Ատելnւթյան պիկապները խեղդում են բոլոր ծրագրային քննարկումները, հետաքրքիր գաղափարները. Վահե Հովհաննիսյան

Ատելության պիկապները խեղդում են բոլոր ծրագրային քննարկումները, հետաքրքիր գաղափարները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Հայտնի Ատելության պիկապը ոնց որ Ռուանդայի տխրահռչակ ռադիոն լինի (հազար բլուրների ազատ ռադիո)։ Հիշեցնենք, որ Ռուանդայում ատելության քարոզը բերեց մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկին։

Էսքան ատելություն, թշնամանք, զրպարտություն, մեղադրանքներ, որ աջ ու ձախ տարածում է, ունենալու է այլանդակ հետևանքներ։ Չորս կողմը լարվածություն ունեցող մեր երկրում գոնե մի հատիկ կոնսոլիդացիոն միտք չհնչեց իշխանական պիկապից։

Հարամ արեց բոլոր ծրագրային քննարկումները, բանավեճերը։ Առնվազն 4-5 ուժ ունեին լավ գաղափարներ, լավ ծրագրային առաջարկներ։ Դրանք խեղդվեցին ատելության հորձանուտում։ Որ ի՞նչ, էս ի՞նչ որակ է։ Իշխանական թիմը նույնիսկ իր սեփական ռացիոնալ գաղափարները խեղդեց ատելության քարոզի մեջ։

Հունիսի 7-ից հետո ցանկացած իշխանության թիվ 1 խնդիրը պետք է լինի երկրում մթնոլորտի փոփոխությունը, ներքին հաշտության պրոցեսը։ Ուրիշ ճանապարհ չկա, մյուս ճանապարհն ազգովի մղկտալն է լինելու՝ նոր փորձանքների ու աղետների առերեսումից։ Բայց շատ շատ բարդ է լինելու։

Ենթադրենք՝ իշխանությունը մնում է։ Այսինքն՝ նա կառավարման մանդատ է ստանում «սատկացնելու եմ, բռնելու եմ, կզզցնելու եմ, խլելու եմ» օրակարգով։ Մենք ստանալու ենք որևէ զարգացման անպիտան հանրային վիճակ՝ թշնամացած, պառակտված։ Հասարակության առնվազն յոթանասուն տոկոսն իրեն օտար է զգալու։

Ենթադրենք՝ իշխանությունը փոխվում է։ Մենք ստանալու ենք «մեզ ուզում էին սատկացնել, բռնել, կզզցնել, խլել» մթնոլորտ և հոգեբանական այդ վիճակով հանրություն։

Հետևաբար ու՞ր ենք գնում։ Ատելության պիկապները խեղդում են բոլոր ծրագրային քննարկումները, հետաքրքիր գաղափարները, կուտակված հարցերի լուծման խելամիտ առաջարկները։

Էժանագին սլիվներով վտանգավոր տրամադրություններ են ստեղծում, երկրի առաջին դեմքերը խոդորկովսկիների և նավալնիների դեղին մամուլն են ցիտում, իսկ իրական կյանքում իրական լուրջ խնդիրներ են ստեղծում մարդկանց համար։

«Ու՞մ ես քվեարկելու» հողի վրա արդեն իրար են դանակահարում, սպանում, հազարավոր ընտանիքներ են կիսվում ու թշնամանում։ Որ ի՞նչ։

Այս տրամաբանությամբ ու՞ր ենք գնում, ու՞ր ենք հասնելու։ Արդեն չգիտես՝ ում հետ քննարկես նման հարցեր. երկրի չորս կողմը լարվածություն է, իսկ ներսում՝ աննորմալ դեգրադացիա։

