Մայր Աթոռում եղե՞լ են «Հայաստան» դաշինքի լոգոներ․ մանրամասնում է Տեր Վրթանես քհն․ Բաղալյանը

Քաղաքական քարոզչության մեջ երբեմն լինում են պահեր, երբ սուտը գոնե փորձում է մի քիչ կոկիկ երևալ, մի քիչ համոզիչ, մի քիչ լուրջ։ Բայց լինում են նաև դեպքեր, երբ սուտը աղաղակում է առանց ամաչելու, առանց փաստերի, առանց տրամաբանության՝ ուղիղ ամբիոնից, լկտի վստահությամբ և քարոզչական ինքնահիացմամբ։

Վահագն Ալեքսանյանի «բացահայտումը» հենց այդ ժանրից է։ Նոր չէ, որ սույն անձը և ՔՊ-ական որոշներ հայտարարում են, թե 2021 թվականին Մայր Աթոռում «Հայաստան» դաշինքի լոգոներ են եղել փակցված, հետևաբար՝ ըստ նրանց քաղաքական երևակայության՝ Մայր Աթոռը դարձել է դաշինքի ենթաշտաբ։

Ահա այսքան պարզ է ՔՊ-ական տրամաբանության ինժեներիան․ եթե ինչ-որ լուսանկարում ինչ-որ տեղ երևում է ինչ-որ անձի համակարգչի ետնամասում փակցված ինչ-որ նշան, ուրեմն Սուրբ Էջմիածինը կուսակցության շտաբ է։ Այդ տրամաբանությամբ կարելի է վաղը հայտարարել, որ եթե որևէ մեկի հեռախոսի պատյանին խաչ կա, ուրեմն տվյալ բջջային օպերատորը դարձել է եկեղեցական կառույց։ Կամ եթե որևէ պաշտոնյայի սեղանին Աստվածաշունչ կա, ապա կառավարությունը դարձել է եկեղեցի։ Սա այլևս քաղաքական վերլուծություն չէ, սա սթիքերաբանություն է։

Եվ հենց այստեղ է խնդիրը։ ՔՊ-ի հակաեկեղեցական քարոզարշավը կառուցվում է ոչ թե փաստերի, այլ երևակայական պատկերների մանիպուլյացիայի վրա։ Վերցնում են մի կադր, պոկում են համատեքստից, տալիս են իրենց պետք եղած վերնագիրը, հետո այդ վերնագիրը դարձնում են մեղադրանք, մեղադրանքը՝ քարոզարշավ, քարոզարշավը՝ պետական դիրքորոշում։

Սուտը ծնվում է, տարածվում է, մեջբերվում է, սուտը կրկնվում է, հետո նույն սուտը վերադառնում է որպես «ապացույց»։ Քաղաքական կեղծիքի լիարժեք էկոհամակարգ՝ իր արտադրամասով, իր վաճառքով, իր աղմկարարներով և իր հերթապահ մեկնաբաններով։

Ամեն դեպքում շատերի մոտ հարց է առաջանում՝ Մայր Աթոռում եղե՞լ են «Հայաստան» դաշինքի լոգոներ։ Ո՛չ։ Կա՞ փաստ, որ Սուրբ Էջմիածինը գործել է որպես որևէ կուսակցության կամ դաշինքի շտաբ։ Ո՛չ։ Իսկ ի՞նչ կա։ Կա ինչ-որ մեկի անձնական համակարգչի ետնամասի վրա երևացող նշան, որը որոշվել է քաղաքական քարոզչական խոշորացույցով մեծացնել այնքան, մինչև այն դարձվի «համազգային դավադրություն»։

Սա նույնն է, ինչ ավազի հատիկը ներկայացնել որպես Արարատ լեռ (իշխանականները գուցե Արագածը այստեղ կհիշեն), հետո էլ լրջորեն քննարկել, թե ինչու է Արարատը հայտնվել սենյակում։

Ամենազավեշտալին այն է, որ այս ամենը ներկայացվում է «Եկեղեցու քաղաքականացման» մեղադրանքով։ Այսինքն՝ քաղաքական ուժի ներկայացուցիչը իր իսկ կուսակցական շահի համար, քաղաքական մեղադրանք է հորինում Եկեղեցու դեմ, հետո նույն Եկեղեցուն մեղադրում է քաղաքականությամբ զբաղվելու մեջ։ Այստեղ արդեն սարկազմն անզոր է։

