, պիտի տեր կանգնի դրան․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ՀՀ իշխանությունները կատարել են հերթական ամոթալի, հակաիրավական ու անբարոյական քայլը Արցախի Հանրապետության ու ժողովրդի նկատմամբ. Աշոտ Դանիելյան Փաշինյանն Անդրանիկ Թևանյանի գործով խայտառակվել է․ մանրամասներ․ Դերենիկ Մալխասյան (video) Իսրայելական նոր hարվածների հետևանքով Լիբանանում զnhվել է 31 մարդ ՈւՂԻՂ. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ «Հայաստան» դաշինքի հանդիպումը Տաթևում (video) Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան #ՈՒՂԻՂ․ ««Հայասպան» Փաշինյանի վերջին ճիգերը․ ու՞մ է սպառնում ջնջխել»․ հոգեբանը մանրամասնում է (video) Բայրամովը Գուտերեշին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին Կիմ Չեն Ընը վերահսկել է նոր hրթիռային համակարգերի փորձարկումները Թրամփի վարչակազմը արդյունավետ առաջ է մղում ամերիկյան շահերը Հարավային Կովկասում, իսկ ՀՀ իշխանությունները որևէ խոչընդոտ չեն ստեղծում ԱՄՆ համար այս գլոբալ մրցակցության պայմաններում․ Սարգսյան Բոլոր արցախցիները կարող են մասնակցել ընտրություններին՝ անկախ ՀՀ քաղաքացիությունն ընդունելու հանգամանքից. Ռոման Երիցյան ՌԴ-ն կարող է միակողմանիորեն կասեցնել Հայաստան գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը․ Ցիվիլև «Արարատ Միրզոյա՛ն, խուժանաբարո բառ ես ասում․․․ հրեշավոր եք»․ Լիլիթ Գալստյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am