Ռուսաստանը նպատակամղված է զարգացնել Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար հարաբերությունները.Զախարովա
Ռուսաստանը նպատակամղված է զարգացնել տնտեսական և հումանիտար համագործակցությունը Հայաստանի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը նպատակամղված է զարգացնել տնտեսական և հումանիտար հարաբերությունները Հայաստանի հետ։ Մենք նպատակամղված ենք փոխադարձ հարգանքի հիման վրա այս տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների հետ կապված հարցերի լուծմանը»,- ասել է Մարիա Զախարովան։
