ՀՀ կառավարությունը միջազգային արբիտրաժում հաղթել է «Սանիթեք» ընկերությանը

2026 թվականի մայիսի 22-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ՝ ամբողջությամբ մերժելով Լիբանանյան «Սանիթեք» ընկերության և նրա սեփականատերերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված բոլոր պահանջները։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:


«Սանիթեք» ընկերությունը Երևան քաղաքում իրականացնում էր աղբահանության և սանմաքրման ծառայություններ։ Երևանի քաղաքապետարանը լուծել էր ընկերության հետ կնքված պայմանագրերը՝ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով, ինչը քաղաքում հանգեցրել էր աղբահանության ճգնաժամի։ Հայցվորները 2021 թվականի մարտի 11-ին նախաձեռնել էին արբիտրաժային վարույթ՝ պնդելով, որ Հայաստանը խախտել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լիբանանի Հանրապետության Կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ» համաձայնագիրը, և պահանջել էին շուրջ 36 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում։

Արբիտրաժային տրիբունալը միաձայն վճիռ է կայացրել հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ամբողջությամբ մերժելով Հայցվորների պահանջները։ Տրիբունալը արձանագրել է, որ «Սանիթեք»-ը չի կատարել աղբահանության և փողոցների մաքրման իր պայմանագրային պարտավորությունները, այն դեպքում, երբ այդ ծառայությունների դիմաց ստացել էր վճարում։

Տրիբունալն ընդգծել է, որ աղբահանության ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը վտանգ է ստեղծում հանրության առողջության համար և եզրակացրել, որ Հայաստանի կողմից պայմանագրերի լուծումը եղել է ողջամիտ և հիմնավորված։ Տրիբունալը նաև նշել է, որ եթե պետությունը միջոցներ չձեռնարկեր «Սանիթեք»-ին փոխարինելու և ծառայությունների բացը լրացնելու ուղղությամբ, ապա դա կդիտվեր որպես հանրության նկատմամբ իր պարտականությունների չկատարում։ Տրիբունալը անհիմն է համարել նաև Հայցվորների այն պնդումը, թե 2018 թվականին կառավարության փոփոխությունից հետո Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները քաղաքական պատճառներով են հանդես եկել «Սանիթեք»-ի դեմ, այլ ոչ թե պայմանագրային հիմքերով։

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Տրիբունալի վճիռը, որը վերահաստատում է, որ պետության կողմից պայմանագրային իրավունքների և իր քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների ողջամիտ իրականացումը չի կարող հանգեցնել միջազգային պատասխանատվության:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Դատարանն անվավեր է ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի սեփականության իրավունքի գրանցումը․ փաստաբան Ինչպես են Թրամփի իմպուլսիվ որոշումները փոխում Ամերիկան և աշխարհը. Axios Ֆրանսիայի Նիցա քաղաքում կրակել են քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանողներից մեկին Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը․ Թրամփ Եկեղեցու բարենորոգումը չի կարող իրականացվել իշխանության ճնշմամբ ու թելադրանքով․ Վեհափառ հայրապետ Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Սուրբ Էջմիածնի ինքնիշխանությունը, բախվելու է դիմադրության «Բա եղա՞վ, Պետրոս»․ Լևոն Զուրաբյանը Հանրայինին մեղադրում է գրաքննության և իր խոսքը կտրելու մեջ Պարոն Ռուբիո, «ավելի անկախ ապագա»-ն ո՞րն է՝ թուրքական վիլայեթացո՞ւմը… Շարմազանով Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ հարուցվել է քրգործ, որով նախատեսվում է ցմաh ազատազրկում. Թևանյանը՝ ՔԿՀ-ից Իրանը չի գնա ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսմանը, քանի դեռ Վաշինգտոնը չի ապասառեցրել արտերկրում գտնվող իրանական ակտիվները. Fars Այսպիսին է եղել և է եկեղեցին` ամեն ինչ անելով հայրենիքի և ժողովրդի համար. թող մեր ազգի կյանքում հաղթանակներն անպակաս լինեն. Զաքարիա Սրբազան Ռուսաստանը Հայաստանի համար միայն խոսքերով չի անհանգստացել․ Զախարովա Մենք չենք կարող անտեսել Հայաստանում կայացած Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը. Լեբեդև ՀՀ կառավարությունը միջազգային արբիտրաժում հաղթել է «Սանիթեք» ընկերությանը Փաշինյանը հայտարարում է, թե «զրոյից կառուցում են բանակ», իսկ ո՞վ է հասցրել այդ բանակը «զրոյի» Պարտված իշխանությունն ի՞նչն է ցույց տալիս. Սամվել Կարապետյանը՝ մայիսի 28-ի զորահանդեսի մասին Կրակոցներ Արմավիրում. 3 անձ մահացել է Նիկո՛լ, 10 օր ունես, ծանր է լինելու, աղոթիր․ Հովհաննես Շահինյան (video) Ուղիղ ասեմ՝ ինչի հետևից էր եկել Մարկո Ռուբիոն․ Երվանդ Բոզոյան (video) Ես իմ արյ*ւնը կթափեմ, ժողովրդի ար*ունը չե՛մ թափի․ ի՞նչ է զգուշացնում Գագիկ Ծառուկյանը (video) «Պապոյան Գևորգը ծնեց էդ…». Արմինե Ադիբեկյան (video) Նիկո՛լ, դե ասա՝ մինչև ու՞ր ես իջնելու․ Գեղամ Մանուկյան (video) Ձեր հետ կոմպրոմիս չկա՛․ Գագիկ Ծառուկյանի կոշտ արձագանքը (video) Լկտիությանդ պատասխանը կստանաս․ Իշխան Սաղաթելյան (video) «Պապիկյան Սուրո՛, քո միակ զենքը էդ հաստ կաշիդ ա ու փորդ»․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am