Ինչ է կատարվում մի շարք դպրոցների շուրջ. ինչ կլինի դպրոցների ճակատագիրը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային կրթության խորհուրդը վերջին ամիսներին պարբերաբար ահազանգում է, որ Հայաստանի մի շարք փոքր դպրոցներ կարող են փակվել կամ միավորվել՝ հղում անելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի սեպտեմբերի 11-ի N1790-Ա/2 հրամանին:

Խորհուրդը հատկապես վերջին շաբաթներին իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է այն դպրոցների լուսանկարները, որոնք ընդգրկված են ցանկում՝ պնդելով, որ դրանցից շատերը գտնվում են բարվոք վիճակում և «ավերակ» չեն, ինչպես ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։

Ազգային կրթության խորհրդի պնդմամբ՝ խոսքը վերաբերում է 229-231 դպրոցների, որոնց գործունեությունը կարող է դադարեցվել կամ որոնք կարող են միավորվել այլ կրթական հաստատությունների հետ։ Ըստ խորհրդի հրապարակումների՝ դրա հետևանքով շուրջ 7880 աշակերտ կարող է զրկվել սեփական համայնքում կրթություն ստանալու հնարավորությունից, շուրջ 2300 ուսուցիչ և 2400 օժանդակ աշխատող՝ աշխատանքից, իսկ ցանկում ընդգրկված դպրոցներից 55-ը սահմանամերձ բնակավայրերում են, որոնցից 27-ը՝ Սյունիքի մարզում։ Խորհուրդը նաև նշում է, որ ամենախոցելի մարզերից են Սյունիքը, Շիրակը, Լոռին, Տավուշն ու Գեղարքունիքը։

Փետրվարի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքել էր շրջանառվող տեղեկությունները՝ հայտարարելով, որ «2026 թվականի սեպտեմբերից 231 դպրոց փակելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և ապատեղեկատվություն են»։ Նախարարությունը նշել էր, որ կրթական քաղաքականությունը միտված է կրթության հասանելիության ընդլայնմանն ու որակի բարձրացմանը, ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։ Գերատեսչությունը նաև հայտարարել էր, որ հանրապետությունում շարունակվում են նոր դպրոցների և մանկապարտեզների կառուցման լայնածավալ աշխատանքները և կոչ էր արել առաջնորդվել բացառապես պաշտոնական ու հավաստի աղբյուրներով։

Քանի որ այդ հայտարարությունից ամիսներ են անցել, փորձեցինք հասկանալ՝ արդյոք իրավիճակում որևէ փոփոխություն եղե՞լ է։

Ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ «ներկայում դպրոցների միավորման վերաբերյալ կառավարության որոշման որևէ նախագիծ չի շրջանառվում, և սեպտեմբերից որևէ դպրոց փակելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»։ Միաժամանակ նախարարությունից ընդգծել են, որ «երեխաների համար կառուցվում են նոր դպրոցներ ու կրթահամալիրներ»։

Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է կրթության փորձագետ, Ազգային կրթության խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանի հետ։ Վերջինս նշում է, որ ԿԳՄՍ նախարարության որոշման մեջ «դպրոց փակելու» կամ «լուծարելու» ձևակերպումներ չկան, սակայն ծրագիրը ներկայացվում է որպես «կրթության հասանելիության ապահովման» նախաձեռնություն, որի շրջանակում փոքր գյուղերի աշակերտներին նախատեսվում է տեղափոխել հարևան բնակավայրերի դպրոցներ։

Մխիթարյանի խոսքով՝ այստեղ առաջանում են մի շարք խնդիրներ՝ սկսած երեխաների տեղափոխման կազմակերպումից մինչև ուսուցիչների աշխատանքի կրճատումները։ Նա նշում է, որ հաճախ գյուղերի միջև հեռավորությունը հասնում է 10-12 կիլոմետրի, մինչդեռ պարզ չէ՝ ով է հոգալու երեխաների տեղափոխման ծախսերը և ինչպես է կազմակերպվելու տարբեր տարիքային խմբերի աշակերտների առօրյան։ «Եթե առաջին դասարանցին ավարտում է դասերը երեք-չորս ժամ հետո, իսկ ավագ դասարանցին՝ յոթ-ութ ժամ հետո, այդ երեխան այդ ընթացքում ի՞նչ պետք է անի»,- ասում է նա։

Փորձագետը նաև ուշադրություն է հրավիրում ուսուցիչների խնդրին՝ նշելով, որ երկու դպրոցների միավորման դեպքում նույն առարկան դասավանդող ուսուցիչներից մեկը, ամենայն հավանականությամբ, կկորցնի աշխատանքը։ Նրա կարծիքով՝ նման քաղաքականությունը կարող է արագացնել գյուղերի դատարկումը, հատկապես սահմանամերձ բնակավայրերում։

Մխիթարյանը հիշեցնում է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ «ոչ թե դպրոցներ են փակվում, այլ ավերակներ»։ Սակայն, նրա խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցանկում ընդգրկված դպրոցների զգալի մասը գտնվում է լավ պայմաններում և նորոգված է։ «Կրթության որակը շենքով չի որոշվում։ Լավ կրթությունը ապահովում է լավ ուսուցիչը, ոչ թե միայն նոր պատերը»,- ասում է նա։

Նման կարծիք արտահայտեց նաև քաղաքագետ Թևան Պողոսյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ներկա իշխանությունների հայտարարությունները չի ցանկանում մեկնաբանել, սակայն ընդգծեց, որ կրթության որակը շենքի պատերով չի որոշվում։ «Սիրուն պատեր կարող են լինել, մտնես՝ ավերված դուրս գաս, կարող են նաև հին պատեր լինել, բայց ներսում կրթություն ստանաս»,- նշեց նա։

