Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Սուրբ Էջմիածնի ինքնիշխանությունը, բախվելու է դիմադրության

Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում սպասավորող քահանաներս, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի խորհրդանշական օրը, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, գոհություն և փառք ենք վերառաքում Ամենակալ Աստծուն՝ համատեղ աղոթքի և եղբայրական ոգով մեր սրբազան առաքելության շուրջ մտորելու առիթի համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
Առաքելական քարոզչությամբ հաստատված Հայոց Եկեղեցին Աստծո բարեխնամ հայացքի ներքո շարունակում է անշեղորեն ծառայել հայ ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս՝ զորացնելու բարեպաշտ մեր ժողովրդի հավատքը, նախանձախնդրությամբ հետամուտ լինելու ազգային ինքնության պահպանությանը, նպաստելու հայեցի կրթությանն ու դաստիարակությանը և Տիրավանդ իր առաքելությամբ լինելու ճշմարտության ու արդարության ձայնը մեր հասարակության մեջ։
Հայոց Եկեղեցու համար դժվարին այս օրերին, երբ Հայաստանում պետական լծակների կիրառմամբ իրականացվող հակաեկեղեցական գործողություններով փորձ է արվում վերատեսության ենթարկել եկեղեցական դարավոր կարգն ու կանոնը, հրաժարական պարտադրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, և Եկեղեցին, ըստ էության, ենթարկեցնել քաղաքական իշխանությանը, վճռականորեն հայտարարում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումը, կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի։ Հակաօրինական և հակասահմանադրական այս արշավն ուղղակիորեն վտանգում է համազգային մեր համերաշխությունն ու հասարակական կայունությունը, լրջորեն հարվածում նաև հայոց պետականության հիմքերին։
Միաժամանակ, խիստ դատապարտելի ենք համարում կարգալույծ հռչակված անձանց կողմից պետական հովանավորչությամբ հականոնական ու սրբապիղծ գործողությունները, վանքերի ու եկեղեցիների, եկեղեցական կառույցների ու միջոցների բռնազավթումն ու ապօրինի գործածումը։ Սա ոչ միայն կանոնական կարգի կոպիտ խախտում է, այլև միտումնավոր փորձ՝ ներսից խարխլելու եկեղեցական միաբանությունը։ Ցավով ենք արձանագրում նաև, որ որոշ քահանա հայրեր ներգրավվում են այս պառակտիչ գործընթացներում՝ դառնալով հակաեկեղեցական ձեռնարկների կամա թե ակամա գործակիցներ։ Նման ընթացքը խորթ է քահանայական ուխտին և չունի հոգևոր, բարոյական ու կանոնական, այլև մարդկային որևէ արդարացում։ Կոչ ենք ուղղում մեր եղբայրներին՝ վերատեսության ենթարկելու իրենց խոտորյալ ընթացքը և բացառել կանոնազանց գործողությունները։
Գոհություն ենք հայտնում առ Աստված, որ աշխարհասփյուռ մեր ժողովուրդը հաստատակամ է իր հավատարմության մեջ առ Սուրբ Էջմիածինը և վճռական՝ պաշտպանելու Հայոց Եկեղեցու իրավունքներն ու արժանապատվությունը։ Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինքնիշխանությունը, ոտնահարելու եկեղեցական կարգը կամ նսեմացնելու Ամենայն Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բախվելու է համայն հավատավոր ժողովրդի և ուխտապահ ողջ եկեղեցականության հաստատուն ու անսասան դիմադրությանը։
Հայաստանում առաջիկա ընտրությունների և քաղաքական իրադարձությունների համատեքստում կոչ ենք ուղղում մեր հավատավոր ժողովրդին՝ դրսևորել պատասխանատու վերաբերմունք, զերծ մնալ ապօրինությունից, ատելության խոսքից ու ապատեղեկատվության տարածումից և նպաստել հասարակական համերաշխության կայացմանը։
Հավատարիմ լինելով մեր ուխտին և մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ որդիական մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փորձության այս օրերին հայրապետական իմաստությամբ, հոգևոր արիությամբ և խաղաղ հաստատակամությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին առաջնորդելու համար։
Առ Աստված ապավինությամբ հայցում ենք, որ Տերն Իր ամենախնամ Աջը տարածի մեր ժողովրդի, մեր Հայրենիքի և Սուրբ Եկեղեցու վրա՝ պահելով Հայաստանը խաղաղ, Հայոց Եկեղեցին՝ անսասան, և մեր հավատքը՝ անխախտ։

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Ադրբեջանի հետ կարճ փոխանցումներով փաշինյանական իշխանությունը փորձում է արմատшխիլ անել այն ամենը, ինչը առնչվում է Արցախի պետականության հետ․ Տիգրան Աբրահամյան Այս մարդը ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ հիշողություն ունի․ պետք է այդ մարդու վզակոթից բռնել և դուրս շպրտել․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին Նորապատի սպանությունները տեղի են ունեցել ազգությամբ եզդի ընտանիքի միջև Թուրքիան կշարունակի աջակցել Իրանին. Էրդողանն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել Իսրայելն ընդլայնում է ցամաքային գործողությունը Հարավային Լիբանանում «Դեղին գծից» այնկողմ՝ կատաղի մարտերի ֆոնին Դատարանն անվավեր է ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի սեփականության իրավունքի գրանցումը․ փաստաբան Ինչպես են Թրամփի իմպուլսիվ որոշումները փոխում Ամերիկան և աշխարհը. Axios Ֆրանսիայի Նիցա քաղաքում կրակել են քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանողներից մեկին Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը․ Թրամփ Եկեղեցու բարենորոգումը չի կարող իրականացվել իշխանության ճնշմամբ ու թելադրանքով․ Վեհափառ հայրապետ Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Սուրբ Էջմիածնի ինքնիշխանությունը, բախվելու է դիմադրության «Բա եղա՞վ, Պետրոս»․ Լևոն Զուրաբյանը Հանրայինին մեղադրում է գրաքննության և իր խոսքը կտրելու մեջ Պարոն Ռուբիո, «ավելի անկախ ապագա»-ն ո՞րն է՝ թուրքական վիլայեթացո՞ւմը… Շարմազանով Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ հարուցվել է քրգործ, որով նախատեսվում է ցմաh ազատազրկում. Թևանյանը՝ ՔԿՀ-ից Իրանը չի գնա ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսմանը, քանի դեռ Վաշինգտոնը չի ապասառեցրել արտերկրում գտնվող իրանական ակտիվները. Fars Այսպիսին է եղել և է եկեղեցին` ամեն ինչ անելով հայրենիքի և ժողովրդի համար. թող մեր ազգի կյանքում հաղթանակներն անպակաս լինեն. Զաքարիա Սրբազան Ռուսաստանը Հայաստանի համար միայն խոսքերով չի անհանգստացել․ Զախարովա Մենք չենք կարող անտեսել Հայաստանում կայացած Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը. Լեբեդև ՀՀ կառավարությունը միջազգային արբիտրաժում հաղթել է «Սանիթեք» ընկերությանը Փաշինյանը հայտարարում է, թե «զրոյից կառուցում են բանակ», իսկ ո՞վ է հասցրել այդ բանակը «զրոյի» Պարտված իշխանությունն ի՞նչն է ցույց տալիս. Սամվել Կարապետյանը՝ մայիսի 28-ի զորահանդեսի մասին Կրակոցներ Արմավիրում. 3 անձ մահացել է Նիկո՛լ, 10 օր ունես, ծանր է լինելու, աղոթիր․ Հովհաննես Շահինյան (video) Ուղիղ ասեմ՝ ինչի հետևից էր եկել Մարկո Ռուբիոն․ Երվանդ Բոզոյան (video) Ես իմ արյ*ւնը կթափեմ, ժողովրդի ար*ունը չե՛մ թափի․ ի՞նչ է զգուշացնում Գագիկ Ծառուկյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am