Եկեղեցին չի դառնում կուսակցության շտաբ այն պատճառով, որ ինչ-որ անհատի անձնական իրի վրա կարող է երևալ որևէ նշան։ Մայր Աթոռը չի դառնում դաշինքի շտաբ քաղաքական գործչի երևակայության արդյուքնում։ Սուրբ Էջմիածնի պատմությունը չի ջնջվում մի կիսապատգամավորի կարճ հիշողությամբ, և Հայ Եկեղեցու առաքելությունը չի նսեմանում կադրերի մոնտաժով։

Իրականում այս մեղադրանքը ոչ թե բացահայտում է Մայր Աթոռի քաղաքականացումը, այլ բացահայտում է իշխանական քարոզչության աղքատությունը։ Երբ փաստ չունես, սթիքերն էլ է դառնում «հանցանշան»։ Երբ ապացույց չունես, համակարգչի ետնամասն էլ է դառնում «շտաբ»։

Եվ սա արդեն մեկ պատգամավորի վրիպում չէ։ Սա մեթոդ է։ Սա իշխանական քարոզչության գործելաոճն է՝ կեղծիքը հռչակել փաստ, փաստի բացակայությունը լրացնել վայրահաչությամբ, իսկ հերքումը ներկայացնել որպես «խուսափում»։ Մի խոսքով՝ նախ սուտը պատրաստել, հետո ժողովրդին հրավիրել այդ սուտի շուրջ «հասարակական քննարկման»։

Բայց կա մի բան, որ մոռանում են այս քարոզիչները։ Սուրբ Էջմիածինը դարերի վկայություն ունի, իսկ այսօրվա կեղծիքները՝ ընդամենը մի քանի ժամվա ֆեյսբուքյան կյանք։ Սուրբ Էջմիածինը տեսել է կայսրություններ, բռնակալություններ, հալածանքներ, գաղափարախոսություններ, անցողիկ իշխանություններ։ Եվ, վստահ եղեք, կդիմանա նաև համակարգչի սթիքերից «ենթաշտաբ» կառուցող այս քարոզչական ճարտարապետությանը։

Ուրեմն հարցը Ալեքսանյանի ասածը չէ միայն։ Հարցն այն է, թե ինչպիսի քաղաքական մշակույթ է ձևավորվել, երբ երկրի տարբեր բարձր ամբիոններից կարելի է առանց ամաչելու հնչեցնել մեղադրանք, որի ծանրությունը չի անցնում մի պարզ համակարգչի ծանրությունից։

Տեր Վրթանես քհն․ Բաղալյան

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Ինչու դատարանները հանկարծ սկսեցին փոխել խափանման միջոցները Ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ» Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում․ Զաքարյան Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ Ռուբիոյի ՀՀ այցին ընդառաջ Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին Եթե փորձեն հաղթանակը տանեն մեզանից, ուրեմն ստանալու են հեղափոխություն․ Ռոբերտ Քոչարյան (video) Մայր Աթոռում եղե՞լ են «Հայաստան» դաշինքի լոգոներ․ մանրամասնում է Տեր Վրթանես քհն․ Բաղալյանը Արա՛, բա ասում ես՝ Պուտինի հետ 200 անգամ խոսել ես, դու մեխի գլու՞խ ես․ Սաղաթելյանը՝ Փաշինյանին (video) Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել է Դու ոչ մեկին պետք չես, գիտե՞ս՝ քեզ ուր ենք ուղարկելու․ Ռոբերտ Քոչարյանը Սիսիանից՝ Փաշինյանի մասին (video) Աշոտյանը հիշեցնում է Այ կոնֆլիկտածին, դու ու՞մ ես սպառնում․․․ բերում ես՝ մեզ սպա*են․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Իրենք իրենց ձեռք են առնում (video) Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում․ Շոյգու Մի՛ անցեք նամակներում տեղադրված կասկածելի հղումներով․ ԿԲ-ն զգուշացնում է Ծեծկռտուք՝ Երևանում․ հնդիկները վիճաբանել են իրար հետ, ծեծի ենթարկել, դանակով վնասվածքներ պատճառել Այս մառազմն արդեն վերածվում է կատարյալ կապիկության․ Ես ոչ թե լրտես կամ դավաճան եմ, այլ ահաբեկիչ եմ․ Արեգնազ Մանուկյան Նեթանյահուն հnսպիտալացվել է Վիճաբանություն՝ Երևանում․ ոստիկանություն է տեղափոխվել 5 քաղաքացի Ռուբիոյի այցի առանձնահատկությունները. Սուրեն Սարգսյան Փաշինյանի համար կենաց-մահու հարց է դարձել. «Հրապարակ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Նիկո՛լ, ժամանակդ լրացել է․ դե սպասիր․ Աղվան Վարդանյան (video) Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am