Կրթության փորձագետն անդրադարձել է նաև ֆինանսավորման խնդրին։ Նրա խոսքով՝ Ազգային կրթության խորհուրդը դեռևս հունվարին հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել 2025 և 2026 թվականներին այդ դպրոցների ֆինանսավորման մասին, սակայն պատասխան էր ստացել, որ դպրոցները նախարարության անմիջական ենթակայության տակ չեն։ Դրանից հետո խորհուրդը հարցումներ էր ուղարկել մարզպետարաններ։ «Հինգ մարզերից ստացված պատասխանները ցույց տվեցին, որ 2026 թվականի համար նախատեսված ֆինանսավորումը գրեթե երկու անգամ պակաս է, քան 2025-ինը, ինչը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ այդ դպրոցները ֆինանսավորվում են միայն մինչև 2025-26 ուսումնական տարվա առաջին կիսամյակը»,- ասում է նա։

Թեմայի շուրջ ArmLur.am-ը կապ է հաստատել նաև այն դպրոցների ղեկավարների հետ, որոնք ընդգրկված են ցանկում։ Տնօրենների մեծ մասը չցանկացավ հանդես գալ իրենց անուններով, սակայն նշեցին, որ դեմ են ծրագրին՝ այն համարելով գյուղերի դատարկման հերթական քայլ։

Ցանկը գլխավորող Ապարանի Սարալանջ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Մնացականյանը հաստատեց, որ դպրոցը միավորվելու է, և ընդգծեց, որ դեմ է ծրագրին։

Տաթևի Խաչատրյանը, որը ղեկավարում է Կայքի միջնակարգ դպրոցը, ասաց, որ դպրոցը փակվում է, և հավելեց, որ «առանց դպրոցի գյուղ չի կարող լինել»։

Միրաքի հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Մուրադյանը ևս հայտնել է, որ դեմ են ծրագրին։

Սիփանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռ. Սարգսյանը նշել է, որ նույնպես դեմ են դպրոցների միավորմանը։

Միայն Դիանի հիմնական դպրոցի տնօրեն Ռուբեն Հարությունյանը նշել է, թե փոքրաթիվ աշակերտներով դպրոցների դեպքում երեխաների համար գուցե ավելի լավ պայմաններ ստեղծվեն խոշորացված դպրոցներում։

Ազատաշենի հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Հարությունյանն էլ նշել է, որ դեմ են ծրագրին, սակայն իրենց որևէ պաշտոնական տեղեկություն դեռ չի փոխանցվել։

Տնօրեններից շատերը վստահ են՝ գյուղի դպրոցը փակելը նշանակում է հերթական հարվածը գյուղի գոյությանը»։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Իսրայելի բանակը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի նոր առաջնորդին. Նեթանյահու Քարոզարշավին մնացել է 9 օր․ որևէ ուժ ինքնուրույն իշխանություն չի ձևավորում. «Ժողովուրդ» Ինչ է կատարվում մի շարք դպրոցների շուրջ. ինչ կլինի դպրոցների ճակատագիրը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում Չաղ Ռուստամին «Հրապարակ»․ Արտաքին հովանավորներն օգնության են հասնում Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել. «Հրապարակ» Ռազմական շքերթի համար նոր համազգեստ են բերել. «Հրապարակ» Եթե Հայաստանը կարևոր է ԱՄՆ-ի համար, ինչու դեսպան չունենք արդեն 5 ամիս. «Ժողովուրդ» Ինչո՞ւ են ՆԳՆ կայքից հանվել ոստիկանապետերի լուսանկարները. ինչ են թաքցնում. «Ժողովուրդ» «Անկախ դիտորդը» հորդորում է տեղափոխել «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամկետները Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Սուրբ Էջմիածնի ինքնիշխանությունը, բախվելու է դիմադրության. Քահանայաց Ժողով «Թուրքական երկաթուղային «քայլերթը». Հայաստանից մինչև Արաբական տարածաշրջան» Իրանում ինտերնետի 88 օր անջատումից հետո ինտերնետ հասանելիությունը աստիճանաբար վերականգնվում է Ադրբեջանն ու Իրանը միշտ միմյանց կողքին են՝ թե՛ լավ, թե՛ դժվարին ժամանակներում. Ալիևը՝ Փեզեշքիանին Ադրբեջանի հետ կարճ փոխանցումներով փաշինյանական իշխանությունը փորձում է արմատшխիլ անել այն ամենը, ինչը առնչվում է Արցախի պետականության հետ․ Տիգրան Աբրահամյան Այս մարդը ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ հիշողություն ունի․ պետք է այդ մարդու վզակոթից բռնել և դուրս շպրտել․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին Նորապատի սպանությունները տեղի են ունեցել ազգությամբ եզդի ընտանիքի միջև Թուրքիան կշարունակի աջակցել Իրանին. Էրդողանն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել Իսրայելն ընդլայնում է ցամաքային գործողությունը Հարավային Լիբանանում «Դեղին գծից» այնկողմ՝ կատաղի մարտերի ֆոնին Դատարանն անվավեր է ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի սեփականության իրավունքի գրանցումը․ փաստաբան Ինչպես են Թրամփի իմպուլսիվ որոշումները փոխում Ամերիկան և աշխարհը. Axios Ֆրանսիայի Նիցա քաղաքում կրակել են քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանողներից մեկին Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը․ Թրամփ Եկեղեցու բարենորոգումը չի կարող իրականացվել իշխանության ճնշմամբ ու թելադրանքով․ Վեհափառ հայրապետ Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Սուրբ Էջմիածնի ինքնիշխանությունը, բախվելու է դիմադրության
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am