Այն կառույցները, որոնք ի պաշտոնե պարտավոր էին սրա դեմն առնել, լուռ են և մասնակից ապօրինություններին։ Գիտակցո՞ւմ են արդյոք, որ դա սովորական «իշխանական հրահանգներ» չեն, այլ՝ ամբողջ հասարակության քայքայմանն ուղղված գործողություններ և երկրի հետագա զարգացումը վտանգող քայլեր ։ Այստեղ մեր հարցերն ուղղված են մեր երկիրը հավանաբար սիրող և երկրի հետ դեռևս իրենց ապագան կապող մարդկանց։ Գիտակցում ե՞ք ինչ է կատարվում։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Բա խրամատում պառկած տղուդ ասա՛՝ «խի՞ չես զոհվել»․ Արթուր Ասատրյանը՝ (Դոն Պիպո) Փաշինյանին (video) Իմացե՛ք՝ TRIPP-ը չի լինելու․ Իրանը խփելու է ու ոչնչացնի․ Անդրանիկ Միհրանյան (video) Դու ի՞նչ ունես Եվրոպա արտահանելու․ Ռուսաստանի պատժամիջոցներից ո՞նց ես խուսափելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար, այլ նաև կանխելու անկլավների հանձնումը. ԱԺՄ Ռուբիոյի այցը, ըստ էության, վերաբերում էր ոչ այնքան Հայաստանի ներքաղաքական օրակարգին, որքան ԱՄՆ գլոբալ ռազմավարական շահերին Հարավային Կովկասում #ՀԻՄԱ․ Դե ես ձեզ ասում եմ՝ հրապարակելու եմ այդ փաստաթղթերը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մեղրիից (video) Ռուբիոյի Հայաստան 40 րոպեանոց այցին Իրանից շատ վտանգավոր սիգնալներ են գալիս․ Ռոբերտ Քոչարյան (video) Վեհափառ Հայրապետը հասել է բոլոր նպատակներին, մեկ-երկու հոգու է հաջողվել վերանորոգել Մայր Տաճարը․ նա արեց. Տեր Փառեն Փաշինյանը, երևի թե, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելnւ վերաբերյալ Բրյուսելի դրույթները. Զախարովա Իրանի հետ խնդիրներ ենք ունենալու. երկու լուծում կա. Ռոբերտ Քոչարյան (video) Ատելnւթյան պիկապները խեղդում են բոլոր ծրագրային քննարկումները, հետաքրքիր գաղափարները. Վահե Հովհաննիսյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոմ վառեց Տաթեւի եկեղեցում (video) Լսի՛ր, բառը, որ տղամարդու բերանից դուրս է գալիս, պիտի տեր կանգնի դրան․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ՀՀ իշխանությունները կատարել են հերթական ամոթալի, հակաիրավական ու անբարոյական քայլը Արցախի Հանրապետության ու ժողովրդի նկատմամբ. Աշոտ Դանիելյան Փաշինյանն Անդրանիկ Թևանյանի գործով խայտառակվել է․ մանրամասներ․ Դերենիկ Մալխասյան (video) Իսրայելական նոր hարվածների հետևանքով Լիբանանում զnhվել է 31 մարդ ՈւՂԻՂ. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ «Հայաստան» դաշինքի հանդիպումը Տաթևում (video) Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան #ՈՒՂԻՂ․ ««Հայասպան» Փաշինյանի վերջին ճիգերը․ ու՞մ է սպառնում ջնջխել»․ հոգեբանը մանրամասնում է (video) Բայրամովը Գուտերեշին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին Կիմ Չեն Ընը վերահսկել է նոր hրթիռային համակարգերի փորձարկումները Թրամփի վարչակազմը արդյունավետ առաջ է մղում ամերիկյան շահերը Հարավային Կովկասում, իսկ ՀՀ իշխանությունները որևէ խոչընդոտ չեն ստեղծում ԱՄՆ համար այս գլոբալ մրցակցության պայմաններում․ Սարգսյան Բոլոր արցախցիները կարող են մասնակցել ընտրություններին՝ անկախ ՀՀ քաղաքացիությունն ընդունելու հանգամանքից. Ռոման Երիցյան ՌԴ-ն կարող է միակողմանիորեն կասեցնել Հայաստան գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը․ Ցիվիլև «Արարատ Միրզոյա՛ն, խուժանաբարո բառ ես ասում․․․ հրեշավոր եք»․ Լիլիթ Գալստյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am