Բայրամովը Գուտերեշին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
Ջեյհուն Բայրամովը Անտոնիու Գուտերեշին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում. ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների հարգում և ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա հիմնված միջազգային համակարգի ամրապնդում» թեմայով բաց բանավեճերին մասնակցության շրջանակներում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:
Հանդիպման ընթացքում մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել հետհակամարտային շրջանում տարածաշրջանի ներկա իրավիճակի և իրողությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպես նաև տարածաշրջանում ականային սպառնալիքի մասին:
