Մենք չենք կարող անտեսել Հայաստանում կայացած Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը. Լեբեդև
ԱՊՀ-ն անուշադրության չի մատնի Հայաստանում Ուկրաինայի թեմայով ԵՄ գագաթնաժողովը և ԵՄ-ի նկատմամբ իր դիրքորոշումը, այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Մենք չենք կարող անտեսել վերջերս Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը՝ Ուկրաինայի հարցով, և երկրի ղեկավարության դիրքորոշումը՝ Հայաստանի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը մնում է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ և վայելում է այդ անդամակցության առավելությունները», – ասել է Լեբեդևը՝ «Անկախ Պետությունների Համագործակցության 35 տարի. Արդյունքներ, նպատակներ և հեռանկարներ» խորագրով կլոր սեղանի ժամանակ։
