Նորապատի սպանությունները տեղի են ունեցել ազգությամբ եզդի ընտանիքի միջև
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորապատ գյուղի գերեզմանատանը սպանություն է կատարվել, 3 զոհ կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են.
«Վիճաբանությունը, դանակահարությունը և սպանությունները տեղի են ունեցել ազգությամբ եզդի ընտանիքի միջև։
Կրակոցներ արձակողը Նորապատ գյուղից է, ով զենքով ինքնակամ գնացել և ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին»։
