Հրաժարվեք «ադրբեջանցիների վերադարձ» բառակապակցությունից․ դա միայն ադրբեջանական քարոզչությանն է օգուտ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․


«Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ մղվող զավթողական հայեցակարգի մասին է, ըստ որի՝ Հայաստանը «հին ադրբեջանական հող է»։ Ալիևը կարող էր չէ՞ նման բան չասել, այլ ասել, որ Խորհրդային Հայաստանում ապրել են X թվով ադրբեջանցիներ (օրինակ՝ 1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ 84,860 ադրբեջանցի է ապրել Հայկական ԽՍՀ-ում։ Համեմատության համար ասեմ, որ նույն մարդահամարի տվյալներով Խորհրդային Ադրբեջանում, այդ թվում՝ ԼՂԻՄ-ում, հայերի թիվը կազմել է 390,500), բայց դա չի ասել։ Ասել է՝ «ներկայիս Հայաստանը մեր հողն է», ու դա արել է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Հասկանո՞ւմ եք տարբերությունը։

Երբ դուք կիրառում եք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը՝ անգամ իշխանություններին հակազդելու համար, դուք դրանով միայն ադրբեջանական կեղծ «հումանիտար» թեզն եք սնում։ Մի՛ կիրառեք իրենց տերմինաբանությունը, իրոք խնդրում եմ։

Ի՞նչ ասել է «300,000 ադրբեջանցիների վերադարձ», էդքան ադրբեջանցի ե՞րբ է Հայաստանում ապրել, որ դեռ մի բան էլ «վերադառնա»։ Խնդրում եմ՝ մի թեմայի մասին խոսելիս կիրառեք ճիշտ տերմիններ, ասեք, օրինակ՝ Ադրբեջան պետության կողմից առաջ մղվող զավթողական հայեցակարգ, ըստ որի՝ ադրբեջանական հատուկ ջոկատային խմբեր կարող են տեղակայվել Հայաստանում՝ խժդժություններ հրահրելու համար։ Դա լրիվ իրատեսական է։

Հասկացեք՝ էս վտանգավոր զավթողական հայեցակարգը շատ ավելի լուրջ է, քան շատերին թվում է։ Սրա մասին խոսելիս պետք է տերմինները ճիշտ կիրառել։ Հասկանում եմ, որ պրիմիտիվացնելով հարցը՝ հեշտանում է դրա մատուցումը մարդկանց, բայց անգամ այդ ճանապարհին հրաժարվեք «ադրբեջանցիների վերադարձ» բառակապակցությունից․ դա միմիայն ադրբեջանական քարոզչությանն է օգուտ, ըստ որի՝ իրենք իբր հարյուր հազարներով այստեղ են ապրել․․․»։

դիտվել է 166 անգամ
Լրահոս
«Ռուբիոյի այցը կամրագրի Հայաստանի կապիտուլյացիան»․ Արթուր Խաչիկյան Վիճաբանություն՝ Նորապատում․ որսորդական զենքով կրակոցներ արձակած անձը ներկայացել է իրավապահներին Բելգիայում բախվել են գնացքն ու դպրոցական ավտոբուսը. կան զnhեր ԱՄՆ-ի համար Մերձավոր Արևելքում ոչ մի անվտանգ վայր չի մնա․ Խամենեի Նիկոլը Անդրանիկ Թևանյանին կհանձնի Ուկրաինայի՞ն․ Երվանդ Բոզոյանը մանրամասնում է (video) Հիմա Փաշինյանը հայտարարում է, թե «զրոյից կառուցում են բանակ»․ Մինչդեռ հարցն այն է, թե ո՞վ է հասցրել այդ բանակի «զրոյի». Հակոբ Բադալյան ՇՏԱՊ․ Ի՞նչ թուղթ է Ռուբիոն իր հետ բերել Հայաստան․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, ինչի՞ եք ծնվել, ինչի՞ ձեզ աբո*տ չեն արել»․ Արմինե Ադիբեկյան (video) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն. կա վիրավոր Արարատ Միրզոյանը գերիների մասին ասում է՝ «աաա, դե ծնգլ արեցիք»․ Մեսրոպ Առաքելյան #ՈՒՂԻՂ․ Հոկտեմբերի 6-ի գրառումդ պետական դավաճանության հոդվածով դրվելու է դատիդ. Արմինե Ադիբեկյան (video) Ռուսաստանը նպատակամղված է զարգացնել Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար հարաբերությունները.Զախարովա Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Գիտե՞ք՝ ինչ են արել այն քաջարանցիներին, որոնք ձեզ են ընրտել․ քաջարանցին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Հրաժարվեք «ադրբեջանցիների վերադարձ» բառակապակցությունից․ դա միայն ադրբեջանական քարոզչությանն է օգուտ Դատախազը դատարան է հանձնել չարաշահում թույլ տված նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրվարույթի նյութերը Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա՝ կնվազի Երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև մայիսի 27-ին ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով 44-օրյա պատերազմը Փաշինյանի օրոք չէ՞ր, Ջերմուկի դեպքերը Փաշինյանի օրոք չէի՞ն․ Հարցում (video) Ժամանել է 8 մարտական հաշվարկ․ նոր մանրամասներ՝ նորակառույց շենքում բռնկված հրդեհից ՈւՂԻՂ. «Հայաստան» դաշինքի հանդիպումը Քաջարանում (video) Աչքիս առաջ արդեն սրանց ապագա տեքստերն են՝ հերթական պարտությունն արդարացնելու համար․ Աբրահամյան Երևանի շենքերից մեկում բնակարան է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք Ռուսաստանի հետ փակված այդ ճանապարհը մենք բացելու ենք․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am