Ռուսաստանը Հայաստանի համար միայն խոսքերով չի անհանգստացել․ Զախարովա
Մոսկվան շահագրգռված է Երևանի հետ տնտեսական և հումանիտար համագործակցության զարգացմամբ, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանը ոչ միայն խոսքով էր անհանգստանում Հայաստանի ճակատագրի համար, այլև վարում էր երկրի զարգացմանն ուղղված քաղաքականություն։ Մենք նպատակաուղղված ենք այս տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների հետ կապված հարցերի լուծմանը՝ փոխադարձ հարգանքի հիման վրա»,-հավելել է նա։
