Թուրքիան կշարունակի աջակցել Իրանին. Էրդողանն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիան կշարունակի համակողմանի աջակցություն ցուցաբերել Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցությամբ ընթացող խաղաղ բանակցություններին՝ դրանց դրական արդյունքի հասնելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Ինչպես հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից, Էրդողանը վերահաստատել է Անկարայի սկզբունքային դիրքորոշումը, որն ուղղված է դիվանագիտական կարգավորմանը նպաստելուն և տարածաշրջանում կայունության պահպանմանը։
Երկու երկրների ղեկավարները նաև հաստատել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ կանոնավոր շփումները շարունակելու պատրաստակամությունը։
