Կիմ Չեն Ընը վերահսկել է նոր hրթիռային համակարգերի փորձարկումները

ԿԺԴՀ-ում տեղի են ունեցել բազմանպատակ թեթև հրթիռների արձակման նոր համակարգի և համազարկային կրակի մարտավարական թևավոր հրթիռների համակարգի փորձարկումներ: Ինչպես հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), Ազգային պաշտպանության ակադեմիայի պոլիգոնում կայացած միջոցառմանը հետևել է Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Փորձարկումների ընթացքում ստուգվել են հատուկ մարտավարական բալիստիկ հրթիռի մարտական մասի հզորությունը, մեծացված հեռահարությամբ 240 մմ-անոց կառավարվող ռեակտիվ արկի նավագնացության հուսալիությունը, ինչպես նաև արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ մարտավարական թևավոր հրթիռի ճշգրտությունը: Կիմ Չեն Ընը բարձր է գնահատել արդյունքները՝ դրանք անվանելով զգալի տեխնիկական առաջընթաց բանակի պաշտպունակության ամրապնդման գործում:

Հատուկ ուշադրություն է դարձվել նոր մարտավարական թևավոր հրթիռին, որը, ինչպես հստակեցնում է ԿԿՀԳ-ն, ընդունվելու է հարավային սահմանամերձ շրջանի հեռահար հրետանային բրիգադների սպառազինության մեջ: Այն համադրում է բարձր ճշգրտության նավագնացության համակարգը ԱԲ (արհեստական բանականության) տեխնոլոգիայի հետ՝ վերջնական ուղղորդման համար, և ընդունակ է խոցել թիրախները մինչև 100 կմ հեռավորության վրա՝ թռիչքի սավառնող և շարժիչային ռեժիմներում:

Կիմ Չեն Ընը նշել է, որ կրակի կառավարման համակարգերը և արձակման կայանքների ավտոմատիկան ամբողջությամբ արդիականացվել են՝ հաշվի առնելով ժամանակակից մարտի պայմանները, ինչն ապահովել է նոր սպառազինությունների ավտոմատացված, հեռահար և բարձր ճշգրտության բնութագրերը: Նա ընդգծել է, որ «մեծ կործանարար ուժի տիրապետումը պատերազմի զսպման անհրաժեշտ պայման է», քանի որ այն ինքնին «թշնամիների մոտ ծայրահեղ տագնապ և վախ է առաջացնում»:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է ինչպես միջուկային, այնպես էլ սովորական զինված ուժերի արագընթաց ամրապնդմանն ուղղված կուսակցության և կառավարության կուրսի անփոփոխելիության մասին: Նա հանձնարարել է պաշտպանական գերատեսչություններին արագացնել գերժամանակակից սպառազինությունների արտադրությունը՝ ինքնիշխանությունն ու սոցիալիզմի զարգացումը երաշխավորելու համար:

Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ պաշտպանության նախարարի խորհրդական, մարշալ Պակ Չոն Չհոնը և Հրթիռաշինության գլխավոր վարչության ղեկավարությունը: Փորձարկումներն իրականացվում են ազգային պաշտպանության զարգացման հնգամյա պլանի շրջանակներում, որն ուղղված է նաև հրետանային և հրթիռային ուժերի արդիականացմանը:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Դե ես ձեզ ասում եմ՝ հրապարակելու եմ այդ փաստաթղթերը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մեղրիից (video) Ռուբիոյի Հայաստան 40 րոպեանոց այցին Իրանից շատ վտանգավոր սիգնալներ են գալիս․ Ռոբերտ Քոչարյան (video) Վեհափառ Հայրապետը հասել է բոլոր նպատակներին, մեկ-երկու հոգու է հաջողվել վերանորոգել Մայր Տաճարը․ նա արեց. Տեր Փառեն Փաշինյանը, երևի թե, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելnւ վերաբերյալ Բրյուսելի դրույթները. Զախարովա Իրանի հետ խնդիրներ ենք ունենալու. երկու լուծում կա. Ռոբերտ Քոչարյան (video) Ատելnւթյան պիկապները խեղդում են բոլոր ծրագրային քննարկումները, հետաքրքիր գաղափարները. Վահե Հովհաննիսյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոմ վառեց Տաթեւի եկեղեցում (video) Լսի՛ր, բառը, որ տղամարդու բերանից դուրս է գալիս, պիտի տեր կանգնի դրան․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ՀՀ իշխանությունները կատարել են հերթական ամոթալի, հակաիրավական ու անբարոյական քայլը Արցախի Հանրապետության ու ժողովրդի նկատմամբ. Աշոտ Դանիելյան Փաշինյանն Անդրանիկ Թևանյանի գործով խայտառակվել է․ մանրամասներ․ Դերենիկ Մալխասյան (video) Իսրայելական նոր hարվածների հետևանքով Լիբանանում զnhվել է 31 մարդ ՈւՂԻՂ. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ «Հայաստան» դաշինքի հանդիպումը Տաթևում (video) Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան #ՈՒՂԻՂ․ ««Հայասպան» Փաշինյանի վերջին ճիգերը․ ու՞մ է սպառնում ջնջխել»․ հոգեբանը մանրամասնում է (video) Բայրամովը Գուտերեշին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին Կիմ Չեն Ընը վերահսկել է նոր hրթիռային համակարգերի փորձարկումները Թրամփի վարչակազմը արդյունավետ առաջ է մղում ամերիկյան շահերը Հարավային Կովկասում, իսկ ՀՀ իշխանությունները որևէ խոչընդոտ չեն ստեղծում ԱՄՆ համար այս գլոբալ մրցակցության պայմաններում․ Սարգսյան Բոլոր արցախցիները կարող են մասնակցել ընտրություններին՝ անկախ ՀՀ քաղաքացիությունն ընդունելու հանգամանքից. Ռոման Երիցյան ՌԴ-ն կարող է միակողմանիորեն կասեցնել Հայաստան գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը․ Ցիվիլև «Արարատ Միրզոյա՛ն, խուժանաբարո բառ ես ասում․․․ հրեշավոր եք»․ Լիլիթ Գալստյան (video) Պարտքի շուրջ ծագած վիճաբանությունը Կոտայքում ավարտվել է դшնակահարությամբ․ 1 անձ ձերբակալվել է Մայիսի 28-ին իր փիառի համար Նիկոլը կասի՝ ուժեղ ենք, 29-ին նորից կվախեցնի պատերազմnվ. վերլուծաբան Դու ո՛չ խիղճ ունես, ո՛չ խելք ունես․․․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Հնդիկները նորոգում են նոր գնված հնդկական զինտեխնիկան. «Հրապարակ» Էդ ու՞մ ես խաբում, ու՞մ ես վախեցնում․․․ ցույց կտանք՝ ինչպես են հաղթում ուժեղ տղերքը․ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am