Այս մառազմն արդեն վերածվում է կատարյալ կապիկության․ Ես ոչ թե լրտես կամ դավաճան եմ, այլ ահաբեկիչ եմ․ Արեգնազ Մանուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը հայտնել է, որ ինքը լրտես ու դավաճան չէ, այլ «ահաբեկիչ»։ Այս մասին Մանուկյանը հայտնել է՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի գործով անցնելու լուրերին։

«Այսօր մամուլում տեղեկություն է հրապարակվել, թե Անդրանիկ Թևանյանի աբսուրդային գործով անցնում եմ նաև ես։ Իրավապահներին հայտնում եմ, որ իրենք սխալ ուղղությամբ են գնում, որովհետև ես ոչ թե լրտես կամ դավաճան եմ, այլ ահաբեկիչ։ Տարիներ շարունակ ամենօրյա ռեժիմով ահաբեկում եմ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ական կատարածուների և մի կին ատամնատեխնիկի անդորրը։

«Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում խուզարկության ժամանակ խունածաց թղթի վրա հայտնաբերված Մանուկյանների գերդաստանի տոհմածառն էլ ահաբեկչության պլանն էր, այնտեղ նշված իմ նախնիններն էլ հավակնում են ապագա վարչապետերի, նախարարների, պատգամավորների, բայց ոչ այն մի կին ատամնատեխնիկի պաշտոններին։

Իսկ եթե լուրջ, ապա իրականում այս մառազմն արդեն վերածվում է կատարյալ կապիկության։ Էն մի հոգավորի դեղերը տեղ հասցրեք կամ դոզան փոխեք, արդեն դրանց ազդեցությունն էլ չի օգնում։

Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրություններին, ձեր քվեի ուժով վռնդել թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող այս իշխանություններին և ձևավորել նոր, ազգային իշխանություն։
Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին»,- գրել է նա։

դիտվել է 232 անգամ
Լրահոս
Արա՛, բա ասում ես՝ Պուտինի հետ 200 անգամ խոսել ես, դու մեխի գլու՞խ ես․ Սաղաթելյանը՝ Փաշինյանին (video) Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել է Դու ոչ մեկին պետք չես, գիտե՞ս՝ քեզ ուր ենք ուղարկելու․ Ռոբերտ Քոչարյանը Սիսիանից՝ Փաշինյանի մասին (video) Աշոտյանը հիշեցնում է Այ կոնֆլիկտածին, դու ու՞մ ես սպառնում․․․ բերում ես՝ մեզ սպա*են․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Իրենք իրենց ձեռք են առնում (video) Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում․ Շոյգու Մի՛ անցեք նամակներում տեղադրված կասկածելի հղումներով․ ԿԲ-ն զգուշացնում է Ծեծկռտուք՝ Երևանում․ հնդիկները վիճաբանել են իրար հետ, ծեծի ենթարկել, դանակով վնասվածքներ պատճառել Այս մառազմն արդեն վերածվում է կատարյալ կապիկության․ Ես ոչ թե լրտես կամ դավաճան եմ, այլ ահաբեկիչ եմ․ Արեգնազ Մանուկյան Նեթանյահուն հnսպիտալացվել է Վիճաբանություն՝ Երևանում․ ոստիկանություն է տեղափոխվել 5 քաղաքացի Ռուբիոյի այցի առանձնահատկությունները. Սուրեն Սարգսյան Փաշինյանի համար կենաց-մահու հարց է դարձել. «Հրապարակ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Նիկո՛լ, ժամանակդ լրացել է․ դե սպասիր․ Աղվան Վարդանյան (video) Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով վերաքննիչ բողոքի քննությունը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը․ «Փաստ» Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Ադրբեջանցիներն արդեն Հայաստան իրենց գալն են նշում․ Ալիկ Ալեքսանյան Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով «Ֆազի» սպшնության գործը ավարտական փուլում է․ տուժող կողմը կասկածներ ունի՝ ինչո՞ւ են նիստերը հապճեպ ընթանում. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am