Խաչը «անհետացել» է բանակի խորհրդանիշից․ ՊՆ-ն լռում է, Պապիկյանը՝ թաքնվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական բանակի խորհրդանիշի փոփոխությունը հերթական անգամ իրականացվել է փակ դռների հետևում՝ առանց հանրային քննարկման, առանց մասնագիտական կարծիքների ներկայացման և առանց որևէ պաշտոնական բացատրության։ Սա ՊՆ Սուրեն Պապիկյանի ինքնիրավչության վարքի դրսևորումն է, որն անթույլատրելի է ամենազգայուն կառույցի ղեկավարի կողմից։


Խոսքը բանակի գերբի մասին է, որի նոր տարբերակում այլևս բացակայում է խաչը՝ այն կարևոր խորհրդանիշը, որը տարիներ շարունակ եղել է հայկական զինուժի ինքնության և պատմական ժառանգության բաղկացուցիչ մասը։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Պաշտպանության նախարարությունից պարզել՝ երբ է փոխվել բանակի գերբը, ինչ իրավական կամ մասնագիտական հիմնավորմամբ է դա արվել, և հատկապես՝ ինչու է հանվել խաչը։ Սակայն Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունից որևէ հստակ պատասխան չեն տվել։ «Ժողովուրդին» փոխանցել են միայն, որ թեմային կանդրադառնան «մայիսի 28-ից հետո»։

Սակայն այստեղ առաջանում է հիմնարար հարց՝ ինչո՞ւ բանակի նման կարևոր խորհրդանիշի փոփոխությունը նախապես չի ներկայացվել հանրությանը։ Ինչո՞ւ հասարակությունը փաստի առաջ է կանգնում արդեն կատարված փոփոխությունից հետո։ Եթե խոսքը պետական խորհրդանիշի վերափոխման մասին է, ապա առնվազն ակնկալելի էր բաց և թափանցիկ գործընթաց՝ հանրային քննարկումներով, պատմաբանների, հերբագետների, եկեղեցու և զինվորական շրջանակների մասնակցությամբ։Փոխարենը՝ ստացվում է, որ իշխանությունը հերթական անգամ կարևոր որոշում է կայացրել ինքնագլուխ՝ հանրությունից թաքուն։

Առավել ուշագրավ է հենց խաչի անհետացման հանգամանքը, քանի որ հայկական բանակի խորհրդանիշներում քրիստոնեական և ազգային տարրերը միշտ ունեցել են ոչ միայն պատմական, այլև արժեքային նշանակություն։

«Ժողովուրդ»-ը նկատեց, որ Երևանի Հանրապետության հրապարակում արդեն կախված են «Հանրապետության օր» գրությամբ մեծ պաստառներ, որոնց վրա ՀՀ Զինված ուժերի զինանշանին նմանվող ենթադրյալ նոր խորհրդանիշն է պատկերված։ Այդ նոր տարբերակում, իհարկե, կա ՀՀ եռագույնը, դրա վրա՝ ՀՀ քարտեզը, որը ՔՊ-ականների նախընտրական կրծքերն է հիմա զարդարում, կա նաև արծիվ՝ մի ձեռքում սուր, մյուսում՝ խաչ։

Սակայն ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում այս պահին առկա զինանշանի տարբերակի վրա պատկերված է ՀՀ դրոշը՝ առանց քարտեզի, ինչպես նաև արծիվ, որը բազմած է խաչապատկեր վահանի վրա, իսկ սուրը՝ պատյանի մեջ է։

Հիմա Պապիկյանն իր ճաշակով փոխել է մեր ազգային բանակի զինանշանը ու հարկ չի համարում անգամ պարզաբանել՝ ինչու, ինչպես և երբ»։

դիտվել է 191 անգամ
Լրահոս
«Արարատ Միրզոյա՛ն, խուժանաբարո բառ ես ասում․․․ հրեշավոր եք»․ Լիլիթ Գալստյան (video) Պարտքի շուրջ ծագած վիճաբանությունը Կոտայքում ավարտվել է դшնակահարությամբ․ 1 անձ ձերբակալվել է Մայիսի 28-ին իր փիառի համար Նիկոլը կասի՝ ուժեղ ենք, 29-ին նորից կվախեցնի պատերազմnվ. վերլուծաբան Դու ո՛չ խիղճ ունես, ո՛չ խելք ունես․․․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Հնդիկները նորոգում են նոր գնված հնդկական զինտեխնիկան. «Հրապարակ» Էդ ու՞մ ես խաբում, ու՞մ ես վախեցնում․․․ ցույց կտանք՝ ինչպես են հաղթում ուժեղ տղերքը․ Կարապետյան (video) Մեկնարկել են Բաքվում ապօրինի գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «նիստերը» Իսրայելը թույլ չի տա, որ ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնագիր կնքեն Բայրամովն ու Գուտերեշը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը Հայաստանում փլվում-հալվում-վերանում են հանրային եւ քաղաքակրթական բազում ֆենոմեններ․ Աշոտյան Սրա դեմքից թույն ու թարախ է թափվում,ատում է մեզ,Արցախ բառից խրտնում է անասունի նման. Աղվան Վարդանյան (video) Կալանավորել է Գյումրու քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է վտանգել առևտրաշրջանառության 40%-ը․ ՌԻԱ Նովոստի Խաչը «անհետացել» է բանակի խորհրդանիշից․ ՊՆ-ն լռում է, Պապիկյանը՝ թաքնվում. «Ժողովուրդ» ՀՀ տարածքում փակ ճանապարհներ կան․ ինչ է կատարվում Լարսում Ռազմական շքերթի համար նոր համազգեստ են բերել. «Հրապարակ» Հունիսի 7-ին մենք պարտավոր ենք ապահովել խորհրդանշական 1.5 մլն մարդու մասնակցությունը. Մխիթարյան Եթե Հայաստանը կարևոր է ԱՄՆ-ի համար, ինչու դեսպան չունենք արդեն 5 ամիս. «Ժողովուրդ» Իսրայելի բանակը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի նոր առաջնորդին. Նեթանյահու Քարոզարշավին մնացել է 9 օր․ որևէ ուժ ինքնուրույն իշխանություն չի ձևավորում. «Ժողովուրդ» Ինչ է կատարվում մի շարք դպրոցների շուրջ. ինչ կլինի դպրոցների ճակատագիրը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում Չաղ Ռուստամին «Հրապարակ»․ Արտաքին հովանավորներն օգնության են հասնում Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել. «Հրապարակ» Ռազմական շքերթի համար նոր համազգեստ են բերել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am