Ինչո՞ւ են ՆԳՆ կայքից հանվել ոստիկանապետերի լուսանկարները. ինչ են թաքցնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքից հանվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների լուսանկարները։ Նրանք նախկին ոստիկանապետերն են, որոնց դեմքերով ճանաչում էին մարդիկ։

Նախկինում ոստիկանության պաշտոնական կայքում հասանելի էր տեղեկություն՝ համապատասխան լուսանկարներով, թե ով է, օրինակ, ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչության պետը կամ Արարատի մարզային վարչության պետը։ Այլ կերպ ասած՝ քաղաքացիները, այցելելով ՆԳՆ պաշտոնական կայք, կարող էին ոչ միայն անուն-ազգանունով, այլև դեմքով ճանաչել մարզային և տարածքային վարչությունների ղեկավարներին։

Սակայն նախընտրական այս ժամանակահատվածում այդ լուսանկարները կայքից հեռացվել են։

Այս հանգամանքը հարցեր է առաջացնում՝ հատկապես այն հրապարակումների ֆոնին, որոնցում նշվում էր, թե ինչպես են Երևանի վարչական տարածքների, ինչպես նաև մարզային վարչությունների պետերը մասնակցում իշխանության հանրահավաքներին և անձամբ հետևում քաղաքացիների ու երկրի առաջին դեմքի հետ հանդիպումներին։

Արդյո՞ք լուսանկարների հեռացումը կապված է հենց այդ հրապարակումների հետ, որպեսզի նույնականացում չլինի։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՆԳՆ-ից պաշտոնապես մեկնաբանություն ստանալ։ Նախարարությունից, ի պատասխան, հայտնեցին․

«Ձեր նշածը բացարձակ անհեթեթություն է, քանի որ ՆԳՆ ոստիկանության նոր, ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է ամպային տիրույթում։ Նույն սկզբունքով են ստեղծվել, օրինակ՝ ՆԳՆ, ՓԾ, ՄՔԾ, ԲՏԱ, ՇՄՆ, ԱՆ, ՔԿԾ և այլ պետական կառույցների կայքերը»։

Այսպիսով, ՆԳՆ-ն լուսանկարների բացակայությունը կապում է նոր կայքի ձևաչափի և թվայնացման սկզբունքների հետ՝ հերքելով դրա քաղաքական ենթատեքստ ունենալու վարկածը։ Սակայն փաստը մնում է փաստ․ այն տեղեկությունը, որը նախկինում քաղաքացիների համար տեսանելի էր նաև լուսանկարներով, այժմ պաշտոնական կայքում այլևս այդ ձևաչափով ներկայացված չէ։ Իսկ փաստերն ավելի խոսուն են, քան արդարացումները»։

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Քարոզարշավին մնացել է 9 օր․ որևէ ուժ ինքնուրույն իշխանություն չի ձևավորում. «Ժողովուրդ» Ինչ է կատարվում մի շարք դպրոցների շուրջ. ինչ կլինի դպրոցների ճակատագիրը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում Չաղ Ռուստամին «Հրապարակ»․ Արտաքին հովանավորներն օգնության են հասնում Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել. «Հրապարակ» Ռազմական շքերթի համար նոր համազգեստ են բերել. «Հրապարակ» Եթե Հայաստանը կարևոր է ԱՄՆ-ի համար, ինչու դեսպան չունենք արդեն 5 ամիս. «Ժողովուրդ» Ինչո՞ւ են ՆԳՆ կայքից հանվել ոստիկանապետերի լուսանկարները. ինչ են թաքցնում. «Ժողովուրդ» «Անկախ դիտորդը» հորդորում է տեղափոխել «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամկետները Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Սուրբ Էջմիածնի ինքնիշխանությունը, բախվելու է դիմադրության. Քահանայաց Ժողով «Թուրքական երկաթուղային «քայլերթը». Հայաստանից մինչև Արաբական տարածաշրջան» Իրանում ինտերնետի 88 օր անջատումից հետո ինտերնետ հասանելիությունը աստիճանաբար վերականգնվում է Ադրբեջանն ու Իրանը միշտ միմյանց կողքին են՝ թե՛ լավ, թե՛ դժվարին ժամանակներում. Ալիևը՝ Փեզեշքիանին Ադրբեջանի հետ կարճ փոխանցումներով փաշինյանական իշխանությունը փորձում է արմատшխիլ անել այն ամենը, ինչը առնչվում է Արցախի պետականության հետ․ Տիգրան Աբրահամյան Այս մարդը ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ հիշողություն ունի․ պետք է այդ մարդու վզակոթից բռնել և դուրս շպրտել․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին Նորապատի սպանությունները տեղի են ունեցել ազգությամբ եզդի ընտանիքի միջև Թուրքիան կշարունակի աջակցել Իրանին. Էրդողանն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել Իսրայելն ընդլայնում է ցամաքային գործողությունը Հարավային Լիբանանում «Դեղին գծից» այնկողմ՝ կատաղի մարտերի ֆոնին Դատարանն անվավեր է ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի սեփականության իրավունքի գրանցումը․ փաստաբան Ինչպես են Թրամփի իմպուլսիվ որոշումները փոխում Ամերիկան և աշխարհը. Axios Ֆրանսիայի Նիցա քաղաքում կրակել են քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանողներից մեկին Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը․ Թրամփ Եկեղեցու բարենորոգումը չի կարող իրականացվել իշխանության ճնշմամբ ու թելադրանքով․ Վեհափառ հայրապետ Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Սուրբ Էջմիածնի ինքնիշխանությունը, բախվելու է դիմադրության «Բա եղա՞վ, Պետրոս»․ Լևոն Զուրաբյանը Հանրայինին մեղադրում է գրաքննության և իր խոսքը կտրելու մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am